USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 02 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հեռուստատեսությունը, որպես տգիտության անտակտ-ուղղության հիմք...
2016-02-03 09:32:00
Տպել Տպել

Հեռուստատեսությունը անաչառ ու կարևոր տեղեկատվական և հասարակության համար` համար մեկ ինֆորմացիոն տարրն է: Հանրային հեռուստաընկերությունը, որը ամենաառաջինը պետք է ժողովրդի անունից հանդես գա, և անկեղծ լինի իր հեռուսադիտողի հետ, հակառակը հատուկ մեխանիզմով լսողության, հասկանալու և այս ամենը, որպես ուսուցողական միջոց, փչացնում է հեռուստադիտողի և որ ամենակարևորն է այս ամենը հետապնդում է մեկ բան՝ փչացնել մարդու ճաշակը... Հ1-ը ապահով է իր իսկ իշխանության պատվերը տեղը հասցնելու, իշխանության ձայնը բարձրացնելու, անգույն, անբովանդակ տեղեկատվությամբ... Վատ կրկնօրինակողի դեր ստանձնած պետական հեռուստաալիքը ըստ էության, ոչ թե աշխատում է, այլ քարոզիչի դեր է տանում: Այսօր՝ Արման Սաղաթելյանը դարձավ՝ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն, ով ավարտել է Հայաստանի գուղատնտեսական ակադեմիան: Իրականում այս համակարգում այն մարդիկ են, ովքեր հեռու են ճաշակ թելադրողի, մասնագիտացված, պրոֆեսիոնալ մոտեցումներից... Դե Արման Սաղաթելյանը լավ աշխատեց, հիմա պետք է ստանար այն մեծ չալաղաջը, որի համար վիզ էր դրել տղան... Ինչպես հիշում եք, Արմանը սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ժամանակ ակտիվ քարոզողներից էր, ինչպես նաև Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար աշխատած, լավ իմանալով պետական համակարգը, Սաղաթելյանը այժմ տնօրեն է կարգված, այսինքն հետ դարձ, դեպի մրուրը... Գինեքարն էլ մեր գլխին դրած, որ հանկարծ քննադատությունը լինի սահմանագծից ներս, ոչ մի ավելորդություն... Այսինքն ո՞րն է չափորոշիչը... Մեզ մոտ չափորոշիչ կոչվածը վերևների՝ իշխանությունների հետ խաղեր տալն է, կարևորը խաղում չպարտվելը... Այս մարտավարությունը առաջ քաշելով կան մարդիկ, ովքեր ներխուժելով Հ1 պատվեր են կատարում... կատարել: Համակարգային փոփոխություն է պետք, որովհետև Հ1-ը դա իմ ու մյուսների հաշվին ապրող հեռուստատեսություն է, որը գրեթե ոչինչ չի տալիս այսօրվա հեռուստադիտողին: Էլ չեմ ասում, որ նա, որպես առաջին անկողմնակալ լրատվամիջոց հանդիսացող, պետք է ծառայի ժողովրդին և պետությանը համահավասար... Շատերը խոսում են փոփոխությունների մասին, մինչդեռ Հ1-ում փոփոխությունները ցավոք միմիայն ձևի միջոցով ստացվեց առաջ քաշել, բովանդակությունը այդպես էլ թողնելով հետին պլան... և այդ ընթացքում Հ1-ը դարձավ 1, Հ տառը ինչ-որ մարդիկ ավելորդ համարելով... օտարից վատ կրնկնօրինակելը Հ1-ի համար դարձել է սկզբունք, և ցավոք հաղորդումներ առաջ եկան եթեր, որտեղ վատ կրկնօրինակելու ընթացքում, ամբողջովին այսպես կոչված հաղորդում-շոուները վերածվեցին մեյմունության... Հ1-ը աշխատում է հասարակությանը հնարավորինս հետ պահելու` երկրում տեղի ունեցող իրադարձությունների, իրական տեղեկատվության, անաչառ լուրերի, պակաս ինտելեկտի առումով, որովհետև հեռուստատեսության տնօրեններն ու աշխատողները, նամանավանդ սեփականատերերը լավ գիտեն, ինչպես գովազդեն սեփական անձն ու սեփական վարկանիշը բարձր պահելու միակ ուղիղ ճանապարհը, որն այսօր համեմատական է ուղիղ հարթության: Այսինքն չկա ոչ պրոֆեսիոնալիզմ, ոչ էլ ինքնուրունություն: Այսինքն հեռուստատեսության սեփականատերն է որոշում` ով ինչպես նստի, ով ինչ հաղորդում վարի, ինչ հաղորդման միջոցով գործող միակ կուսակցության շահը առաջ տանելու, ով ինչ հյուր ընդունի և այլն, և այլն... Թեև համոզված եմ, որ այս դարում մարդուն այլևս խաբել հնարավոր չէ... Եվ, եթե դեմ ես այսօրվա իշխանություններին և երբեմնի դեմ ես արտահայտվել, ապա քեզ ոչ միայն հեռու կպահեն հեռուստատեսության դռներից, այլ քո խոսքը, որպես արվեստագետի, մտավորականի կարևոր չէ, ընդհակառակը խոսքդ կվիժեցնեն, որ հանկարծ ճշմարտությունը ջրի երես դուրս չգա: Ու այս ցավալի