- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-08-05 00:19:00Փաստաբան, մարդ, խորհրդանիշ. Լևոն Բաղդասարյանը դարձավ 60 տարեկան
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Հայելի»-ին գրում է.
Հունվարի 8-ին տեղի ունեցած ողբերգական վթարը, որը խլեց երկու ոստիկանի կյանք, շարունակում է բուռն քննարկումների թեմա հանդիսանալ։ Հիշեցնենք, որ այդ օրը գիշերը 04:13-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Երեւանի Աբովյան փողոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում:
BMW X6 մեքենան բախվել է ոստիկանական մեքենային, որի հետեւանքով ՃՈ աշխատակիցներից մեկը տեղում, մյուսն էլ հիվանդանոցում մահացել են։ BMW X 6-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Մեքենայի մեջ հայտնաբերվել են մի քանի համարանիշներ՝ հայկական եւ ռուսական, իսկ այն վարել է բազմաթիվ ավտովթարների հեղինակ, քրեական բազմաթիվ պատմություններով հայտնի «Ճվճըվ Արոյի» որդին՝ «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանը:
Քրեական հեղինակություն համարվող Ճվճըվ Արոն ժամանակին եղել է Երեւանի ավագանու անդամ եւ մահացել է անցյալ տարի: Թե նա, թե իր որդիները վերջին տարիներին, ըստ մամուլի հրապարակումների ու ոստիկանական հաղորդագրությունների, բազմաթիվ պատմությունների մեջ են հայտնվել՝ վթարներ, կրակոցներ եւ այլն, որոնց հետեւանքով տուժել են բազմաթիվ քաղաքացիներ:
Սաքուլիկը նույնիսկ ժամանակին զրկվել է վարորդական իրավունքից, անցել է տարբեր քրեական գործերով: Այդուհանդերձ նա ազատության մեջ էր, շարունակում էր վարել մեքենաներ ու հայտնվել ողբերգական միջադեպերի մեջ մինչեւ այն օրը, երբ զոհվեցին երկու ոստիկան:
Վրաերթ կատարածն ու եղբայրն, ի դեպ, այժմ կալանավորված են, սակայն ոչ մի երաշխիք, որ վաղը նորից ազատության մեջ չեն հայտնվի ու չեն շարունակի իրենց սեւ գործը։
Եւ ահա, միջադեպն այս ողբերգական ոտքի է հանել ոստիկանության ֆեյքային գումարտակը, որը կատարվածի ողբերգությունը փորձ է անում ավելի ուժգին դարձնել նախեւառաջ այն պատճառով, որ զոհերը ոստիկաններ են, որոնք կատարել են իրենց աշխատանքային պարտականությունները։
Իհարկե ցավալի է, ի վերջո մարդիկ են զոհվել, այն էլ՝ անհեթեթ ու անարդար պայմաններում: Ստացվել է այնպե, որ մի անպատժելի հղփացած լակոտ Երևանի կենտրոնում կարող է մեքենայով տրորել բոլորին և այդպես էլ արել է: Սակայն զոհված ոստիկանների փոխարեն կարող էր լինել մեզնից յուրաքանչյուրը: Ու այդպես էլ եղել է, քանի-քանի շարքային քաղաքացիներ են դարձել Ճվճըվ Արո-ների ու նրանց անդաստիարակ որդիների հաճույքների զոհը։
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին՝ 17-ամյա Ռազմիկ Դանիելյանը, անցյալ տարվա հունիսին մահացու վրաերթի էր ենթարկել 58-ամյա Վալերի Թորոսյանին: Հարուցվել էր քրեական գործ, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր: Ու չնայած Ռազմիկ Դանիելյանը վթարը կատարելու պահին անչափահաս էր եւ իրավունք չուներ մեքենա վարել, այն էլ՝ հոր ծառայողական մեքենան, այդուհանդերձ Հայաստանի իրավապահ մարմիններն ընտրողաբար արդարադատության հիմքով որոշեցին, որ տղան խախտում չի կատարել։
Դա բավական չէր, ամիսներ հետո էլ նա արժանացավ Սերժ Սարգսյանի պարգեւին։ Այսօրինակ դեպքերը հաստատ բազմաթիվ են։ Քանզի ոստիկանական համակարգը մատնված է անգործության, իսկ արդարադատությունը սահմանվում է ընտրովի:
Ուստի զոհված ոստիկանները նախեւառաջ համակարգի զոհն են։
Մենք բազմիցս ենք անդրադարձել ոստիկանության ահռելի միջոցներին, հատկապես արտաբյուջեներում ձեւավորված միլիոններին, տեսանկարահանող սարքերի ու արագաչափերի տուգանքներից գոյացած հսկայական ֆոնդերին, մանրամասն հաշվետվություն ներկայացրել՝ զարմանք հայտնելով՝ ո՞ւր են մսխվում այդ գումարները, եթե դրանք չեն նպաստում համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Եթե ոստիկանությունը չպիտի կարողանա նաեւ իր պաշտպանությունն ապահովել, որում համոզվել ենք բազմիցս ու ամենախայտառակ ակտն, անշուշտ, ՊՊԾ գնդի գրավումն էր, ապա ինչպես կարող է այլ հարցեր լուծել։
Հավանաբար այդ գումարները վատնում են սոցիալական ցանցերում «ֆեյքերի» հսկա հրոսակախմբեր պահելու վրա, որոնք պատեհ առիթներին դուրս են գալիս թաքստոցներից ու հրեշտակի առաքելությամբ զբաղվում կառույցի ու նրա ղեկավարի պաշտպանությամբ, սակայն այս անգամ ոստիկանական այդ գումարտակը միայն խոր ցավ ու կսկիծ է հայտնում՝ հասկանալով, որ կատարվածը կառույցի անգործության հետեւանքն է։

