- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ապրիլը եկավ՝ մի խենթ զգացում իր հետ, գույներ չեմ ուզում խնայել՝ նկարագրելու գարնան զարթոնքը, որ զգում ենք այս օրերին, բայց հոգիս կիզում է անհանգիստ մի ապրում, երբ քաղցրացած այս հողի համար անավարտ մի վեպ կա, անուններ հերոսացած, երիտասարդ կյանքեր, կիսատված երազանքներ, բյուրապատկված մորմոք...
Ո՞վ ենք մենք, որ այն շլացուցիչ լույսերի տակ կյանքի ճոխության վրա ծիծաղում ենք երբեմն ու նախընտրում այս կյանքը, որ մերն է, մեր սեփականը, և խնկարում ենք այդ մասին ամենուր ու նախընտրում կյանքի հավերժության ճանապարհը, որ արցունքոտ է, բայց ոգեղեն ու կրակոտ:
Հայրենական վիշտն անափ է, այն մեր կյանքի անբաժան մասն է դարձել, բայց մենք լսում ենք ամեն օր հողի ձայնը՝ լավ իմանալով հողի հանդեպ ունեցած մեր «բնավորությունը», այն նվիրումը, որ հարազատորեն մեզ ուղեկցում է միշտ: Ես ընդհանրական «մենք» եմ գործածում ու գիտեմ, որ այստեղ ապրողների մոտ հուսահատ սպասումներ չկան, երբ ուժգին կենսասիրություն և լիարժեք կյանքով ապրելու բուռն ցանկություն ունենք:
Հրետակոծության այն ապրիլյան օրերը մեզ հետ են միշտ, որ եկան խլացրին 92-ի պատերազմական օրերը, բայց կյանքի բանաձև դարձրինք մի նոր կարգախոս, որ Արցախում ապրելը լուսեղեն կյանքի հաղթանակ է, հավատի և հայրենապաշտության հավերժական երթը մեր: Հասկացանք, որ ինքնազոհաբերում պետք չէ, երբ ինքներս այստեղ ինքնանվիրման ճանապարհն ենք ընտրել, իսկ կյանքը վաղուց մեզ համար դարձել է անմահության կենսակերպ, «մահ իմացյալ, որ անմահություն է»:
Սերնդի հետ իմ աշխատանքը բազում երանգներ ունի, լայն ու ընդգրկուն տեսադաշտ, լուսավոր հավատ, ազգային համախմբում, պատմության հիշողություն: Իմ «ես»-ի մեջ անգամ ընդհանրական մտածողություն կա, որ մեր առջև նստած սերունդն է դիմադարձ դառնում արտագաղթին և ողջունում հեռուներում ապրողների վերադարձը: Այս սերունդն է, որ պատրաստակամ սպասում է դպրոցական նստարանից հետո իրեն նվիրել երկրի սահմանների պաշտպանությանը: Այստեղ սերնդի համար աշխարհն ընկալվում է հողի հանդեպ ունեցած սիրով, անմրցելի հայրենասիրությամբ: Անծայր կարոտ չկա այստեղ, երբ հայրենիքը մեր կողքին է միշտ, իսկ մենք՝ հայրենիքում, բայց անվերջ սպասում կա, խաղաղ կյանքի լուսավոր սպասում:
Ցավի և հիշողության պոռթկում կա այստեղ, որ անշրջանցելի է դարձնում անցած պատերազմական օրերը, խտացնում մեր ասելիքը, որտեղ բազում հիշատակներ կան, անմահացած անուններ, հերոսացած կյանքեր: Անհատականն ու տիեզերականը միահյուսվում են ինքնաբերաբար, երբ մեր հոգում մայր Հայաստանն է, հայության համախմբումը, բոլորիս երազանքը՝ ազատ ու անկախ Արցախը, հայրենիքում մեր խաղաղ ապրելու իրավունքը:
Նատաշա Պողոսյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



