USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 12 Հոկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հայաստանի իշխանությունները չեն հավատում, որ քաղցած գյուղացիները մի օր կհամարձակվեն իրենց ուտել
2017-11-06 12:35:00
Տպել Տպել

Վաղը՝ նոյեմբերի 7-ին, կլրանա Հոկտեմբերյան հեղափոխության 100 ամյակը: Ճնշված, ճորտացված և իրավազրկված ժողովուրդը հարյուրամյակների իր ցասումն ու ատելությունը պայթեցրեց հենց այդ օրը՝ մի քանի ժամվա ընթացքում մինչև վերջին փշուրը ոչնչացնելով հարյուրամյակների ընթացքում կառացված կայսրությունը:

Թվում է թե, Փետրվարյան հեղափոխությունով ամեն ինչ պետք է ավարտվեր, բայց ո՜չ, հեղափոխությունները երբեք հենց այդպես չեն ավարտվում, փողոց դուրս եկած քաղցած ժողովրդին հնարավոր չէ տուն ուղարկել, նա այլևս ժողովուրդ չէ, այլ՝ քաոսի մեջ անկանոն շարժվող մի գորշ զանգված, որն իր առջև խնդիր է դրել խորտակել ինքնակալությունը:

20-րդ դարի սկզբին ու՞մ մտքով կանցներ, թե Ռուսաստանում կարող է հեղափոխություն լինել, ոչ ոք չէր կարող հավատալ, թե մարքսիզմը կարող է հաղթանակի հասնել ճորտատիրության ճիրաններից նոր-նոր դուրս պրծած Ռուսաստանում: Բայց եղավ անսպասելին, տեղի ունեցավ մի իրադարձություն, որն էապես շեղեց համաշխարհային պատմության ընթացքը:

Ռեֆորմացիայից, Ֆրանսիական Մեծ Հեղափոխությունից հետո դա երրորդ խոշորագույն հեղափոխական ալիքն էր: Ներկայումս սաղմնավորվում է չորրորդ ալիքը; Աշխարհին նոր ռոբեսպիերներ, լենիններ ու մարտինլյութերներ են պետք, հարյուրամյակը մեկ մոլորակի կեղտոտ արյունը պետք է մաքրվի ու զտվի:

Եկատերինա 2-ի համար գյուղացիները կեղտոտ շներ էին, որոնք երկաթյա ձեռնաշղթաներով կապված էին իրենց տներին՝ ըմբոստության համար ոչ պիտանի: Նրա պես էին կարծում նաև մյուս գահակալները: Վերջում պարզ դարձավ, թե ով շան պես գնդակահարվեց:

Երևի թե Եկատերինայի հետ համակարծիք են նաև Հայաստանի իշխանությունները, նրանք էլ չեն հավատում, որ քաղցած գյուղացիները մի օր կհամարձակվեն իրենց ուտել:

Կարպիս Փաշոյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 28247 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook