- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Պայմանավորված միանգամայն օբյեկտիվ իրողություններով՝ Հայաստանի համար հատկապես վերջին տարիներին միջազգային անվտանգության առնչվող հարցերը ձեռք են բերել կենաց-մահու արժեք: Հիմա առավել քան երբևէ մեր երկրի համար կարևոր է այն հարցը, թե համաշխարհային ուժային կենտրոններն ինչպիսին են տեսնում մեր երկրի դերն ու նշանակությունը միջազգային հարաբերությունների համընդհանուր ենթատեքստում, բայց առավել էական է այն, թե մենք՝ ինքներս, ինչ ենք մտածում այս մասին:
Այս իմաստով չափազանց կարևոր պետք է համարել Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 7-րդ համաժողովը, որին իր մասնակցությունն է բերել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Ելույթ ունենալով Մոսկվայում՝ նախարար Սարգսյանը ուշագրավ ուղերձ է փորձել փոխանցել աշխարհին՝ հստակորեն ճշգրտելով Հայաստանի տեսլականն աշխարհում ունեցած սեփական տեղի ու դերի հարցում:
Մի ժամանկահատվածում, երբ աշխարհը թևակոխում է միջազգային հարաբերությունների վերաձևման մի նոր փուլ՝ շատերի համար անհայտ հետևանքներով, Հայաստանի հստակ դիրքորոշման արտահայտումը բոլորին հասկանալի լեզվով չափազանց կարևոր պետք է համարել:
Իր ելույթում Վիգեն Սարգսյանն, ըստ էության, բավական հմտորեն ու պատկերավոր կերպով շարադրել է սեփական տեսլականը, ուր Հայաստանը հանդես է գալիս որպես շահերի միահյուսման ու ներդաշնակման կարևորագույն կենտրոն, ուր ոչ թե բախվում են գերտերությունների կենսական հետարքրություններն, այլ՝ ներդաշնակվում: Սարգսյանի խոսքից պարզ է դառնում, թե ինչը կարող է նպաստել Հայաստանի այդ դերի ռեալիզացմանը ներկայի ու ապագայի աշխարհներում. դա նախևառաջ շիտակությունն է ու երկդիմի խաղերից խույս տալու Երևանի ձգտումը: Այս առումով բավական խոսուն է Սարգսյանի այն հայտարարարությունը, թե «Բրյուսելում չի ասվել այնպիսի մի բան, որն այնտեղ կընդունվեր ծափողջույններով, սակայն ցանկալի չէր լինի, որ լսեն Մոսկվայում, և` հակառակը»:
Անդրկովկասում ու դրա անմիջական հարևանությամբ գտնվող տարածաշրջանում հետզհետե է՛լ ավելի թեժացող որոշակի աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնին, երբ Մոսկվայի հետ լարված հարաբերոթյունների մեջ գնվող Արևմուտքի կողմից ակնհայտ հետաքրքրվածություն է դրսևորվում Հայաստանի նկատմամբ, Սարգսյանի այս խոսքերը ձեռք են բերում իրական ոսկու արժեք՝ հաստատելով Հայաստանի արտաքին քաղաքականությանը բնորոշ կոմպլեմենտարիզմի սկզբունքի կենսունակությունը: Ավելին՝ նախարարի խոսքից պարզ է դառնում, որ հենց այս սկզբունքի գերակայությունն է հանդիսանում Հայաստանի դերակատարման բարձրացման գլխավոր առհավատչյան: Վիգեն Սարսյանն, ըստ էության, փակում է այն հարցը, թե ինչպիսին է պաշտոնական Երևանը նշմարում սեփական տեղը ներկայի ու ապագայի աշխարհներում, հակադրությունների՞, թե՞ համադրումների միջոցով է ցանկանում առաջ տանել սեփական շահերը:
Անկասկած է,որ Հայաստանի նմանօրինակ դիրքորոշումը չի կարող դրական արձագանքներ չգտնել համաշխարհային հանրության շրջանում՝ հատկապես հաշվի առնելով այն փխրուն իրավիճակը, որ այժմ ձևավորվել է ուժային կենտրոնների հարաբերություններում: Ոչ ոք սեփական գլխին հավելյալ արկածներ չի որոնում,ու բոլորն էլ ուրախ կլինեն, եթե իսկապես Հայաստանը հմտորեն կարողանա համադրել առաջին հայացքից անհամադրելի թվացող բաները, դառնալ ոչ թե բախման,այլ գլոբալ համագործակցության կարևոր կենտրոններից մեկն աշխարհում:
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



