- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԱԾ-ն հանդես եկավ հաղորդագրությամբ՝ նշելով, թե օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձեւավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության եւ գաղտնապահության կանոնների մասին: «ՀԺ»-ին երեկ հաջողվել էր պարզել, որ Ռ.Ք.-ն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի բնակիչ Ռոբերտ Քուրքյանն է:
Այս թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերի է պատասխանել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը:
- Պարոն Սինանյան, երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ԱՄՆ քաղաքացին Ռ.Ք-ն ՀՀ տարածքում ահաբեկչություն է նախապատրաստել եւ հետախուզում հայտարարել՝ դիմելով ԱՄՆ իրավապահներին: Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք այս դեպքից: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:
- Բացի այն տեղեկություններից, որոնց հետ ծանոթացել եմ մամուլի միջոցներից, որեւէ տեղեկություն չունեմ: Ճիշտն ասած, մեղադրանքներ են ներկայացրել մի անձնավորության եւ դրանից այն կողմ տեղյակ չեմ, թե իրական ինչ փաստեր կան, կամ ինչ քայլեր են ձեռնարկվել մեղադրվող անձի կողմից:
- Հետախուզվող անձը, ինչպես հետագայում մեր զրույցում հաստատեց նաեւ ինքը, Կալիֆորնիա նահանգի բնակիչ Ռոբերտ Քուրքյանն է: Ճանաչո՞ւմ եք նրան:
- Այդ անձին չեմ ճանաչում, ընդհանրապես առաջին անգամ եմ անունը լսում: Ես տեսա, որ իր ֆեյսբուքյան էջի վրա նշված է բնակավայրը՝ Լա Կրեսցենտա: Այդ տարածքը բաժանված է երկու մասի՝ արեւելյան մասը մտնում է Գլենդել քաղաքի ադմինիստրատիվ տարածքի մեջ, արեւմտյան մասը՝ չներգրավված ազատ տարածք է, որը մտնում է Լոս Անջելեսի շրջանի մեջ, չի առնչվում որեւէ քաղաքի հետ: Հիմա զուտ Լա Կերսցենտա վերնագրից դժվար է տեղեկանալը, ինքը Գլենդելի Լա Կրեսցենտա մասից է, թե՝ ոչ Գլենդելի:
- ԱԱԾ-ի այդ հայտարարություններից հետո Գլենդելի հայության մոտ իրավիճակն ինչպիսին է, նրանց հասե՞լ է այս տեղեկությունը:
- Տեղյակ չեմ, բայց գիտեք անցյալում եղել են ժողովրդական շարժումներ, նույնիսկ զինված բռնկումներ են տեղի ունեցել Հայաստանում՝ ներառյալ անցած տարի հուլիս ամսին ( ՊՊԾ գնդի գրավումը,-հեղ.) դրանց արդյունքում այստեղ որեւէ խառնաշփոթ կամ մեծ շարժումներ չեն առաջացել: Եւ դա, թերեւս, բացատրվում է նրանով, որ մեր այստեղի բնակչությունն էլ տառապում է այն նույն ապատիայով, որը գոյություն ունի Հայաստանում:
- Տարբեր մեկնաբանություններ եղան, համաձայն որոնց, այս կերպ ԱԱԾ-ն փորձում է ճնշել նաեւ Գլենդելում բնակվող քաղաքացիներին: Դուք կիսո՞ւմ եք այս կարծիքները:
- Ճիշտն ասած, չեմ կարող կռահել թե ի՞նչ մտադրություններով են այդ մեղադրանքները ներկայացրել, քանի որ փաստերին ծանոթ չեմ: Բայց Գլենդելում կան, այո, մի խումբ մարդիկ, որոնք միշտ մասնակցում են օրինակ ի պաշտապանություն «Սասնա ծռերի» ակցիաներին, որոնք բացահայտորեն թշնամաբար են տրամադրված ՀՀ իշխանական խմբավորման դեմ, եւ ամեն ինչ հնարավոր է:
- Այսինքն՝ այնուամենայնիվ, ճնշումը չեք բացառում:
- Ոչինչ չեմ կարող բացառել, քանի որ ծանոթ չեմ փաստերին:
- Գլենդելում ընդդիմադիրները շատ են, ակցիաներ են պարբերաբար կազմակերպում, ավելի հաճախ, քան Հայաստանում, ի՞նչ եք կարծում պատճառը հեռավորությո՞ւնն է:
- Իհարկե մարդիկ, որոնք այստեղ են բնակվում եւ Միացյալ նահանգների քաղաքացի են, շատ ավելի պաշտպանված են զգում խոսքի ազատության մեջ, քան՝ մարդիկ, որոնք ապրում են ավելի կիսաավտորիտար պայմաններում:
- Պարոն Սինանյան, Ռոբերտ Քուրքյանը, որը մեղադրվում է ԱԱԾ իրավապահների կողմից, ԱՄՆ քաղաքացի է, ՀՀ քաղաքացի չի հանդիսանում, այս դեպքում իրատեսակա՞ն է նրա տեղափոխումը Հայաստան, իրավական ի՞նչ ընթացակարգեր կան:
- Երկու կարեւոր հանգամանք կա այստեղ, մեկը՝ քաղաքական, մյուսը՝ իրավական: Իրավական կողմն այն է, թե արդյո՞ք արտահանձման պայմանագիր Միացյալ նահանգների եւ Հայաստանի Հանրապետության միջեւ գոյություն ունի, թե՝ ոչ: Ես տեղյակ չեմ, ինձ թվում է, որ չկա նման պայմանագիր: ԱՄՆ-ն, օրինակ, շատ պետությունների հետ ունի արտահանձման պայմանագիր, որը հնարավորություն է տալիս երկու պետություններին փոխանակել անձանց, որոնք մեղադրվում են ծանր հանցագործությունների մեջ: Բայց ՀՀ-ի եւ Միացյալ նահանգների միջեւ, չեմ կարծում, որ նման պայմանագիր գոյություն ունի, որը բնական է դժվարացնում է որեւէ արտահանձման գործընթաց: Երկրորդ՝ Միացյալ Նահանգները, քանի որ իրավական պետություն է, մարդուն արտահանձնելու պահանջ ներկայացվելու դեպքում ամերիկյան իրավապահ մարմինները շատ ծանր կշիռ ունեցող եւ լուրջ փաստարկների կարիք են ունենալու:
Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները կամ ով էլ լինի, եթե խնդրում են, որ արտահանձնեն, ապա պետք է պատրաստ լինեն ներկայացնել իրեղեն ապացույցներ՝ մեղադրանքներ: Հետեւաբար, դա եւս մի խոչընդոտ է եւ դա եւս կդժվարացնի արտահանձման գործընթացը: Այսինքն՝ այն ինչ ես տեսել եմ տարիների ընթացքում Հայաստանում, երբ մեկին մեղադրում են եւ միանգամից ձերբակալում եւ անհնար է հասկանալ, թե կոնկրետ իրեղեն ինչ ապացույցներ են ներկայացրել ձերբակալելու համար, եւ տարիներով դատական գործընթաց է գնում ու մարդիկ բանտում փտում են, դա իհարկե անհնար է Միացյալ նահանգների պայմաններում: Միացյալ նահանգները, կարծում եմ, եվրոպական, իրեն ավելի մոտ գտնվող երկրների հետ պայմանագիր ունի, իսկ այն պետությունների հետ, որոնց հետ քաղաքականորեն գաղափարակից չէ, կամ մոտ չէ, նրան հետ հավանական չէ, որ նման պայմանագիր լինի:
- Ռոբերտ Քյուրքյանն ասաց, որ ՍՄՆ իրավապահներն այցելել են իրենց բնակարան, հարցաքննել են եւ հեռացել: Սա նորմա՞լ է, այսինքն՝ ահաբեկչության փորձի մեղադրանքը ծանր հանցագործություն չե՞ն համարում:
- Այսպես ասեմ՝ Միացյալ նահանգներում այս պահին այնպիսի մթնոլորտ է, որ ահաբեկչության հետ առնչվող ցանկացած խմբի ցանկացած անձնավորություն, ցանկացած փաստ, մեղադրանք, շատ լուրջ է ընդունվում: Այսինքն՝ շատ զգայուն են Միացյալ նահանգների իրավապահները ահաբեկչության խնդրի նկատմամբ:
Հետեւաբար, եթե ինչ-որ հայց է եղել Հայաստանի իրավապահ մարմինների կողմից Միացյալ նահանգների իրավապահներին, շատ հավանական է, որ նրանք պարզապես գնան եւ ստուգեն՝ տեսնեն որքանով հիմնավորված հայց է, որքանով հիմնավորված մեղադրանք է, զուտ իրենք իրենց ապահովությունից ելնելով: Այն փաստը, որ այս մարդուն հարցաքննել են եւ հետեւանք տեղի չի ունեցել, իմ կարծիքով շատ բան է ասում:
Հարցաքննել են, ըստ երեւույթին, հիմնավոր պատճառներ չեն տեսել տվյալ քայլերին դիմելու համար եւ հարցը փակվել է:

