- 2025-12-17 11:46:00Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
- 2025-12-04 02:51:00Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ապրիլի 23-ին, մինչ Սերժ Սարգսյանը հրաժարական կտար, իշխող ՀՀԿ կողմնակիցները Շենգավիթ վարչական շրջանում բողոքի ակցիայի մասնակից վարորդների վրա «մատ թափ տալով» սպառնում էին կտրել նրանց մատները, եթե շարունակեն «սիգնալ տալ» եւ առհասարակ գնալ, մասնակցել ցույցին: 
Սեւան Խաչատրյանն է, որը աշխատում է Երեւանի քաղաքապետարանում որպես քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության բաժնի պետ
«Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն` քաղաքացիների ճանապարհը փակած, սպառնալիքներ հնչեցնողները եղել են Երեւանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները: Ինչպես հայտնի է` ապրիլի 23-ին Երեւան քաղաքում իրավիճակը թեժ էր: Բանն այն է, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում ձերբակալվեցին ԱԺ պատգամավորներ` «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը: Առաջնորդների ձերբակալումը հասարակությանը պայքարի նոր ալիք հաղորդեց, եւ ապրիլի 23-ին ՀՀ բոլոր մարզերից, տարբեր վարչական շրջաններից քաղաքացիները շտապում էին Հանրապետության հարպարակ` պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչպես նաեւ անհապաղ ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին, ինչպես նաեւ այս օրերին «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիայի շրջանակներում ձերբակալված մյուս քաղաքացիներին:
Ու մինչ իշխանություններն եւ իրավապահ համակարգը խառնված էին իրար` հասկանալու համար, թե ինչպես ստեղծված իրավիճակից դուրս գալ, Ավան վարչական շրջանից Կենտրոն վարչական շրջան շտապող քաղաքացիները հայտնվել էին խնդրի առաջ: Նրանց ճանապարհը փակել էին մի խումբ տղաներ եւ հակառակ ցուցարարներին` բղավում էին. «Քայլ արեք, միացեք Սերժին»:
Երբ «Ազատության» լրագրողը հետաքրքվում է, թե ինչու են փակում մարդկանց ճանապարհը, հավաքված տղաները նշում են, թե շառ ես անում եւ մոտենալով վարորդներին` հայհոյում են` բարձրաձայն ասելով. «Սիգնալ չտաս, մատներդ կկտրեմ»: Նրանցից մեկն ակնոց եւ գլխարկ էր դրել, որպեսզի իրեն չճանաչեին: Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ անձնավորությունը Սեւան Խաչատրյանն է, որը աշխատում է Երեւանի քաղաքապետարանում որպես քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության բաժնի պետ:
Ի դեպ, երբ լրագրողը նրանից հետաքրքրվում է, թե ո՞վ է նա, կներկայանա, վերջինս նշում է, թե շարքային Գեղամն է:
Քաղաքացիների «մատը կտրել» սպառնացող մյուս երիտասարդն էլ Երեւանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության աշխատակիցներից է (տես լուսանկարը):
Ասել է, թե Տարոն Մարգարյանն իր թիմի թափթփուկներին ոտքի էր հանել՝ ժողովրդի վրա «քսի տալու համար»:
Սա, իհարկե, հասկանալի է, քանի որ իշխանափոխությունից հետո քաղաքապետարանի` այս տարիների գործունեությունն ուսումնասիրելու դեպքում աներեւակայելի չափերի հասնող կոռուպցիոն դրսեւորումների մասին բացահայտումներ կարող են լինել:
Ուստի պարոն Տարոն Մարգարյանը որոշել էր իշխանափոխության դեմն առնել իր աշխատակազմի փողոցային խուժանի միջոցով: Միայն թե, նրան չհաջողվեց:
«Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք քաղաքապետն է հրահանգել նրանց դուրս գալ փողոց, ի՞նչ է արել Երեւանի քաղաքապետը խոլիգանություն թույլ տված անձանց նկատմամբ, ի պատասխան` Արթուր Գեւորգյանն ասաց. «Ձեր կողմից նախանշված դեպքը, եթե վերաբերում է կոնկերտ իրավախախտման, մեր երկրում իրավախախտումներով զբաղվում են իրավապահ մարմինները, հորդորում եմ դիմել իրավապահ մարմիններին»: Այս ընթացքում, սակայն, իրավապահ մարմինները փորձում են անտեսել տեղի ունեցածը` քար լռություն պահպանելով:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն` հասկանալու համար, թե ինչ ընթացք են տվել դեպքին, սակայն մեզ հորդորեցին հարցերն ուղարկել գրավոր: Այսպիսով` կպատժվե՞ն վերոնշյալ անձինք, դժվար չէ կանխատեսել, սակայն այս իրավիճակում չմոռանանք Նիկոլ Փաշինյանի զգուշացումը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Բանն այն է, որ ահազանգ էր հասել «Իմ քայլը» նախաձեռնության անդամներին, որ բռնություն է կիրառվել այն քաղաքացիների նկատմամբ, որոնք ցանկանում են մասնակցել ցույցերին, ի պատասխան` Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակից հայտարարել էր. «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, դու ի՞նչ է` ուզում ես` այլեւս Ձեր տնից դուրս չկարողանա՞ս դուրս գալ: Ես քեզ զգուշացնում եմ, Տարո՛ն, թափթփուկներին հավաքի, թե չէ մի ամիս տնից դուրս չես գա, պատուհանից էլ չես նայի»: Փաշինյանի նախազգուշացումից հետո Տարոն Մարգարյանը ոչ միայն չէր հավաքել «թափթփուկներին», այլեւ ընդհակառակը՝ նրանց նոր թափով էր «քսի տվել» մարդկանց վրա: Ասում են՝ փոշմանել է, բայց արդեն ուշ է:
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Ժողովուրդ». Ինչու է Միրզոյան Արարատը դատի տվել Հայկ Դեմոյանին
«Հրապարակ»․ Խուդաթյանի ախորժակը բացվել է
armlur. Ալեն Սիմոնյանի դիմումով «Իմնեմնիմի»-ի հաղորդավարներին ձերբակալեցին
«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում. նրա վարքագիծը պետք է քննվի ՔՊ վարչությունում
Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է. «Ժողովուրդ»
ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում.hraparak
1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk
armlur. Հայաստանում 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոս, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50
armlur.Կաթողոկոսին կալանավորելու գործընթացը սկսվել է. Կոմիտեն հարուցեց քրեական գործը
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ՏՈՒՆ ՉԳՆԱԼ
«Հրապարակ». Իշխանական թիմն արդեն պաշտոններն է բաժանում
«Ժողովուրդ». Հենց «Թորոսյան եւ Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները եւ խլվեցին կյանքեր
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. Նա տնային կալանքի տակ է.armlur
ՔՊ պատգամավորի որդու եւ դեսպանի եղբոր գործերը «սառցախցիկում» են. իրավապահները սպասում են հրահանգի՞․ «Ժողովուրդ»



