- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

2016-ի ապրիլի 1-ին կարծես տխուր մի կանխազգացում ասում էր, որ մի բան այն չէ…Այդ օրը սահմանամերձ դպրոցի մանկավարժիս անհանգիստ խոհերը տեղ գտան ամերիկյան հայկական USArmenianews.com լրատվական կայքում:
Կարծես մոտալուտ վտանգն էի զգում: Սահմանից եկող արկակոծության խուլ արձագանքները մեզ էին հասնում: Դպրոցում էլ լուռ էի... Չլսելու տալով շրջապատի անհանգիստ տվայտանքները` ձգտում էի արտաքուստ հանգիստ երևալ:
Այդ օրը` կեսօրից հետո, հանկարծակիի եկանք շատ մոտիկ հնչող կրակահերթերից: Դուրս եկանք բակ, մեծահասակներս տագնապալի վիճակում էինք, բայց բակում անհոգ խաղում էին երեխաները: Այն սովորական դարձած «պատերազմ» խաղը մի այլ հայացքով ընկալեցի, կողքիս երեխաների խաղալիք զենքերի ճարճատյունն այլ հնչողություն ունեցավ: Մեկընդմեջ լսվող կրակահերթերի ուղղությամբ հայացքս հառեցի դեպ երկինք, որ շատ պարզ էր ու լազուր: Հանկարծ կանգնածներից մեկը հորդորում է մեզ, որ թշնամու անօդաչու սարքեր են երևացել, մերոնք են կրակում…Մի քիչ հանդարտվեց իրավիճակը, ու նորից կողքիս երեխաների ուրախ ճռվողյունն եմ լսում, որ «պատերազմ» են խաղում:
Մտովի նորից 91-ի դեկտեմբերի 22-ի հետ էի, այն պատերազմական առաջին օրվան, երբ թշնամու հանկարծակի արձակած ալազանի հարվածից կեսգիշերին Մարտակերտում հրդեհվեց մի տուն: Այն ժամանակ առաջին զոհն ունեցանք. իր օջախում հանգիստ քնած մարդը չհասցրեց արթնանալ…
Ապրիլի 2-ը թշնամու սովորական ձեռագիրն էր…Կեսգիշերին, այն էլ` հանկարծակի… Մեր լուսաբացը կասկածի տակ դրվեց, խաթարվեց մեր կյանքը, բնականոն հունից ընկավ այն, տիեզերական ահռելի մի ցավ մեր գլխավերևում իր թևերը փռեց: Մարդուն հաղթելու ճանապա՞րհն էր դա, թե՞ մեր ինքնաճանաչման սահմանը, որ իրար հակադրվեցին ապրելու տենչն ու կործանարար մահը: Կարծես մարդու հոգու զորությունն էր ստուգվում, մարդկային այն մեծ կամքը, որին հակադրվում էր մահվան անխուսափելիությունը:
Սարսափազդու գիշերվա հիշողությունների հետ եմ…Արկակոծվում էր Մարտակերտը… Մի ահռելի աղետ եկել էր ոչնչացնելու, ավերելու ամեն ինչ: Կարծես տիեզերքի կենտրոնում կանգնած` սպասում էի…Սպասում էի վախճանի` քարացած համաձուլվածք դարձած: Մաքառումներով մեր կամքի կարողության սահմա՞նն էր չափվում, որ այդ վիճակն էր պարտադրվել մեզ…Բայց ուշքի եկա ապրիլի 2-ի լուսաբացին, երբ հանգած էլեկտրական լույսերը եկան...
Անմիջապես միացրի համակարգիչը, իմ ֆեյսբուքյան էջում կատարեցի կարճ գրառում….Ակնթարթ չտևեց, հայկական լրատվական կայքը Լոս Անջելեսում արձագանքեց իմ ապրումներին…Ժամանակային տարբերությամբ այնտեղ ապրիլի 1-ն էր: Այն տեղադրվեց կայքում` ի լուր բոլորի, որ Մարտակերտում «ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼԱՐՎԱԾ Է... ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐՍ ԹԻՐԱԽ Է ԴԱՐՁԵԼ, ՀՐԵՏԱԿՈԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ... ԲԱՑԱՀԱՅՏ ԳՆԴԱԿՈԾՈՒՄ ԵՆ...ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ԱՌԱՅՍՕՐ ՆՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՉԷԻՆՔ ՀԱՅՏՆՎԵԼ: ՀՈՒՍԱՆՔ` ԱՄԵՆ ԻՆՉ ԿԽԱՂԱՂՎԻ` ՉՆԱՅԱԾ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԻՉ Է...» / http://www.usarmenianews.com/am-n-2465.html /:
Կատարվեց այն, ինչ որ սպասվում էր մեր արնախում թշնամուց, բայց կատարվեց նաև մի անսովոր ու գիտակցված բեկում, երբ մարդն իր հայրենի հողի վրա դարձավ ամենակարող, զգաց իր լիարժեքությունը և այդ իսկ գիտակցությամբ գնաց անմահության:
Նատաշա Պողոսյան
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



