- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ամեն տարի այս օրերին խաչաձևվում են ճանապարհները, Արցախը մեր հանդիպումների խաչմերուկում է հայտնվում, արցախական բույրը նրանց նորից բերում է իր գիրկը ու հանդիպման վայրում միշտ էլ սպասում ենք այն նորին, որ հեռավոր ափերից բերում են իրենց հետ մեր հայրենակից սփյուռքահայ գրողները՝ Լևոն Ադյան արձակագիրը Սանկտ Պետերբուրգից ու ռուսագիր բանաստեղծուհի Նելլի /Ավակովա/ Գրիգորյանը Լոս Անջելեսից:
Այստեղ ջերմ ապրումներ կան, ժպիտներ անհամար, հարուստ ասելիք, օտարությունից եկած մարդկանց կարոտի խոսք...Ու այսպես իրար են մերձենում արվեստն ու հայ կյանքի իրական պատմությունը, այն հեռավորն ու արցախականը, մի կյանք, որ գիրք է դառնում, պատկերներ անհամար, որ ֆիլմ է դառնում, մարդկային վշտի ու ձգտումների յուրատիպ խտացում: Այստեղ մարդու ներքին դրամա կա ու ներքին խոհ, համամարդկային ազնիվ թռիչք, մի մեծ հառաչանք իր ապրած կյանքից, որ էկրանի վրա շնչավորվում, Ադյան գրողի անձնական կյանքը դարձնում է ընդհանրական:
Վավերագրական ընդգրկում ունի ֆիլմը, էկրանային հիշողություն, որտեղ Լևոն Ադյան մարդն է զրուցում իր հանդիսատեսի հետ, իր բովանդակ խոհերն է արտահայտում մենախոսությամբ և նրա անցած կյանքի ու ստեղծագործությունների մասին են ներկայացնում իր հարազատները, մտերիմ ընկերները, մարդիկ, ովքեր ապրել են նրա կյանքով, նրա հետ ուրախացել ու տխրել...Անցած մի ճանապարհ, որ ձգվում է Արցախից Բաքու, հասնում Ռուսաստան, այնտեղից՝ Ամերիկա ու նորից վերադարձ: Այն հեռավոր ու նոր գեղեցկության շունչն է զգացվում ամենուր, որ գալիս է պատանեկան օրերի գյուղական կյանքից, ու հայրենի փիլիսոփայական խորհրդածություններն իր հետ են ամենուր, որ թրծվել են տարիների բովում, հասցրել նրան հոգու ներդաշնակության:
Նա սիրում է Աստծո աշխարհը, որ ստեղծել է բնությունն իր անաղարտ ձևերով, ապրեցրել նրան այդ գեղեցկության մեջ, թեկուզ հոգեկան դրաման դարձել է նրան ուղեկից: Որդիների անժամանակ կորստով դառնացել է նա աշխարհից, որը միշտ էլ եղել է իր սիրո ու երջանկության, իր երազների աշխարհը: Բայց նրա հոգում բնավ չի ծնվել ատելություն դեպի այդ աշխարհը, նա միշտ էլ սիրո կրակը վառ է պահել դեպի մարդ արարածը: Ու այն հեռավոր եզերքում քառորդ դար ապրած մարդը մի նոր եղեռն է տեսել, ապրել պատերազմներով անցած հայրենիքի տառապանքով, իր սրտում զգացել հայրենակիցների կսկիծը և օտարության մեջ էլ հայրենիք ստեղծել հայկական խոսքով, որ գրքեր են դարձել ու ամբողջացվել վավերագրական մի նոր ֆիլմում:
Թարգմանվել են դրանք, որ օտարին էլ հասնի հայի ճակատագիրը, երբ այդ կերպարում այն հեռուներում ապաստանած մարդկանց կյանքն է ամփոփվում, ովքեր հայրենիքով են ապրում ու հավատով, երազանքներով ու կարոտով, բայց հետդարձի հայացքում նրանց վերջնական վերադարձ չկա, երբ մարդկային մի ամբոջ կյանք անցյալում է արդեն:
Առանձնակի պետք է շեշտել մարդկանց, ովքեր մեծ դեր ունեն Ադյան մարդու ստեղծագործական կյանքի էկրանավորման գործում: Ֆիլմի մեկենասը /պրոդյուսեր/ Նելլի Գրիգորյանն է, ով գրողի ստեղծագործությունների ռուսերեն թարգմանչուհին է, և թվում է՝ ամբողջ ֆիլմում իր ճշմարիտ խոսքով ուղեկցում է նրան, հանդիսատեսին ճանապարհորդության տանում դեպի մարդը: Միքայել Հաջյանն Ադյանի տասնյակ տարիների մտերիմ ընկերն է, Արցախի վաստակավոր լրագրող: Միշտ էլ ինձ թվացել է՝ գրողի կյանքի մասին մի պատմություն գիտի նա, որտեղ գեղեցիկի հանդիպում կա մարդու հետ, ու այն ընդհանրացվել է հենց այս ֆիլմում:
Նրանք կարողացան այս գեղեցիկ անակնկալով շնորհավորել Լևոն Ադյանի ծննդյան օրը, ով իր շուրջն էր համախմբել գրողների, դասախոսների, ընկերների, լրագրողների, հարազատ մարդկանց, ովքեր քար լռությամբ ունկնդրեցին ելույթներ, դիտեցին ֆիլմը՝ մե՛կ հիացմունքով ու զարմացած, մե՛կ սպասման մեջ ու ջերմագին, մե՛կ արտասվախառն ու փոթորկված...Ու տեսանք լոսանջելեսաբնակ Մարիկա Ավետիսյանի և Վահե Խաչատրյանի աշխատանքը ֆիլմի նկարահանման գործում, որ մեկ տարուց հետո հանձնվել էր հանդիսատեսի դատին ու արժանացել բարձր գնահատանքի:
Շնորհավորական խոսքեր հնչեցին, և գրողի կողմից ընթերցողներին նվիրվեցին գրքեր՝ իր մակագրությամբ, հարգալից խոսքերով...Ու այն շարունակություն ուներ ավելի մտերմիկ ու ջերմ միջավայրում, որ շատերիս՝ մեր հայրենակիցների մասին հիացմունքով խոսելու և նրանց շնորհակալություն հայտնելու առիթ տվեցին:
Նատաշա Պողոսյան
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



