USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 08 2020թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Թաքնված» ծրագիր. թիրախում «Առինջ Մոլ»-ի առևտրականներն են
2017-11-08 16:58:00
Տպել Տպել

 

Այս օրերին բազմազան կարծիքներ լսեցինք կապված «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի առևտրականների և ՊԵԿ տեսուչների միջև ծագած լարվածության վերաբերյալ, սակայն գնալով կարծես թե գործընթացի բուն նպատակը նշմարվում է:

Բնության օրենքներից է, որ ցանկացած ազդեցություն ենթադրում է նաև հակազդեցություն, այլ հարց է, դա տրամաբանված է թե ոչ, իսկ այս պարագայում, առավել քան տրամաբանված է: Արդեն օրեր շարունակ կոնկրետ «Առինջ Մոլ»-ը պաշարած տեսուչները, ոչ մի կերպ չեն ցանկանում լսել, ընդառաջել առևտրականների պահանջին, այլ իրենց իսկ կողմից հայտարարված կոշտ վարչարարությունն են կիրառում այն դեպքում, երբ առևտրականներն իրենց հերթին կոմպրոմիսի են գնացել և փորձել են հարցը խաղաղ ճանապարհով լուծել:

Հարկային տեսուչների կողմից այդ քայլն անտեսելն ու կոշտ քաղաքականության շարունակական գործողությունների դիմելն արդեն իսկ վկայում են այն մասին, որ նրանք միտված չեն առաջադրված խնդիրը՝ փաստաթղթավորումն այս դեպքում, լուծել, բոլորովին այլ միտում կա թաքնված նրանց կոպիտ գործողությունների հիմքում:

Առաջին հայացքից կարծես թե ամեն ինչ լոյալության տիրույթում է, սակայն տեսուչների գործողությունները բացարձակ չեն համապատասխանում օրենքով սահմանված ընթացակարգին: Ի՞նչ է նշանակում, կանգնել մուտքից մեկ կիլոմետր հեռավորության վրա և հաճախորդներից, ովքեր առևտուրը ձեռքներին դուրս են գալիս, պահանջել ինչ-որ ՀԴՄ, որը տրված կլինի առևտրականների կողմից, միթե այսպես է ՊԵԿ-ը կանոնակարգում իր աշխատանքները:

Պատասխանը մեկն է, Ո՛Չ, սա այսպես ասած «լևի» գործելաոճ է, որն ավելի շատ միտված է, ոչ թե խնդրի կարգավորմանը, այլև ունի հստակ ուրվագիծ՝ Առինջ Մոլի առևտրականներին նեղելու, ճնշելու, ինչի արդյունքում էլ իրենց մշակած «թաքնված» ծրագիրը կիրագործեն և այդքանով խնդիրը լուծված կհամարեն:
Սա հերթական վառ դրսևորումն է այն պնդման, որ այս դեպքում պետական լծակը կիրառվում է որոշակի խմբի շահերը սպասարկելու համար, իսկ թե դրանից ով կտուժի, դա արդեն երկրորդական պլան մղված հարցադրում է:

Ցավալին այն է, որ նմանատիպ գործողությունների թիրախում կրկին անգամ շարքային ՀՀ քաղաքացին է, ովքեր իրենց նկատմամբ անարդար վերաբերմունքի արդյունքում կամ կարտագաղթեն, կամ էլ կհայտնվեն աղքատության շեմին, ավելացնելով առանց այն էլ բարձր աղքատության ցուցանիշը:Համաձայնեք երկու դեպքում էլ պատկերն անընդունելի է և արժանի դատապարտման:

Արտակ Մկրտչյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 35419 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Ոստիկանական համակարգի աշխատանքը

Նշեք 1 պատասխան:

  • Լավ (254-ձայն)
  • Վատ (168-ձայն)
  • Շատ Վատ (1193-ձայն)
Ajax Loader
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook