- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Շնորհավորում եմ մեր փառավոր ժողովրդի այն խինդն ու բերկրանքը, որ ապրում է այս օրերին, այն հաղթանակները բոլոր, որ կռեց մայիսին ու աշխարհին պարզեց դարերից եկած իր համառ կամքն ու ապրելու անսասան ոգին: Այսպիսի հաղթական տրամադրություն, մեծագույն ցնծություն չեմ տեսել երբևէ, որ նկատելի է հայ ժողովրդի կյանքում: Սա միայն եռատոնի հաղթանակ չէ մայիսին, այլ մարդկանց բարեկեցիկ ապրելու ուղեծիր, սա այն է, ինչ տարիներ շարունակ այլ երկրներում չեն կարողացել իրագործել, բայց այս ժողովուրդն իրականացրեց օրերի ընթացքում:
Միշտ էլ հայոց երկրի սերուցքն եմ համարել հայ ժողովրդին՝ ապավինելով այն մեծ ճշմարտությանը, որ առանց ժողովուրդ երկիր չկա: Բայց ո՞վ է հայ ժողովուրդը, որ երբեմն սարդոստայնի զոհ է դարձել, սադրանքների մեջ ներքաշվել, նույնիսկ այն դեպքում, երբ նա վաղուց աշխարհին էր պարզել իր հավաքական կերպարը:
Այս օրերին համացանցում տարածված այն ծեր կնոջ կերպարով եմ տեսնում այս ժողովրդին, ու իմ հայացքում երևում է մեր դյուցազներգության՝ «Սասնա ծռերի» այն արտատեր պառավը, ով իմաստություն էր կրում իր հոգում:
Այդ ժողովրդին ես տեսնում եմ Ավարայրի դաշտավայրում, ովքեր, Վարդանի հետ հզոր ուժ դարձած, նահատակվեցին հանուն հայրենյաց՝ ամրագրելով այն միասնությունը, որ Դեմիրճյան գրողին իրավունք վերապահեց կոչելու նրանց Վարդանանք:
Այդ ժողովրդին ես տեսնում եմ Մարզպետունի զորավարի փոքրաթիվ զինվորների, նրանց կողքին կանգնած այն չարքաշ գյուղացիների համառ կամքի մեջ, որ «մի ծաղկով գարուն» բերեցին ու դեռևս դարեր առաջ պատգամեցին սերունդներին, որ իմանան այդ ժողովրդի ուժը ու հասկանան, որ «ժողովուրդ կանգնի, թումբեր կկործանի»:
Այս ժողովուրդն ինձ երևում է չարենցյան տողերում, ով նրա փրկությունն այդ ժողովրդի հավաքական ուժի մեջ էր տեսնում, բայց ինքնազոհության պատրաստ լինելով՝ իր պարանոցն էր մոտեցրել այն երկնուղեշ փայտերին ամրացված կախաղանին, որ փրկի իր ժողովրդին:
Այս ժողովուրդն իր ապրելու բանաձևը գտավ Արցախյան շարժման օրերից, որ հասավ ազատամարտի ու կերտեց իր հաղթանակը: Այն հազարավորներն են այս ժողովուրդը, որ ամեն մեկն իր հետևում թողեց մի հերոսապատում՝ իր արյունը խառնելով մայր հողին: Այս ժողովուրդն է, որ իր սերնդին տարավ նոր սխրանքների այն ոչ հեռավոր ապրիլյան պատերազմական օրերին, ու ծնվեցին նոր անուններ հավերժության ճանապարհին:
Մենք բոլորս տեսանք սերունդ, ով դուրս եկավ հրապարակ՝ բարձրաձայնելու այն խնդիրներից, որոնց մասին շատ վաղուց լսելի էր եղել նրանց ունկերին, բայց տան մեծերի կորսված հավատն այս սերունդը փորձեց վերականգնել ու վերականգնեց: Հավատ ու հույս ծնվեց բոլորի հոգում, երբ այս «պայքարը» արտաքին թշնամու դեմ չէր, այլ, ցավոք, նույն երկրի ներսում, երբ հայը հային արդար ու բարվոք ապրելու իր կամքն էր թելադրում՝ հուսով, որ տարբեր բևեռներում լինելով հանդերձ՝ իրար կհասկանան:
Հիշենք, որ ժամանակը կանգ չի առնում, փոխվում է ժամանակը, դրա հետ՝ իշխանությունը, բայց ժողովուրդը ծնունդ է առել դարերի խորքից, հասել մեր օրերին և գալիքին է հառել իր հավաքական կերպարը՝ խաղաղ ու բարեկեցիկ ապրելու պատգամով:
Հիշենք, որ մեր հայրենիքն սկսվում է սահմանից, իսկ սահմանը պահողն այս ժողովրդի զավակներն են, ովքեր մեր նախնիներից մեզ հասած այն ապրելու բանաձևը գիտեն ու նաև երջանիկ կյանք են երազում:
Հիշենք, որ այս ժողովուրդն այն սգավոր մայրերն են, բոլոր նրանք, ովքեր հերոսներին վայել իրենց զավակներին կարողանում են փառավոր հողին հանձնել...Հիշենք, թե որքա~ն մաքրամաքուր, բայց կիսատված երազանքներով զավակներ կորցրինք, որ այս ժողովրդից են ծնվել...
Այս ժողովուրդն է իրեն առաջնորդ ընտրում, երկիրը շեն պահում, մի ժողովուրդ, որի թերություններն անգամ կարողանում ենք ներել, սխալները՝ ուղղել, փոթորիկներից հեռու պահել...
Այս ժողովուրդը ես եմ, դու ես, մենք՝ բոլորս, որ հավաքական ուժ ենք ու կերպար, որ միշտ էլ խաղաղ ու երջանիկ կյանք ենք երազում:
Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



