- 2025-12-17 11:46:00Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
- 2025-12-04 02:51:00Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
«Լուրեր»-ը գրում է.

Երեկ Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ու ԱԺ «Ծառուկյան» դաշինքի 9 պատգամավոր` քրեական հեղինակություն, «Նորատուսցի Ալիկ» մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել դատարան: Դատարանը, սակայն, մերժել է միջնորդությունը և Նորատուսցի Ալիկի խափանման միջոցը թողել անփոփոխ:
Ներկայացված միջնորդության մեջ թերևս ամենաուշագրավը դրա տակ Սասուն Միքայելյանի ստորագրությունն է, ով հանդիսանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցը, իսկ նման քայլը, մեղմ ասած, հակասում է թավշյա հեղափոխության նախանշած սկզբունքներին:
Այդ սկզբունքներին համապատասխանում են, օրինակ՝ ԵԼՔ-ի երկու պատգամավորների՝ Ալեն Սիմոնյանի և Հայկ Կոնջորյանի` այսօր ներկայացրած միջնորդությունը, որի շնորհիվ շուտով ազատության մեջ կհայտնվի «տոնածառի գործով» ձերբակալված Գևորգ Սաֆարյանը:
Ընդ որում` առնվազն տարակուսելի է, որ քրեական հեղինակության ազատման միջնորդության տակ ստորագրել է 9 պատգամավոր, իսկ տոնածառի հագուստով Հանրապետության հրապարակ դուրս գալու մեղադրանքով կալանավորված երիտասարդի ազատ արձակման համար «վիզ են դրել» ընդամենը երկուսը:
Գլխավոր հարցն այստեղ կայանում է նրանում՝ արդյո՞ք Սասուն Միքայելյանի միջնորդությունը համաձայնեցված էր վարչապետ Փաշինյանի հետ, թե՞ սա պատգամավորի, այսպես ասած՝ անձնական նախաձեռնությունն է, որի հետևում հենց սեփական քաղաքական շահերն են:
Եթե այս միջնորդությունը համաձայնեցված չէ, դա նշանակում է՝ այստեղից Փաշինյանի կողմից բազմիցս ահազանգած սաբոտաժի հոտ է գալիս:
Քաջ գիտակցելով, որ տարիներ ի վեր ձևավորված ավանդույթի համաձայն մեր երկրում ընտրություններին ձայների առյուծի բաժինը բերում է հենց կրիմինալ հատվածը, տարատեսակ տեղական քրեական հեղինակությունները և օրենքով գողերը՝ Միքայելյանը փորձում է «իրենով անել» այս կարևոր կապիտալը: Այս պարագայում՝ հասկանալի է Միքայելյանի շահագրգռվածությունը Նորատուսցի Ալիկի և նրա նմանների՝ ազատության մեջ հայտնվելու հարցում:
Միքայելյանը հեղափոխության հաղթանակից հետո կարծես թե մնացել է խաղից դուրս վիճակում: Նա իր թիմակիցներից շատերի պես՝ պաշտոն այդպես էլ չստացավ, թեև սկզբնական շրջանում նրան ուղարկում էին ՊՆ, իսկ այնուհետև տեղեկություն տարածվեց, որ նա կստանա Կոտայքի մարզպետի պաշտոնը:
Միքայելյանի այս քայլը կարող է լուրջ գլխացավանք դառնալ վարչապետ Փաշինյանի համար, հատկապես, որ սա առաջին դեպքը չէ, երբ նրա թիմակիցները կարևորագույն հարցերում «մոռանում» են իր հետ խորհրդակցել:
Եթե Միքայելյանի այս քայլը համաձայնեցված է եղել Փաշինյանի հետ, ապա հետևանքները կարող են շատ ավելի լուրջ լինել:
Եթե նոր իշխանությունները փորձում են Սասուն Միքայելյանի միջոցով իրենցով անել քրեական աշխարհը, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւմն է նրանց և նախկին իշխանությունների որակական տարբերությունը:
Հայաստանում երկու տասնյակից ավելի գողականները սերտաճել են իշխանություններին: Թավշյա հեղափոխության գլխավոր նպատակն այդ կաստայացած համակարգը վերացնելն էր:
Մի կողմից՝ հասկանալի է, որ առջևում ընտրություններ են, և քրեական աշխարհը գուցե նոր իշխանությունների համար ապահովի պայմանական ձայները, սակայն հասկանալի է, որ նրանց բերած 20 հազարը Փաշինյանի համար կարող է 200 հազար ձայնի կորուստ արժենալ, քանի որ վարչապետի թիկունքում այսօր հասարակության հենց այն հատվածն է, որը ցանկանում է Նոր Հայաստանում տեսնել օրենքի տառի և ոգու գերակայությունը, երբ օրենքը խախտող ցանկացած անձ, անկախ իր զբաղեցրած դիրքից, կենթարկվի պատասխանատվության. չէ՞ որ հենց արդարության պահանջն էր ընկած թավշյա հեղափոխության հիմքում: Եվ այսօր օրինախախտներին արտոնություններ տալը որևէ կերպ չի տեղավորվում Նոր Հայաստանի տրամաբանության մեջ, հակառակը՝ ամբողջությամբ համահունչ է նախկին իշխանությունների գործելաոճին:
