- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Չգիտեմ՝ իմ այս գրառումն ում համար ընկալելի կլինի, ում համար՝ ոչ դյուրընկալ, բայց օրերի իմ լռությունից հետո Արցախում վերջերս տեղի ունեցող իրադարձությունների շուրջը ցանկացա արտահայտվել՝ առանց վնասելու որևէ մեկի շահերը:
Արցախում չի կարելի ոչ մի հարց բարձրացրած, բայց ինչու՞...Վերջերս առնչվեցի նման կարծիքի: Այն իրավիճակը, որ սահմանին մոտ ենք ապրում, երբեմն կրակոցների արձագանքների տակ, մեզ երբևէ հուսալքության չի տարել, այն վաղուց մեզ համար դարձել է սարսափելիին դիմակայելու վարքագիծ, բայց նաև ներքին խնդիրներից խուսափել որքա՞ն, ինչքա՞ն ժամկետով...Մինչև Արցախի հիմնահարցի վերջնական լուծու՞մը, մինչև հարատև խաղաղության հաստատվե՞լը...
Արցախում արդարության մասին խոսելիս երբեմն մեզ հիշեցնում են սահմանային լարվածությունից, արտաքին թշնամու սանձարձակ վարքագծի մասին, որ կարող է առիթն օգտագործելով, մի նոր պատերազմ սկսի: Կարծես մեր լռության բանալին է այն, մեր բարեկեցիկ կյանքի մասին խոսելն էլ ավելորդ է համարվում, երբ համարվել ենք այս կյանքին, ու կարծես մեր միակ երազանքը պիտի երկնքից կախված այն խաղաղ կյանքը լինի, որին սպասում ենք մեծից փոքր՝ լուռ ու հարմարված:
Չեմ ուզում հոռետես լինել, բայց երբեմն ինձ թվում է՝ Արցախի հարցը երբեք վերջնական չի լուծվելու, երբ մեր թշնամուն, դժբախտաբար, հասանելի չեն Արցախի պատմության նախահիմքերն ու մեր արդարացի պահանջը: Չեմ էլ կարող արդարացի չլինել ու չարձագանքել իրականությանը, որ մենք նունպես բարվոք կյանք ենք ուզում՝ առանց մոռանալու մեզ համար կնիք դարձած այն երկու պատերազմը, որ երբևէ չի մոռացվի մեր հիշողությունից, երբ մեր իսկ կյանքն ամեն օր Աստծուն ենք պահ տալիս՝ անսասան հավատով ներշնչված:
Դպրոցի իմ ամենօրյա ճամփան կողքովս անցնող մեքենաների սլացքին է ուղեկցվում, երբեմն մարդասիրությունից դառնում եմ որևէ վարորդի ուղևորուհին: Ես հպարտությամբ եմ անցնում այն ճանապարհը, որ տարիներ շարունակ փոշոտ ու ցեխոտ է եղել ու այս օրերին ասֆալտապատվում է: Իմ հպարտության հետ նաև ամաչում եմ երբեմն, որ այդ ճանապարհին հազվադեպ եմ տեսնում հետիոտն ինձ նման աշխատանքի շտապողներ, անգամ՝ դպրոցականներ, երբ նրանց ծնողներն ապահով իրենց մեքենաներով երեխաներին տանում են դպրոց՝ երբեմն «արդարանալով», որ մեքենայում տեղ չկար ինձ համար: Արտաքուստ ժպտում եմ, բայց մի ներքին նվաստացում զգում, որ իմ անցնելիք ճանապարհի ապրածս հպարտությունը ճղակոտոր է դառնում այդ մի քանի բառից, որ կարելի էր չասել նույնիսկ:
Ստացվում է, որ Արցախում ապրողն իրավունք չունի սոցիալական հարցեր բարձրացնի, արդարության մասին արձագանքի, չէ՞ որ արտաքին թշնամի ունի: Չեմ դժգոհում, բայց նաև չեմ մոռանամ, որ ամեն օր անխոս ու լռակյաց անցնում եմ իմ ճանապարհը՝ նաև անարժանների մեքենաների սլացքից բարձրացած փոշին կուլ տալով: Այո՛, չեմ դժգոհում, որ ամեն օր խանութ եմ մտնում ու զարմանում ապրանքների թանկությունից ու նաև չեմ դժգոհում, բայց ամաչում եմ որոշ վաճառողների հարցնել, թե այն կտրոնը գնումների դիմաց ինչու՞ չստացա: Ես չեմ դժգոհում, բայց էլի ամաչում եմ, երբ կողքիս մեծահասակ կինն իր նվաստացուցիչ թոշակի վերջին կոպեկներն է հաշվում: Ինչու՞ դժգոհեմ ես կամ մեկ ուրիշը, մենք բոլորս, երբ տարիներով խնդիրներ կան, որ չեն լուծվել, ու, փառք Աստծո, հիմա վերանայվում են:
Այս վերջերս ոմանք մեղայականով հանդես եկան, երբ նաև նրանցից էր կախված հարյուրավորների խնդրահարույց հարցերի լուծումը: Հիշեցի այն վարորդին, ով տարիներ առաջ ներողություն խնդրեց մեկից, ում երեխան ավտովթարի զոհ էր դարձել: Ի՞նչ ներողության մասին էր խոսքը, երբ անզգուշության արդյունքում մարդկային կորուստ կար, անդառնալի վիշտ...
Բոլորս էլ արդար երկիր ենք ուզում, մի բան, որին իշխանափոխությունն էլ չի օգնի, եթե տվյալ «իշխանի» հոգում խիղճ չկա...Յուրաքանչյուրս առաջնորդվենք մեր խղճով՝ առանց ոտնահարելու ուրիշների իրավունքները, առանց կոխկռտելու բարվոք կյանքով ապրելու մեր երազանքը, որ ՄԱՐԴ արարածի՝ ՄԱՐԴՈՒ հանդեպ ունեցած ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ է կախված:
Նատաշա Պողոսյան
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



