- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Խոսքի ազատության մասին ենք խոսում, բայց ո՞րն է խոսքի ազատությունը մամուլում, սոցցանցերում կամ իրականության մեջ: Մենք գիտե՞նք արդյոք, որ խոսքի ազատությունն արհեստականորեն քաղաքավարության քողի տակ թաքնված սանձարձակություն չէ, երբ չեն համատեղվում կարծիքները...
Ո՞րն է ազատ խոսքը՝ վիրավորե՞լը, արհամարհե՞լը, կոպտե՞լը, հայհոյե՞լը, եսակենտրոն մտածողությու՞նը, անձնական հաշվեհարդա՞րը՝ իր սկզբունքներին դեմ արտահայտողի հանդեպ, թե՞ հաղթողի ու պարտվողի պայքար, մի նոր խոսքի պատերազմ, որ դառնում է ամենաթողության վիճակ, էթիկայից զուրկ մարդու արարք, ով պատրաստ է անցածդ ճանապարհը ոտնահարել՝ իր կերպարի արհեստական բարձրացման միտումով:
Չնայած չափավոր եմ արտահայտվում իմ հրապարակած հոդվածներում, բայց միշտ էլ ունեմ սեփական կարծիք ու երբևէ չեմ բռնացել ուրիշների մտածելակերպի վրա: Այս տարածքում բազմաթիվ գրառումներ, մեկնաբանություններ եմ կարդացել տարիների ընթացքում, երբեմն կողքով անցել, երբ համակարծիք չեմ եղել արտահայտած տեսակետներին, առաջնորդվել եմ այն սկզբունքով, որ յուրաքանչյուրս ազատ ենք, հետևաբար, մեր ազատ իրավունքից ելնելով, կարող ենք արտահայտել մեր կարծիքները՝ առանց մեկը մյուսին վիրավորելու, առանց հերյուրանքների ու զրպարտությունների:
Մեզանից յուրաքանչյուրն իր խոսքի համար պատասխանատու պիտի լինի, անգամ իր ամեն բառի համար, առավելապես սոցցանցերում, որ հանրության համար տեսանելի է: Այն պիտակավորումն ու հայհոյանքները, որոնց հանդիպում ենք երբեմն, ոչ մի կապ չունեն խոսքի ազատության հետ։ Կարծում եմ՝ այստեղ յուրաքանչյուրը պատասխանատու է հենց ինքն իր առջև, բայց ցանկանում եմ ուշադրության արժանացնել նրանց, ովքեր նպատակադրված վիրտուալ տարածքում «հյուրընկալվում են» որևէ մեկին՝ նրան վարկաբեկելու, վիրավորելու համար...
Տեսնես նման դեպքում ի՞նչ նպատակ են հետապնդում այդ մարդիկ, երբ իրենց գովազդելով այդ «անկոչ հյուրերը» տիրոջ իրավունքով մտնում են ուրիշների «տարածքը», վիրավորանքներ փռում նրանց շուրջը:
Միշտ էլ կողմ եմ խնդիրների ազատ, բաց քննարկումների, տարբեր տեսակի կարծիքների և մոտեցումների համատեղմանը, որի արդյունքում կարելի է գտնել տվյալ հարցի լավագույն լուծումը, բայց երբևէ թույլ չեմ տա որևէ անձնավորության՝ ոտնահարելու իմ իրավունքները, ով էլ նա լինի:
Միշտ էլ իմ սկզբունքներից հեռու է այն մարդը, ով ազատ քննարկումները խեղաթյուրում է, ով իր սեփական կարծիքը պարտադրաբար փորձում է ուրիշների վրա փաթաթել, ով տարակարծության արդյունքում վիրավորում է մարդուն, նրա արժանապատվությանը վնասում, սխալ հետևությունների հանգում, արհամարհում դիմացինի կարծիքն ու արժանիքները...
Ազատ խոսքը չի սիրում ճնշում գործադրելը, ոչ ոք չի կարող խոչընդոտ հանդիսանալ առողջ քննադատությանը, բայց պետք է սովորել, որ մեկնաբանություն գրել-ջնջելով հետքերը չեն անհետանում կամ այդ մեկնաբանություններին նոր տողեր ավելացնելով՝ այդ կերպարը չի փոխվում: Պետք չէ տարակարծության համար սրտի մաղձը թափել, խեղդել ազատությանը և համարել, որ ազատ խոսքի ժամանակներում ենք ապրում:
Նատաշա Պողոսյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



