- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Այս նյութը գրելու առիթ հանդիսացավ մեր ընկերական միջավայրում մեկի կատարած գրառումը, որ նախարարներից մեկն ուղղագրական սխալ է թույլ տվել, ինքն ասել է, որ ուղղի, դրա արդյունքում նախարարը նրան հեռացրել է իր ընկերությունից: Որքանո՞վ է ճիշտ կատարել նախարարը կամ տվյալ անձնավորությունն այդ իրավիճակում:
Յուրաքանչյուր մարդ յուրովի պետք է տիրապետի խոսքի ոճին: Կյանքի տարբեր իրադրություններում հաճախ կարևոր է լինում ոչ միայն հաղորդվող միտքը, այլև՝ նրա արտահայտման ձևը: Քերականորեն ճիշտ կառուցված խոսքը դեռևս ճշմարիտ չէ, եթե նրանում հաշվի չի առնվում խոսքային իրադրությունը, խոսողի և խոսակցի ով լինելը, նրանց փոխհարաբերությունը, հանրային կյանքի տվյալ ոլորտը, որտեղ ասվում է խոսքը...Այսինքն՝ խոսքը պետք է նպատակահարմար գործածել, իսկ դրա համար պետք է տիրապետել խոսքի ոճին:
«Թավշյա» հեղափոխության առաջնորդին երբ անունով էին դիմում, դա նորմալ երևույթ էր, նաև մտերմական ոճի գործածություն, բայց երբ մի ամբողջ երկրի վարչապետ է նշանակվել ժողովրդի համակրանքին արժանացած մարդը, ապա նրա հետևից «Նիկոլ» կանչելը դառնում է վիրավորական, տհաճ գործողություն, որը պետք է շտկվի, հանրությունը պետք է գիտակցի, որ իրադրություն է փոխվել, հետևաբար պետք է փոխվի նաև մարդուն ուղղված դիմելաձևը:
Ես փորձում եմ գտնել պատճառը, թե ինչու նախարարը հեռացրեց այդ անձնավորությանն իր ընկերությունից: Ասում են՝ «այո՛» և «ո՛չ» ասելու բազմաթիվ ձևեր կան, այդպես էլ խոսքի ոճն է, որին պետք է տիրապետի յուրաքանչյուր ոք ու իմանա, թե ինչպես կարելի է մարդուն դիտողություն անել կամ ուղղել նրա սխալը: Համոզված եմ, որ ոչ մեկը ցավոտ չէր ընդունի իր սխալը, եթե շեշտվեր, որ երևի վրիպում է թույլ տվել կամ անզգուշաբար է կատարել տվյալ սխալը, այսինքն՝ ասելու ձև կա, նայած ինչ ոճով ես արտահայտվում դիմացինի հետ:
Ինքնաբերաբար հիշեցի այս պատմությունը, չնայած պարտադիր չէ, որ արքան ստեղծագործել իմանա: Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 16-րդը սիրում էր նաև բանաստեղծություններ գրել: Մի անգամ նա իր մոտ է կանչում հայտնի բանաստեղծ և գրականության տեսաբան Բուալոյին: Կարդում է իր բանաստեղծությունը, պահանջում կարծիք հայտնել: Ինչպես արքայի բոլոր բանաստեղծությունները, այս մեկն էլ շատ թույլ էր: Բայց հզոր արքային չէր կարելի զայրացնել, իսկ Բուալոն էլ չէր ուզում ստել: Մի քիչ մտածելուց հետո նա պատասխանել է. «Ո~վ արքա, Դուք այս անգամ կամեցել եք վատ ոտանավոր գրել, և դա լիովին հաջողվել է Ձեզ»:
Իհարկե, ամեն ոք չի կարող այսպիսի սրամիտ պատասխան տալ, բայց մենք բոլորս էլ հաճախ ավելի պարզ իրադրություններում բախվում ենք մտքի արտահայտման տարբեր ձևերին, կանգնում դրանց ընտրության անհրաժեշտության առջև՝ հասկանալով, որ խոսքը պետք է լինի ոչ միայն ճիշտ, այլև՝ նպատակահարմար: Խոսողը միշտ էլ խոսելիս ներգործում է լսողի վրա: Նա մերթ հուզում է կամ համոզում, մերթ ծաղրում է կամ ծիծաղեցնում, մերթ համոզում է կամ հորդորում...Նաև հիշենք, որ նույն միտքը տարբեր ձևով է արտահայտվում հրապարակային խոսքում, գրասենյակային գրագրություններում, առօրյա խոսքում կամ գեղարվեստական գրականության մեջ: Նույն մարդն էլ տարբեր իրադրական ոճերում կարող է երևալ, նրա խոսքը ինքնին տարբերվում է՝ կախված այն իրավիճակներից, որոնցում հայտնվում է նա:
Ու նաև կա հարցի մյուս կողմը՝ արդյո՞ք մեկ կամ մի քանի բառի սխալ գրությամբ կարելի է կարծիք կազմել մի ամբողջ համակարգ տնօրինող անհատականության, տվյալ դեպքում այդ նախարարի մասին: Հետևաբար մեզանից յուրաքանչյուրը պետք է տիրապետի խոսքի ոճին, որ իրավունք վերապահի իրեն՝ դիտողություն անելու կամ սխալն ուղղելու ցանկացած մարդու, ով էլ նա լինի:
Նատաշա Պողոսյան
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



