- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Մի սանձարձակ հայտարարություն, որ կատարել էր Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանը. «Արցախի ազատագրված տարածքները գրավյալ տարածքներ են, և դրանք ճիշտ է հանձնել՝ հիմնախնդիրը լուծելու համար. ՀԱԿ անդամ»:
Երբ այդ ՀԱԿ հապավման «ազգային» բառը կասկածի տակ է դրվել նրա ամպագոռգոռ հայտարարությամբ, էլ ի՞նչ ազգային...Ազգայինը ո՞րն է, որ ազգի իրավունքներն այսպես ոտնահարե՞լ է, որ ազատագրված հայոց հողերը գրավյա՞լ է համարել, որ մեր բարբարոս հարևանների սադրանքների՞ն է ընդառաջել...
Եթե այս ճամարտակության հեղինակն այդ «փաստի արձանագրմամբ» համամիտ է, որ այդ տարածքները «օկուպացված են», ուրեմն նա պիտի ճիշտ համարի նաև մեր հարևանների վայրենահաչությունը, թե հայոց մայրաքաղաքն էլ իրենցն է ու դրա հետ նաև՝ հայոց երկրի մի ամբողջ արևմտյան հատված:
Բայց կգտնվե՞ն մարդիկ, ովքեր համակիր կլինեն նրա խոսքերին ու «ծպտված» կկարդան բոլորի մտքերը և կմտածեն, թե ինչքա~ն լավ է, որ իրենք չեն բարձրաձայնողը, այնքան թուքումուր ընդունողը: Կա՞ն մարդիկ, ովքեր հավատում են, թե իբր այդ տարածքները ետ վերադարձնելով՝ կլուծվի Արցախի հարցը: Կլինե՞ն մարդիկ, որ կմտածեն, թե հավիտենական խաղաղություն կհաստատվի ու մի նոր դարավոր բարեկամության սկիզբը կդրվի, երբ հայերն այդ տարածքները հանձնեն: Բայց մոռացա գրել՝ ազատագրված հողերը, այն էլ՝ հաղթանակած ժողովուրդը...
Իսկ հաղթանակներն ինչպե՞ս են լինում: Այն սգավոր մայրերից հարցրե՛ք, որ որդիներ են կորցրել, հարցրե՛ք այն երեխաներին, ովքեր որբացել են մանկուց, հարցրե՛ք նրանց, ում հարազատներն անհայտության են մատնվել, բոլոր նրանց, ովքեր թշնամու հրետակոծության տակ զգացել են ապրելու գինը ու գիտեն այս հողի համը: Լսած կա՞ք, հողի համը...Որ արյամբ է ներծծվել, ճաք տվել ցավից, քարերն էլ սրբացվել, համբույրով են օծվել, հուշաքար դարձել՝ ապրողներիս համար...
Հնարավոր է՝ ոմանք ցանկանան մեզ հասկացնել, որ նա անձնական իր կարծիքն է հայտնել: Այո՛, թողենք հայտնի այն, ինչ իր մտքում կա...Թող այն ազատագրված տարածքները մի ոմն Զոյա Թադևոսյան համարի գրավյալ հողեր, և այդ զավթիչները համարի, որ հայերն են...Ովքե՞ր են սխալվել այստեղ՝ լրագրողնե՞րը, թե՞ հենց ինքը, ով ներկայացել է որպես այդ կուսակցության անդամ:
Սահմանամերձ Մարտակերտում եմ ապրում, Արցախի պատմական Տիգրանակերտից ոչ շատ հեռու: Այնտեղ պեղումներ են կատարվում, հայոց հողերի ինքնություն հաստատվում: Տիգրան Մեծի կառուցածն է, որ խորհրդային տարիներին Աղդամի շրջանին էր պատկանում: Ազատագրվեց մի հայկական բնակավայր՝ մեր Ակնան, որ համարում են իրենցը, մի «գրավյալ տարածք», որ չենք ուզում վերադարձնել... Բայց չխորանամ պատմության մեջ, երբ պատմագետ չեմ:
Մեր շուրջը նոր գյուղեր կան՝ Նոր Մարաղա, Նոր Կարմիրավան, Նոր Այգեստան...Ու այսպես ամեն ինչ նոր, բայց ցավոտ է հնչում այդ նորը, երբ հինը չկա, այն հին Մարաղան, որտեղ սպանդ եղավ բնակիչների, այն հին Կարմիրավանը, որ այլևս չկա, այն հին Այգեստանը, որ դրախտ էր իսկական, բայց վաղուց դարձել են թշնամու կողմից «օկուպացված» տարածքներ ու այլևս մերը չեն:
Ճիշտ է, զայրացած եմ շատերի նման, բայց գրում եմ այս տողերը արտաքուստ հանգիստ, երբ գիտեմ, որ իմ ժողովուրդն իր կյանքը կտա, բայց մի թիզ հող չի տա այն բարբարոսներին, որոնց համակիրն է դարձել մի հայուհի՝ իր ինքնագոհ հայտարարությամբ:
Միայն ուզում եմ ասել նրան. «Հեռու՛ մնացեք Արցախից, երբ չգիտեք այս հողի գինը»:
Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