Վահագն Չախալյանը ձերբակալվել է․ նրան տանում են կալանքի

Տեռորիստ չէր գտնվում Մայր տաճարում, որ այդ ֆորմատով ներխուժեցիք․ Հայտնի փաստաբանը վերջին զարգացումների մասին.

Միքայել Սրբազանը 2 ամսով կալանավորվեց. նա կտեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ. news

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Մայր Աթոռը շրջափակված է.armlur

«Ժողովուրդ». Սիսակ Գաբրիելյանը գնել է 2-րդ բնակարանը. ինչ ունեցվածք ունի ՔՊ պատգամավորը

Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվեց.armlur

Անդրանիկ Քոչարյանն այևս համակիրներ չունի խմբակցությունում, մնացել է միայնակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ».Գազագողության բանդան կրկին ակտիվացել է. պատգամավորի որդին գրավով դուրս է եկել հետախուզումից

Սերժ Սարգսյանը գործարար տիկնոջից ստացել է $2.985.000 կաշառք. Civic

«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ գործեր հարուցելու հրահանգ կա

Լիլիթ Մակունցը, որոշ տեղեկություններով, բազմիցս դիմել է ամերիկյան իշխանություններին՝ կալանավորված Վարդան Ղուկասյանին՝ Դոգին, Հայաստանին արտահանձնելու խնդրով.Hraparak

Բացահայտվել են COVID-19- դեմ պատվաստանյութերի հետ կապված մահացու առողջական ռիսկերը

«Դարի հանցագործությունը»armlur

«Ժողովուրդ». Իշխանության հովանավորյալ Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքերը, բայց միլիոններով նոր բիզնեսներ է գնում

Հակակոռուպցիոն կոմիտեն կմտնի էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն. ձերբակալություններ ու մեղադրանքներ են սպասվում.armlur

Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է. «Ժողովուրդ»

34-ամյա կնոջը քննչական կոմիտեում հարցաքննության են կանչել վարչապետի վերաբերյալ հոդվածի տակ գրված մեկնաբանության համար.news

«Փաստ». Ի՞նչ կոնֆլիկտ է եղել Արա Աբրահամյանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանի միջև

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ


