- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Արցախյան ազատամարտի նվիրյալ Վլադիմիր Բալայանի ծննդյան օրվան նվիրված հուշ-երեկոյին քար լռությամբ ունկնդրեցինք բոլորի ելույթները, նրա ավագ դստեր՝ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Նաիրուհի Բալայանի խոսքն անհնար էր լսել առանց հուզմունքի և արցունքների:
«Մարդն ապրում է այնքան, որքան իրեն հիշում են: Հերոսները չեն մեռնում, նրանք ապրում են մեր հոգիներում: Հերոսներն ապրում են այնքան, քանի դեռ ապրում է իր ազգն ու հայրենիքը: Տարիները չեն կարող մոռացնել տալ այն հուշերը, որ արմատավորվում են մեր սրտերում: Հիշողություններն արցունքներ են ծնում, հիշողություններն ապրեցնում են մեզ:
Իմ հիշողությունները հորս մասին սկսվում են տասներկու տարեկանից՝ մազերիս քնքուշ շոյանքով, որ հետո պիտի կերտեր հորս ոգեղեն, հերոսական կերպարը, պարգևեր ինձ դաժան հպարտություն:
«Այն, ինչ պահեցիր, կորած է հավերժ, Այն, ինչ տվեցիր, քոնն է հավիտյան»: Պողոս Առաքյալի խոսքերն են:
Կա՞ արդյոք մի արժեչափ, որով կարելի լինի սահմանել Լեոնիդ Ազգալդյանի, Աշոտ Ղուլյանի, Գարիկ Պողոսյանի, Մանուկ Սահակյանի..., յոթ հազարից ավելի փառքով հավերժացած հայոց սիրասուն որդիների ու հորս՝ Վլադիմիր Բալայանի գիտակցաբար ինքնազոհաբերումը հայրենիքին: Այդ իրենք չէին ապրում այս հայրենիքում, այլ հայրենիքն էր ապրում նրանց մեջ՝ հենց իրենց հոգու մեջ: Եվ թույլ չտվեցին, որ ինչ-որ մեկը ապականի իրենց հոգու սրբությունը:
Նրանք ավելի են արժևորում մեր գոյը, քան մենք՝ ողջերս: Նրանք մեր խիղճն են, մեր բարությունը, մեր ներելու, միմյանց կամենալու՝ մեր հոգու ոսկե դռները: Մեր անզուգական Հովհաննես Շիրազն այսպիսի տողեր ունի.
Սիրի՛ր մորդ, բայց հորդ մի՛ մոռանա,
Չինար դարձիր` իմ դռնից մի հեռանա,
Բախտիդ ծառը թող միշտ բերքով կռանա,
Որ չիմանամ տրտունջ ես դու, իմ բալի՛կ:
Իմ հայրիկի մազերին ձյուն չիջավ: Նրա կյանքի ձմեռը չեկավ: Նա իր կյանքի բոլոր գարուններն իր բացվող վարդերով գիտակցաբար, գաղափարապես նվիրաբերեց հայրենիքին, իր արյամբ ցողեց մեր ու մեր զավակների կենաց ծառը, որ ապրենք ազատ, անկախ, աժանապատիվ՝ հավատալով մեր ապրող, լուսեղեն ապագային:
Շնորհավոր ծնունդդ, հայրի՛կ: Դու միշտ մեր սրտերում ես...»:
Այդ օրը դպրոցի բակում վեր խոյացած հուշակոթողին ծաղիկներ խոնարհեցինք, պահի հավերժացումը նաև Վլադիմիրի հարազատների հետ էր: Այդտեղ էին կինը՝ Մարիետան, որդին՝ Ալեքսեյը, երկու դուստրերը՝ Նաիրուհին և Նունեն, հարսը՝ Յանան, և թոռները:
Միջոցառումների շարքը՝ նվիրված լեգենդար հրամանատարի ծննդյան 60-ամյակին, իրականացվեց շատ բարձր մակարդակով, հրավիրվածներիս ակնածանքով ու անթաքույց թախիծով՝ առ իր կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոս ազատամարտիկը, ով կենդանության օրոք թշնամիների սարսափն էր, մեր հույսն ու հավատը:
Նատաշա Պողոսյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