իրողությունը, այլևս գալիս է ապացուցելու, որ հեռուստացույցը, որպես ադրիբուտ, այլևս դեն շպրտելու ժամանակն է: Եթե մինչև այդ հեռուստացույցի վրա խաչ էինք քաշել, ապա այսօր այն տներից դուրս ենք շպրտում: Բայց այստեղ կա մի շատ կարևոր իրողություն ևս: Եթե այսօր հեռավոր մարզերում ապրող մարդը, ով համացանցից օգտվել ասենք չգիտի, կամ չի օգտվում համացանցից այդ մարդիկ դուրս են մնում ինֆորմացիոն կարևորագույն տեղեկատվությունից, երկրի ներսում իրական դեպքերի... իրականում ապատեղեկատվության մեջ մնալով դաշտը գնալով մառախլապատվում է: Այսինքն հեռուստատեսությունները ամեն բան անում են, որ մարդիկ, նամանավանդ տարեցները շոուներից անդին, այն էլ ցածրակարգ ոչինչ ավելին չիմանան, իրականում առնչություն չունենան երկրի ներսում տեղի ունեցող զարգացումների և հակառակը երկրում իրականում տեղի ունեցող վիճակի մասին... Թեև մարդիկ գիտեն, որ այսօր իրենց տարածքներում, որտեղ ապրում են գրեթե մարդ չի մնացել... իսկ այդ հեռավոր մարզերում ապրող մարդիկ ուղղակի գոյություն քարշ տալով օրեր են սպանում: Այսօր կուզենայի նաև հիշատակել Հ3 և Կենտրոն հեռուստատեսությունների, նրանց մատուցած այսպես ասած աղբ-լրատվության, իբր անկողմնակալ, դեֆորմացված տեղեկատվության և իրենց շեֆերին գովազդ անելու, հեռուստատեսությունը օգտագործելով անձի անվճար գովազդելու միջոց: Հ3 հեռուստատեսությունը նույն ճանապարհով է գնում, ինչպես որ Կենտրոն հեռուստատեսությունը: Այդ հեռուստատեսությունները կծու խոսք ասելով փորձում են ցեխ շպրտել իշխանությունների վրա, իրականում ոչ թե ցեխ են շպրտում, այլ ուզում են ցույց տալ, որ դեմ են, բայց իրականում նրանք պատվեր են կատարում և թող հանկարծ պատվերը ուշանա կամ օրվա ընթացքում չկատարեն, իսկույն վերևներից հրահանգ կստանան` սկզբում նկատողության, հետո, ինչպես որ լինում է մեր երկրում, որովհետև իրականում մեկ հոգի է որոշում բոլոր այն ոլորտները, որոնք պետք է նրանց ուշադրության առանցքում մնա: Ստացվում է, որ այսօր ստրուկ աշխատողները ավելի շատ են քան սկզբունքներ ունեցող մարդիկ... Մարդիկ ամեն ինչի կգնան, որ իրենց ասենք 80-100 հազար դրամից չզրկվեն, թեկուզ օրվա ընթացքում շեֆը ստորացնի, նվաստացնի նրանց: Այդ հեռուստատեսության աշխատողները ոչ միայն ստրուկ են աշխատում սեփականատիրոջ ձեռքում, այլ ադրիբուդ ըստ էության, որովհետև ինքնուրույն ոչինչ չեն անում, ընդհակառակը տերի պատվերով են աշխատում: Էլ չեմ ասում անգրագիտության մասին, որ ոչ միայն ինքնուրույն խոսք չունեն, այլ իսպառ վերացել է դաշտից մաքուր հայերենը: Ստացածներն էլ կոպեկներ են, կոպեկներ, որ առաջինը պետք է տվյալ հեռուստատեսության աշխատողներին անհանգստացներ, այսինքն կոպեկներ են վճարում, նաև այդ կոպեկներին պետք է ամիսներով սպասել: Իսկ ասենք մյուս հեռուստատեսությունները, ովքեր իբր թե պետական են, իրականում նրանք էլ իրենց տերերը ունեն: Նրանց տերերն էլ վերևների հրահանգն են կատարում, պետական պատվերով առաջնորդվելով... Մի խոսքով այսօրվա տեղեկատվությունը շոուների վերածած հեռուստատեսությունները մի բան են իրականացնում իրականում մարդկանց ուղեղների վրա աշխատելով սահմանափակելով ազատությունը, սահմանափակ ու սուտ ինֆորմացիաների շնորհիվ մարդկանց հեռու են պահում երկրի ներսում տեղի ունցող իրական վիճակի, սարսափազդու ճգնաժամի, էժանագին հումորների... ու այսպես տգիտությունը խրախուսվում է մեր երկրում, այսպես շարունակելով հասարակությանը մոլագարեցնելու նոր մեխանիզմը էս էլ արդեն քանի տարի է շնչում է մեր հեռուստատեսության գրեթե բոլոր հեռուստաալիքներով: Ու այդ քառակուսու արկղիկը դարձել է քառակուսի մտածելու, շրջանակները մտածողության կրճատելու, տգիտությունը, որպես առաջնային անտակտ-ուղղության հիմք... այնպես են անում, որ մարդիկ իրենց օրվա խնդիրներից զատ, ոչինչ ավելի չիմանան: Սա էլ մեկ ուրիշ խնդիր է, որը շատ ավելի կարևոր է, որ չկա՛...

Արթուր Հայրապետյան

 

Այս նյութը դիտել են - 1313 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook