- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Վերջին օրերին մամուլում ակտիվորեն քննարկվում է Արթուր Ասատրյանի /դոն Պիպո/ ձերբակալումն ու ազատազրկումը և իրավական այդ գործընթացին հակադրվում է այնպիսի մի անլուջ ձեռնարկ ինչպիսին՝ «ֆեյսբուքյան պլյուսահավաքն ու լայքահավաքն» է՝ ի պաշտպանություն հիշատակված անձի: 
Պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը, դոն Պիպոյի պաշտպանները նրան ներկայացնում են որպես Աստվածային լուսապսակով օժտված անձնավորություն՝ ով որպես վերջին մարգարե ժամանել է Հայաստան այն բարոյական հիմքերի վրա դնելու և պատրաստելու Քրիստոսի երկրորդ գալստյանը:
Չեմ վիճում նախկինում նրա ունեցած բարոյական արժանիքների մասով, կարծում եմ, որ հոդվածագիրները նաև համեստություն են արել չբարձրաձայնելով նրա անցած ողջ բարոյական ուղին՝ ձեռքբերումներով ու հաջողություններով հանդերձ, համենայնդեպս հոդվածները կարդալիս, տոգորվում ես դրանց անավարտության մտայնությամբ: Օրինակ՝ հոդվածների տրամաբանությունը հուշում է, որ դոն Պիպոն կարող էր մասնակցած լինել Հայաստանը ծովից ծով դարձնելուն ուղղված Տիգրան Մեծի արշավանքներին, Հայաստանում քրիստոնեության տարածմանը, թագադրել մեր թագավորներին և այլն, ազատություն ստանալուց հետո Հայաստանին միացնել Կարսը, Իգդիրն ու Արդահանը, իսկ Արարատ Լեռան ստորոտին բացել կրթօջախներ: Չեմ վիճում, հնարավոր է:
Չեմ ընդունում սակայն այն բոլոր գործողությունները, որոնք միտված են դոն Պիպոյին մեղսագրվող ենթադրյալ հանցագործությունն արդարացնելուն, դրանք ոչ միայն անթույլտարելի են, այլև հակասության մեջ են մտնում սոցիալական հասարակության մեջ ընդունելի համարվող մի շարք արժեքների:
Արմեն Սարգսյանն իր հոդվածում մի խումբ անձանց անվանում է «քիլլերներ» և հանգում հետևության թե նրանց հետ «ինչպես պետք է վարվեր դոն Պիոպն, պաչեր, դներ գլխին...»: Ավելի հեռուն գնալով, Ա.Սարգսյանը պնդում է, որ վերջինս գործել է իրավաչափորեն՝ «քիլլերներին» պահելու և պատվիրատուներին ճշտելու գործողություններ իրականացնելիս:
Ինչ վերաբերում է անձանց «քիլլեր» որակելուն, ապա բառի ստուգաբանությունն ու ծագումնաբանությունը պետք է, որ հոգեհարազատ լինի Ա.Սարգսյանին առավել, քան ցանկացած այլ անձի ( չեմ հիշում Ա.Սարգսյանն ինչ արարքի համար էր դատապարտվել և ինչ մեղադրանքով ), սակայն այսուհետ կոչ եմ անում խստագույնս հաշվի առնել անմեղության կանխավարկածը և պաշտոնապես ծանուցում, որ դրա չպահպանումը կարող է հանգեցնել իրավական ծանր հետևանքների:
Նույն հոդվածում դոն Պիպոյի արարքների նկարագրությունից պարզ է դառնում, որ ըստ Արմեն Սարգսյանի նա իրավունք և լիազորություն է ունեցել պահելու անձանց՝ պատվիրատուների անունները ճշտելու համար, որից հետո միայն հանձնել իրավասու մարմիններին:
Հոդվածը գրելիս Արմեն Սարգսյանը հավանաբար մոռացել էր, որ դոն Պիպոն ոչ ՀՀ գլխավոր դատախազն էր, ոչ ոստիկանապետը, ոչ ԱԱԾ պետը և անձանց ձերբակալելու, ազատությունից զրկելու լիազորությամբ օժտված չի եղել՝ չհաշված այն ֆիզիկական ու հոգական տառապանքները, այն բազմաթիվ մարմնական վնասվածքները, որոնք այդ օրերի ընթացքում պատճառվել են առևանգված անձանց:
Թեպետ տուրք տալով արդարությանը հարկ է արձանագրել, որ դոն Պիպոյի նախապատրաստած և ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումները կարող են մտնել մասնագիտական դասագրքերի մեջ՝ իրենց օպերատիվությամբ, ձերբակալման ճշտությամբ, անձանց մեկուսի վայրերում պահմամբ և այլն:
Նույն հոդվածներում հռետորական առաջարկություն է ներկայացվում նաև դոն Պիպոյին ազատազրկելու փոխարեն նրան «հերոսի կոչում» տալու վերաբերյալ:
Եթե հերոսի կոչման արժանի է այն անձը, ով /ենթադրաբար/ անձամբ, կամ իրեն ենթակա զինված անձանց խմբի միջոցով, զենքերի գործադրմամբ կարող է առևանգել անձանց, մի քանի օր պահել փակ պայմաններում, հետևաբար՝ սուր կտրող-ծակող և բութ առարկաների գործադրմամբ տարբեր աստիճանի բազմաթիվ վնասվածքներ պատճառել նրանց, հարկադրել հայտնել այնպիսի տեղեկություններ, որոնք ձեռնտու են եղել իրենց և հեռախոսով տեսանկարահանել դրանք, ստիպել ձեռք տալ զենքերի, որպեզի դրանց վրա մատնահետքեր մնան, իսկ այնուհետև զենքերը՝ խուզարկությունից անմիջապես առաջ դնել նրանց բնակարանում, ապա իրականում նա արժանի է այդ կոչմանը:
Եվ վերջում կոչ եմ անում իմ գործընկերներ փաստաբաններին.
հարգելիներս մեր վեճը իրավական հարթությունում է: Նկատած կլինեք, որ երբևիցե չենք բարձրաձայնել դոն Պիպոյի անունը, թեպետ դրա իրավունքն առավել քան ունեցել ենք, Ձեզ հայտնի մի շարք դրդապատճառներից ելնելով և կշարունակենք մնալ պատշաճության սահմաններում: Բոլորս միասին կառուցել ենք այնպիսի երկիր, որի մասին մանկուց երազել ենք:
Թողենք, ոչ հարուցված գործերով իրականացվի արդար դատաքննություն և չփորձենք մեդիա դաշտի օգտագործմամբ անուղղակի ազդեցություն գործադրել դատավարության վրա, քաջատեղյակ եմ, որ Ձեր նպատակներին հասնելու համար մեդիա դաշտի օգտագործման լայն ֆինանսական միջոցներ ունեք:
Ակնկալում եմ, որ վերոգրյալը ճիշտ կընկալվի Ձեր կողմից:
Վահան Հովհաննիսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



