- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Երկու տարի առաջ հայոց աշխարհին պատուհասած ազերիական ոհմակների հարձակումը, որ պատմության դասագրքերում կանվանվի «Քառօրյա պատերազմ» եզրույթվ, իսկական փորձություն դարձավ ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային հայության համար:
Կարևորը, որ այս պատերազմը տվեց մեզ, թերևս, դրանից քաղված դասերը պետք է համարել: Ցավոք, այն ոչ միայն ի ցույց դրեց հայկական կողմի բացահայտ առավելությունները թշնամու նկատմամբ, այլև ի հայտ բերեց այն թերությունները, որոնք, թվում է, պետք է չլինեին, բայց, որոնք, փաստրեն կային:
Արվե՞լ են, արդյոք, համապատասխան հետևություններ տեղի ունեցածից: Ակնհայտորեն՝ այո:
Ապրիլի 2-ին «Եռաբլուրում» զինվորական պանթեոնում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն, ի պատասխան ապրիլյան պատերազմից արված հետևությունների վերաբերյալ լրագրողների հարցադրման, փաստացի բացահայտել է այն խորքային փոփոխությունների էությունը, որ այժմ ընթանում են հայոց բանակում: «Մենք հասկացել ենք, որ երկրի պաշտպանությունը կենսակերպ է ողջ հասարակության, ողջ երկրի, ողջ պետական համակարգի, և դա է առանցքը մեր հետագա քայլերի, բոլոր այն ծրագրերի, նպատակների, որոնք պետք է կյանքի կոչենք, որպես ազգ-բանակ՝ պատրաստ լինենք պաշտպանելու մեր երկիրն ու պետությունը, մեր քաղաքակրթությունը, նաև այն հսկա ժառանգությունը, որ մենք՝ որպես ժողովուրդ, ունենք։ Մեր պայքարը չի սկսվում և ավարտվում Ղարաբաղում, մենք չենք կարող մեր ուժերը հաշվարկել կոնկրետ երկարության գիծ պահելու խնդրով միայն, մենք պետք է որպես հասարակություն՝ պատրաստ լինենք առաջ շարժվելու, արագ զարգանալու և այդ զարգացումը պաշտպանելու համար»,- հայտարարել է նախարարն ու, ըստ էության, բացահայտել այն հիմնական հետևությունը, որ արվել է 2016-ի ապրիլին տեղի ունեցած պատերազմից:
Ո՞րն է այն: Դա, ըստ էության, հասարակությանը երկրի տեր, բանակի սեփականատեր դարձնելու անհրաժեշտության կարևորության գիտակցումն է: Ակնհայտ է, որ Հայաստանի պայմաններում հենց այս կոնցեպտն է, որ կարող է իսկապես հիմք հանդիսանալ ապագա հաղթանակների ու նվաճումների: Հասարակությունն ինքը պետք է սեփական մասնակցությունը բերի բանակի հզորացման գործին, անքակտելի կապի մեջ գտնվի սեփական զինված ուժերի հետ: Վստահության պակասը պետք է ի սկզբանե բացառել ու հասարակությանն օժտել այն բոլոր անհրաժեշտ գործիքակազմերով, որոնց օգնությամբ այն կարող է ինչպես օժադակել, այնպես էլ շատ առումներով վերահսկել սեփական զինված ուժերը: Ասել կուզի՝ հասարակության համար բանակի թափանցիկության խնդիրը հնարավոր է լուծել միայն նույն հասարակության՝ բանակի կյանքում ունեցած դերի բարձրացման շնորհիվ, ինչին էլ, ըստ էության, կոչված է «Ազգ-բանակ» հայեցակարգը: Ճիշտ է՝ դեռևս վաղ է խոսել խնդիրների չգոյության մասին,սակայն ակնհայտ է, որ ուղին իսկապես ճիշտ է ընտրված՝ համապատասխան 21-րդ դարի ժողովրդավարական ոգուն:
Իհարկե, ասվածը չի նշանակում,որ ամեն բան անթերի է: Դրանք կան ու ունեն ոչ միայն օբյեկտիվ, այլև, ցավոք, շատ հաճախ նաև սուբյեկտիվ պատճառներ: Սա նշանակում է, որ անընդհատ կատարելագործման, առաջացող խութերը վերացնելու խնդիր կա այսօր՝ դրված ՊՆ ղեկավարության ուսերին, ինչի իրագործումը, պետք է նկատել, այնքան էլ հեշտ հանձնարարաւթյուններից չի լինելու՝ հատկապես հաշվի անելով հայաստանյան մի շարք հանրահայտ իրողություններ:
Անվիճելի է՝ կոնցեպտը, որքան էլ գրավիչ ու մրցունակ, չի կարող ծառայել իր լիարժեք նպատակներին, եթե դրա իրականացումը թողնվում է ինքնահոսի վիճակում: Վերահսկողական մեխանիզմների կատարելագործումն ու հավելյալ գործիքակազմերի ստեղծումն իսկապես հրամայական է, որով պետք է զբաղվել անդադար ու անդադրում՝ հայոց բանակն իսկապես համապատասխանեցնելու 21-րդ դարի ամենաբարձր համաշխարհային չափանիշներին:
Գայանե Մանուկյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