Առնվազն տարակուսելի է, երբ հեղափոխական թիմի ներկայացուցիչները ցանկանում են ազատ արձակել քրեական հեղինակությանը այն պարագայում, երբ նույն Ժիրայր Սեֆիլյանը դեռևս կալանքի տակ է: Դժվար է հավատալ, որ Նորատուսցի Ալիկն իր կյանքի ընթացքում ավելի մեծ ծառայություններ է մատուցել հայրենիքին, քան Սեֆիլյանը:
Քրեական աշխարհին տրված «արտոնություն» կարելի է դիտարկել նաև Էջմիածին Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի վերադարձը: Նոր Հայաստանում Դոն Պիպոն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում, չնայած այն հանգամանքին, որ նրա թիկնապահները ոչ վաղ անցյալում 3 օր սեփական հաշվեհարդարն են տեսել իր մահափորձի մեջ կասկածվող այսպես կոչված «քիլլերների» հանդեպ, նրանց բազմաթիվ մարմնական վնասվածքներ հասցրել, ծեծ ու ջարդի ենթարկել և միայն 3 օր հետո հանձնել ոստիկանությանը:
Մամուլում այս առթիվ բազմաթիվ հրապարակումներ եղան, սակայն այսքանից հետո էլ Դոն Պիպոն վերադառնում է՝ մնալով անպատիժ, մինչդեռ հասկանալի է, որ նա օր առաջ պետք է հարցաքննվեր, իսկ գործն էլ վերաբացվեր՝ անցնելով արդար դատական համակարգի պրիզմայով:
Սակայն նոր իշխանությունների կողմից այս քայլերը փոքր-ինչ ուշանում են:
Այստեղ էլ հարց է, թե ո՞վ է այսօր Էջմիածնում «պահում» Դոն Պիպոյի թիկունքը: Սուրբ քաղաքում նրա ոդիսականի ֆոնին մամուլում ուշագրավ տեղեկություններ են տարածվում, թե Սասուն Միքայելյանը «աչք ունի» ԵԿՄ նախագահի պաշտոնի վրա և ցանկանում է զբաղեցնել գեներալ Մանվել Գրիգորյանի տեղը: Չի կարելի բացառել, որ այստեղ էլ Միքայելյանը փորձում է իր հարցերը լուծել՝ դիմելով քրեական աշխարհի ներակայացուցչի օգնությանը:
Ինչևէ, վարչապետ Փաշինյանի թիմում այս պահին չհամաձայնեցված գործողությունները և դրանց հետևանքով առաջացած հարցականներն ակնհայտ են, մինչդեռ հեղափոխության միջոցով իշխանության եկած թիմը պետք է դրսևորի շատ ավելի լայն կոնսոլիդացիա և կարգապահության ավելի բարձր մակարդակ, հակառակ դեպքում՝ խնդիրներն անխուսափելի են ...
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Ժողովուրդ». Ինչու է Միրզոյան Արարատը դատի տվել Հայկ Դեմոյանին
«Հրապարակ»․ Խուդաթյանի ախորժակը բացվել է
armlur. Ալեն Սիմոնյանի դիմումով «Իմնեմնիմի»-ի հաղորդավարներին ձերբակալեցին
«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում. նրա վարքագիծը պետք է քննվի ՔՊ վարչությունում
Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է. «Ժողովուրդ»
ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում.hraparak
1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk
armlur. Հայաստանում 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոս, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50
armlur.Կաթողոկոսին կալանավորելու գործընթացը սկսվել է. Կոմիտեն հարուցեց քրեական գործը
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ՏՈՒՆ ՉԳՆԱԼ
«Հրապարակ». Իշխանական թիմն արդեն պաշտոններն է բաժանում
«Ժողովուրդ». Հենց «Թորոսյան եւ Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները եւ խլվեցին կյանքեր
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. Նա տնային կալանքի տակ է.armlur
ՔՊ պատգամավորի որդու եւ դեսպանի եղբոր գործերը «սառցախցիկում» են. իրավապահները սպասում են հրահանգի՞․ «Ժողովուրդ»