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ մեկնողներին.armlur

«Դա ոչ մեկին հետաքրքիր չէ». Էջմիածնի նախկին քաղաքապետն ու սկեսուրը՝ մեղադրյալի աթոռին.Azatutyun

«Հրապարակ». Արշավել պատարագի ժամանակ

Եկեղեցին պատրաստվում է կտրուկ քայլեր ձեռնարկել․ «Հրապարակ»

Ո՞վ է Փաշինյանի «սրտի» Կաթողիկոսի «թեկնածուն». «Ժողովուրդ»

ԲԱՑԱՌԻԿ․ Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել.armlur

Փաստաբանն ահազանգում է՝ութ ամսական երեխան ՔՀ-ում հիվանդացել է, բժիշկ չկա.azatutyun

Սամվել Կարապետյանի եղբորորդու տունն են խուզարկում. սպասվում է ձերբակություններ.armlur

Վահագն Չախալյանը ձերբակալվել է․ նրան տանում են կալանքի

Տեռորիստ չէր գտնվում Մայր տաճարում, որ այդ ֆորմատով ներխուժեցիք․ Հայտնի փաստաբանը վերջին զարգացումների մասին.

Միքայել Սրբազանը 2 ամսով կալանավորվեց. նա կտեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ. news

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Մայր Աթոռը շրջափակված է.armlur

«Ժողովուրդ». Սիսակ Գաբրիելյանը գնել է 2-րդ բնակարանը. ինչ ունեցվածք ունի ՔՊ պատգամավորը

Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվեց.armlur

Անդրանիկ Քոչարյանն այևս համակիրներ չունի խմբակցությունում, մնացել է միայնակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ».Գազագողության բանդան կրկին ակտիվացել է. պատգամավորի որդին գրավով դուրս է եկել հետախուզումից

Սերժ Սարգսյանը գործարար տիկնոջից ստացել է $2.985.000 կաշառք. Civic

«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ գործեր հարուցելու հրահանգ կա

Լիլիթ Մակունցը, որոշ տեղեկություններով, բազմիցս դիմել է ամերիկյան իշխանություններին՝ կալանավորված Վարդան Ղուկասյանին՝ Դոգին, Հայաստանին արտահանձնելու խնդրով.Hraparak

Բացահայտվել են COVID-19- դեմ պատվաստանյութերի հետ կապված մահացու առողջական ռիսկերը

«Դարի հանցագործությունը»armlur

«Ժողովուրդ». Իշխանության հովանավորյալ Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքերը, բայց միլիոններով նոր բիզնեսներ է գնում

Հակակոռուպցիոն կոմիտեն կմտնի էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն. ձերբակալություններ ու մեղադրանքներ են սպասվում.armlur