- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Երբեմն երկմտում ենք, թե անցած դարասկզբին ինչու հայն այնքան խեղճ գտնվեց, որ Մեծ եղեռնով անցավ, ու մեկուկես միլիոն զոհ ունեցանք: Այդ նույնը կարող ենք ասել հիմա, երբ բազմաթիվ յուրացումների մասին ենք տեղեկանում, որ պետական չարաշահումներ են եղել, կաշառակերություն, բայց մի ամբողջ ժողովուրդ ի վիճակի չի եղել կանգնեցնելու չարերի երթը: Այո՛, երբ դար առաջ ամենուր կոտորածի, ցեղասպանության սարսափելի գույժն էր հնչում, մեր անցած ու նոր օրերում թալանի մասին են ահազանգում, թե ովքեր ինչ ճանապարհներով գերհարստացան և խաբեցին ժողովրդին, աղքատացրին հայոց երկիրը:
Տարիներ շարունակ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի իրական թե մտացածին տարվա մարդ ու տարվա հերոս մեզ համար միշտ էլ զինվորն է եղել ու կա, բոլոր սիրո ու ակնածանքի խոսքերն ուղղվում են զինվորին, լավագույն սերուցքը՝ հավատի թե երդմնակալության, բաժին է հասնում զինվորին, մեր աչքերից հոսող արցունքները հեղեղվում են զինվորի համար... Զինվորը պաշտամունք է, որ հող է պահում, սահման պաշտպանում, և զինվորի ժպիտը բոլորիս սրտերում է, բոլորիս հավատարմության խոսքերը զինվորի համար են, մեր թաքցրած խոսքերի պահուստն էլ զինվորինն է, մեր բոլորիս լույսը, ամեն մեկիս սրտի խոսքը զինվորի անփորձանք կյանքի համար է...
Ու հանկարծ...Այստեղ կանգ եմ առնում, երբ այս յուրացումները դեպի հող հայրենին պահող զինվորն ու դիրքերն են տանում:
Անուններ չեմ գրում, բայց երբեմն ինձ թվում է՝ թալանելու, խաբելու, հարստանալու հիվանդագին մոլուցքը նրանց արյան մեջ է... Ու այս օրերին ես սարսափում եմ, որ զոհվածի մայրն է բարձրաձայնում, թե զինվորն ապրիլին խոտով էր սնվում: Սարսափում եմ, որ ասում են՝ ապրիլին զինտեխնիկան կանգ էր առել կեսճանապարհին՝ վառելիք չլինելու պատճառով: Այո՛, սարսափում եմ, որ զինվորի բաժինը ու նաև դպրոցականների նամակները տեղ չեն հասել, և գիտեմ, որ զիվորն ապրիլին զոհվել է ծարավ՝ շուրթերը ջրի կարոտից չորացած:
Սարսափելի է, երբ Հայաստանն անխնա թալանվել է, առավել սարսափելի է, երբ գիտենք ինչ կառավարական պարգևների տեր են այդ բոլոր երկիր թալանողները, որ հպարտ քայլել են մեքենաների շքերթով, իրենց թիկնապահների ուղեկցությամբ ու խուսափել պետական հարկերից, զարմացրել շրջապատին իրենց առանձնատներով, կազմակերպած խրախճանքներով, հյուրերի ճոխ նվիրատվությամբ... Բայց տեսանելի է նաև, որ լրագրողների հարցերից խուսափում են այդ փառահեղ ապրողներից շատերը, ու ոչ թե ասելիք չունեն, այլ չգիտեն ինչպես ասել, որ ծիծաղելի չլինեն իրենց արտահայտած մտքերի քաոսում:
Միշտ էլ ականատես եմ եղել անարդարությունների, շատերի առջև ընդվզել եմ, ըմբոստացել, երբեմն դարձել աչքի փուշ: Նաև հիշում եմ, որ մեր նախագահի առաջին ընտրության նախօրեի քարոզարշավին՝ տարիներ առաջ, մի ամբողջ հասարակության առջև հարց եմ բարձրացրել, թե արդյո՞ք նա կարողանալու է վերացնի օրենք պահող իշխանավորների ապօրինությունները: Գուցե հարցս անակնկալ էր այն ժամանակ, բայց ցավալիորեն երկրորդ անգամ ընտրությունների նախօրեին նորից մարտակերտցիների առջև հարց բարձրացնողը ես էի՝ մի այլ ոլորտում կատարված անարդարությունների մասին: Հաջորդ օրը մայրաքաղաքում մի պետական պաշտոնյա ինձ խորհուրդ էր տալիս՝ նորից չդիմել երկրի նորընտիր նախագահին, իր իսկ խոսքերով՝ նա բազմաթիվ խորհրդատուներ ունի, նաև՝ հոգեբաններ, կմտածեն, որ այս ուսուցչուհին հոգեկան խնդիրներ ունի, ով ամեն անգամ բողոքում է:
Այո՛, ես չկանգնեցի, իմ արդարությանը հասա, նույնիսկ Արցախի նախագահական նստավայրում տարիներ առաջ շնորհակալություն հայտնեցի երկրի նախագահին այն արդարության համար, որ հաստատվել էր իմ շուրջը: Եվ այդ օրվանից ինձ թվաց՝ այդ արդարությունը բազում տարածքներ ունի մեր շրջապատում, ու այսօր էլ հուսով եմ, որ Արցախը զերծ կմնա այն ապօրինություններից ու չարաշահումներից, որոնք տեսանելի են դարձել Հայաստանում: Նաև՝ երանի~ թե արցախցիներս երբևէ հուսախաբ չլինենք ու ապրենք միայն երկարատև խաղաղության ակնկալիքով:
Նատաշա Պողոսյան
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



