- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Բազմաթիվ անգամ նայել եմ այս նկարին ու բնության այս գողտրիկ հրաշալիքում տեսել եղբորս, ով ջրերի մաքրամաքուր կապույտին է ներսուզել հայացքն այն հեռավոր ափերում: Օտար լեզվով գրված տառերի իմ լուռ վանկարկումներում փորձել եմ մտապահել իսպանական այդ քաղաքի անունը, որ ջրերի զուլալ հայացքում իր անունով հաստատվել է, դարձել մեզ համար մի տեսակ ջերմ ու մտերիմ: Մաքրամաքուր մի գեղեցկություն սփռված է մեր առջև, որտեղ հարազատի հայացք կա, ջրերի պարզ հայելի, բնության գողտրիկ մի անկյուն, բայց մեզանից շատ հեռու, մեզ համար մեկ ուրիշ եզերքում:
Իմ հիշողությունները մեր դպրոցական տարիներն են, եղբայրներիս մաթեմատիկական գիտելիքների մասին գովեստները, որ լսում էի ուսուցիչներից ու նրանց համադասարանցիներից: Այդ հիշողություններում երկսենյականոց մեր փոքրիկ բնակարանն է, չորս երեխա, բարձրագույնն ավարտած հայրս, ով աշխատանք չուներ, և մայրս՝ մանկապարտեզի նվաստացուցիչ աշխատավարձով:
Գրականության դասերը հափշտակված էի սովորում, հայ դասական գրողների պանդխտության թեման մեկ այլ արձագանք էր տալիս հոգումս, երբ ընտանիքի հայրն ապրուստ հոգալու համար մեկնում էր ուրիշ երկիր: Ու արտագնա աշխատանքը դարձավ մեր ընտանիքի խոցելի կողմը՝ հորս կերպարով, որ հետո ընդարձակվեց, ու խորհրդային բանակում ծառայությունն ավարտած եղբայրներս էլ, աշխատանք չունենալով, մեկնեցին օտարության: Խաղաղ էր կյանքը, պատերազմի մասին խոսելն անմտություն կլիներ այդ տարիներին, երբ ընտանիքի մեր մասնատված թևերը կարոտով սպասում էին, որ մեր հարազատները արտագնա աշխատանքից վերադառնային տուն:
Արցախյան զարթոնքը հորս վերադարձն էր նաև, որ վերջապես աշխատանք գտավ հայրենիքում: Մեր ընտանեկան հարկի տակ հիշողություններս փլատակներում մնացին, ու առայսօր էլ երբեմն այդտեղով անցնելիս վշտահար հայացքս հառում եմ 92-ի հրետակոծությունից մեր բնակելի շենքի քանդված պատերին: Այդ ավերակներում մնացած հիշողություն կա՝ իմ ծնողների, եղբայրներիս ու քրոջս, մեր վեց անդամից կազմված ընտանիքի մասին, որ նորից մասնատվեց Արցախյան պատերազմից հետո: Օտար քաղաքում մշտական բնակություն հաստատած եղբայրներս թև ու թիկունք դարձան մեզ, որ չխորտակվեն երազանքները մեր: Բայց տարիներն իրենց կնիքը դրեցին տան մեծերի վրա ու շուտով տատս, ծնողներս մահացան ու ամփոփվեցին ռուսական քաղաքի հայկական գերեզմանոցում՝ մեծ կսկիծ թողնելով մեր հոգում:
Մեր հայրական ընտանիքի մասնատված մի թևը դարձա, երբ տարիներ առաջ դստերս հետ հայրենիք եկա: Այդ ընտանիքի մյուս թևերը ամեն օր երևում են ինձ եղբայրներիս ու քրոջս կերպարներով, ովքեր օտարության մեջ մնացին: Մարտի 21-ն ու 22-ը եղբայրներիս ծննդյան օրերով տոնական դարձան տարիների հոլովույթում, իսկ այսօր անցյալի հիշողություններով մի փոքրիկ անդրադարձ կատարեցի՝ շնորհավորելու հեռուներում ապրող հարազատներիս՝ Վոլոդյա և Ալյոշա Պողոսյանների ծննդյան տարեդարձերը: Շնորհավորանքս նաև մեր մյուս հարազատի՝ հորս անվանակիր Վոլոդյայի որդուն է ուղղված՝ մարտի 24-ին ծնված Միքայել Պողոսյանին:
Նորից հայացքս հառած եմ եղբորս՝ Ալյոշայի այս նկարին, որտեղ նա ջինջ ու կապույտ ջրերի մեղմ հայելուն է նայում բնության այն գեղեցիկ անկյունում: Անորոշ մի թախիծ օրորվում է մտորումներիս մեջ, երբ գիտեմ տարիները մեզ վրա իրենց կնիքն են դնում, տարածությունը հարազատներին է հեռացնում, օտարությունը կարոտ է բերում: Մեր բոլորի շնորհավորանքներն եմ հղում, որտեղ հարազատական կսկիծներ կան, միմյանց երջանիկ տեսնելու ջերմ ցանկություններ, մեր հայրական ընտանիքի մասնատված թևերի՝ իրար հանդիպելու երազանք: Այդ շնորհավորանքներում եռապատկված ցանկությունների իրականացում, այն հեռուներում նրանց բարեկեցիկ ու երջանիկ կյանքն ենք տեսնում:
Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



