- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-02 15:20:00Նիկոլ Փաշինյանի սկանդալային կոչը. դրա համա՞ր են Վարդան Ղուկասյանին ազատազրկել...
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հեղափոխությունից հետո հասարակությանը սպառնացող ամենամեծ վտանգը բևեռացումն է: Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության առաջին փուլն այդ առումով բնորոշվում էր հանդուրժողականության ընդգծված շեշտերով: Հեղափոխության առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, չէր հոգնում անընդհատ կրկնել, որ սա սիրո և հանդուրժողականության հեղափոխություն է:
Սակայն այսօր արդեն, երբ ըստ էության հեղափոխությունը տեղափոխվել է գործնական փուլ, անհանդուրժողականության մթնոլորտը ավելի ընդգծված է դարձել, և որ ամենավատն է՝ դա արտահայտվում է ընդդեմ խոսքի ազատության:
«Հրապարակ» օրաթերթի հրապարակումներից մեկը բուռն քննարկման թեմա էր դարձել համացանցում: Իրենց՝ հեղափոխության և Նիկոլ Փաշինյանի աջակիցներ հայտարարած մի խումբ մարդիկ սպառնալիքներ և վիրավորանքներ են հնչեցրել «Հրապարակ»-ի և այնտեղ աշխատող լրագրողների հասցեին: Սա իսկապես անթույլատրելի և չափազանց մտահոգիչ երևույթ է, որը առաջին հերթին հակասում է հեղափոխության հիմնական գաղափարին՝ սիրո և հանդուրժողականությանը: Իրենց հեղափոխական հայտարարող մեր հայրենակիցները պետք է հասկանան, որ խոսքի ազատությունը ժողովրդավարության բացարձակ արժեքներից մեկն է, իսկ խոսքի ազատության գլխավոր սկզբունքը բազմակարծությունն է:
Կարելի է ցանկացած կերպ վերաբերվել ցանկացած լրագրողի կամ լրատվամիջոցի, կարելի է ընդունել կամ չընդունել, վստահել կամ չվստահել որևէ լրատվամիջոցի կամ լրագրողի հրապարակումներին, բայց պետք է ընդունել և հանդուրժողաբար վերաբերվել ցանկացած, այդ թվում նաև Ձեզ համար բացարձակ անընդունելի կարծիքին: Վստահ ենք, որ հեղափոխության հիմնական առաջնորդներին, հատկապես Նիկոլ Փաշինյանին կարիք չկա ներկայացնել խոսքի ազատության կարևորությունը և ցանկացած լրատվամիջոցի դեմ սանձազերծված արշավի դատապարտելիությունը:
Հիմնական խնդիրն այստեղից այն է, որ լրագրողի կամ լրատվամիջոցի հետ սպառնալիքների լեզվով խոսող շատ քաղաքացիներ հանդես են գալիս հեղափոխության անունից՝ որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նոր կառավարության պաշտպաններ ու համախոհներ:
Հեղափոխության այս ծայրահեղական պաշտպանները ներկա կառավարության կազմում գտնվող ցանկացած պաշտոնյայի մասին քննադատական ակնարկն անգամ ընդունում են որպես հակահեղափոխություն և անցնում հակահարձակման՝ օգտագործելով անթույլատրելի բառապաշար:
Լրատվամիջոցի դեմ սանձազերծված արշավի կապակցությամբ հայտարարություն է արել Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակը և իրավացիորեն մտահոգություն հայտնել, որ իրավապահ մարմինները չեն արձագանքել լրատվամիջոցի դեմ ուղղված հրապարակային սպառնալիքներին: Ընդ որում ուշագրավ է, որ հեղափոխական մոլուցքով տարվածները ոչ միայն չեն ընդունում իրենց պատկերացումներին չհամապատասխանող ԶԼՄ-ների հրապարակումները, այլև հարձակում են գործում յուրայիններիի վրա, եթե վերջիններս կառուցողական մոտեցում են արտահայտում նախկին իշխանությունների կամ կառավարման համակարգի վերաբերյալ:
Օրինակ՝ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արած հայտարարությունը, թե Արցախի բանակցային գործընթացում կարելի է օգտագործել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ներուժը, բառիս ամենաուղիղ իմաստով դատափետվեց: Մինչդեռ մարդը նորմալ, կառուցողական առաջարկություն էր ներկայացնում. ի վերջո բոլոր նախկին նախագահները համարվում են պետական խորհրդականներ, և նրանց ունեցած պետական փորձը ի շահ երկրի ծառայեցնելը քաղաքական նոր մշակույթ է, որը պետք էր միայն ողջունել: Բայց պարզվում է՝ որոշ մարդիկ Պապից ավելի կաթոլիկ են և պաշտպանում են հեղափոխությունը անգամ Նիկոլ Փաշինյանի խորհրդականից:
Շարունակությունը՝ այստեղ:

Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk

armlur. Հայաստանում 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոս, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50

armlur.Կաթողոկոսին կալանավորելու գործընթացը սկսվել է. Կոմիտեն հարուցեց քրեական գործը

«ՀՐԱՊԱՐԱԿ». ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ՏՈՒՆ ՉԳՆԱԼ

«Հրապարակ». Իշխանական թիմն արդեն պաշտոններն է բաժանում

«Ժողովուրդ». Հենց «Թորոսյան եւ Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները եւ խլվեցին կյանքեր

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. Նա տնային կալանքի տակ է.armlur

ՔՊ պատգամավորի որդու եւ դեսպանի եղբոր գործերը «սառցախցիկում» են. իրավապահները սպասում են հրահանգի՞․ «Ժողովուրդ»

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ մեկնողներին.armlur

«Դա ոչ մեկին հետաքրքիր չէ». Էջմիածնի նախկին քաղաքապետն ու սկեսուրը՝ մեղադրյալի աթոռին.Azatutyun

«Հրապարակ». Արշավել պատարագի ժամանակ

Եկեղեցին պատրաստվում է կտրուկ քայլեր ձեռնարկել․ «Հրապարակ»

Ո՞վ է Փաշինյանի «սրտի» Կաթողիկոսի «թեկնածուն». «Ժողովուրդ»

ԲԱՑԱՌԻԿ․ Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել.armlur

Փաստաբանն ահազանգում է՝ութ ամսական երեխան ՔՀ-ում հիվանդացել է, բժիշկ չկա.azatutyun

Սամվել Կարապետյանի եղբորորդու տունն են խուզարկում. սպասվում է ձերբակություններ.armlur

Վահագն Չախալյանը ձերբակալվել է․ նրան տանում են կալանքի

Տեռորիստ չէր գտնվում Մայր տաճարում, որ այդ ֆորմատով ներխուժեցիք․ Հայտնի փաստաբանը վերջին զարգացումների մասին.

Միքայել Սրբազանը 2 ամսով կալանավորվեց. նա կտեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ. news

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Մայր Աթոռը շրջափակված է.armlur

«Ժողովուրդ». Սիսակ Գաբրիելյանը գնել է 2-րդ բնակարանը. ինչ ունեցվածք ունի ՔՊ պատգամավորը

Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվեց.armlur

Անդրանիկ Քոչարյանն այևս համակիրներ չունի խմբակցությունում, մնացել է միայնակ. «Ժողովուրդ»




