- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Շնորհավորում եմ Հայաստանի առաջին հանրապետության 100 տարին, ամբողջ հայ ժողովրդին, որ այսօր մեկդարյա հոբելյան է նշում, անցած երկարատև ու ծանր մի ճանապարհ, որ անհամար զոհեր ու հաղթանակներ ունեցավ: Այս հաղթական ճանապարհի սկիզբը դրվեց Մայիսյան հերոսամարտերում. այն մեծ շրջադարձ էր Մեծ եղեռնից հետո...Փրկվեց Հայաստանը լիակատար ոչնչացումից: Դա մեր լինելությունն էր, մեր ազատ ու անկախ ապրելու իրավունքը, որ շարունակվեց 100 տարի ու ձգվեց Սարդարապատից մինչև Արցախ:
Այն կարճ կյանք ունեցավ, շուտով Հայաստանը խորհրդայնացվեց, միայն յոթ տասնամյակ հետո Արցախյան շարժումն իր հետ մի նոր զարթոնք բերեց՝ մայր Հայաստանի պետականության ու անկախության հռչակմամբ, ու այն նորից մայիսի 28-ին էր, որ դարձավ հայ ժողովրդի հավաքականության, հավերժ ապրելու իրավունքի, մի նոր զարթոնքի ու հաղթանակի օր:
Վերջին ամիսներին իմ աշակերտների համար էլ «Սարդարապատից Արցախ» խորագիրը հարազատ դարձավ, որ նախատեսված էր համահայկական շարադրությունների մրցույթի անցկացման համար: Թերթեցին նոր էջեր, հիշեցին պատմության դասերը, նայեցին ֆիլմեր, ու նրանց շարադրանքներում նոր շունչ ստացավ Առաջին հանրապետության ծնունդը, որ Մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո գոյատևեց երկու տարի:
«Ես պտույտ եմ կատարում ժամանակագրության անդաստանում, մտքերս փոթորիկ են բարձրացնում, սիրտս մորմոքում, երբ անցած օրերից պատմության ձայնն է ականջիս հասնում: Սարդարապատն իր հարյուր տարին է բոլորում, բայց հետքերն անհայտ չմնացին... Փրկվեց Հայաստանը, կարմրի, կապույտի և նարնջագույնի խառնուրդն օդում ծածանվեց, և Առաջին հանրապետության սկիզբը դրվեց: Երկամյա մի կարճ կյանք ու երեք տասնյակ տարի առաջ մեր լինելության համար Արցախյան շարժում, որ պիտի մի նոր պատերազմ ծավալեր ու նորից հայոց երկրի անկախությունն ամրագրեր» /Լուիզա Մամունց/:
Այս պահին թերթում եմ նրանց ստեղծագործական մտքերը, որ շարվել էին ապրիլին: Դրանք ծնվեցին ժամերի ընթացքում, երբ կրթության բաժնից տեղեկացրին, որ հայտարարված է մրցույթ: Հայաստանի համահայկական մրցույթին ներկայացրած Տաթևիկ Ղահրամանյանի տողերում նոր սերունդն էր խոսում. «Ես ապրում եմ սահմանում, այնտեղ, որի կողքին խաղաղ երկրների պես ծովեր կամ նեղուցներ չկան... Մի մատղաշ ծիլ եմ, որ պատմությունից այդ հերոսամարտերն եմ հիշում և հպարտանում, Արցախյան պատերազմ եմ հիշում, հոգուս խորքում վրեժխնդրությամբ լցվում, իսկ ապրիլը... Ապրիլն իմ կյանքի սև գիծն է, սեփական մաշկի վրա զգացած ազատության և խաղաղության գինը, ապրիլը պատերազմի մասին իմ բոլոր հրեշավոր պատկերացումների վերապրումն է»:
11-րդ դասարանցիների շարադրություններում Սարդարապատը ներկա դարձավ, միահյուսվեց Արցախյան շարժմանը, ալիք-ալիք հույզերով հասավ ազատամարտին, ու ապրիլյան պատերազմի ականատես դեռահասների շարադրանքներում հայ զինվորը ամրակուռ կամք դարձավ, մեր նախնիներից եկած հզոր ոգին հասավ նոր օրերին: «...Ես այստեղ՝ Արցախում, մի անսովոր հարազատություն եմ զգում մեկի նկատմամբ, ում չեմ ճանաչում, բայց նա էլ զոհվել է Սարդարապատի ամրակուռ պատերի տակ, և նրա երազանքների, հույսերի մարմնացում դարձած այդ դաշտը երակ-երակ կլանել է նրա հոսող արյունը։ Ու ականջներիս հասու են դառնում նրա վերջին մրմունջները. դա երկնային մի ձայն էր՝ նահատակվող զինվորի ապրեցնող ձայն, որ հասավ մեր օրերին» /Ղահրամանյան Տաթևիկ/:
«...Այժմ էլ ամեն բացվող օր Արցախում երազի թևերով և խաղաղության ակնկալիքով եմ դիմավորում: Նայում եմ հեռուն և փնտրում այն ուղին, որ տանում է դեպի հասկաբեր դաշտերը, ուր խաղաղ է այգաբացը, գերող է թռչունների ծլվլոցը, հոր և որդու քրտնաջան աշխատանքը, նրանց հաց ու պանիր հասցնող աղջնակի բարի ժպիտը... Նայում եմ նրանց աչքերին, տեսնում մաշտոցյան տառերն անգին, նայում եմ նրանց ձեռքերին, տեսնում թափը զարկի, որ մի հարվածով մատյան են ստեղծում, ժողովրդի պատմությունն անմահացնում» /Լուիզա Մամունց/:
Նոր օրերում մայիսին հայ ժողովուրդը նորից իր միասնականությամբ մի նոր հաղթանակ ազդարարեց՝ ամրագրելով ազատ, արդար ու անկախ երկրում իր ապրելու իրավունքը՝ հաստատակամորեն ազդարարելով, որ երբեք չմոռանանք Սարդարապատը, այն մայիսյան բոլոր հերոսամարտերը, որ մայր երկրի պետականության ծնունդը հասցրին 100 տարվա, դարձրին տոնական օր՝ ի լուր աշխարհի, որ հայ ժողովրդի ամրակուռ ոգին դարերի խորքից է եկել ու հար դարեր հավերժության մեջ պիտի թևածի:
Նատաշա Պողոսյան
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



