- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Հարց. Երեկ պաշտոնական այցով Երևանում էր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Նախագահ Ռոհանին հայտարարել է, որ Իրանը Հայաստանի միջոցով կարող է կապվել Սև ծովի և Եվրոպայի հետ՝ դրանով ընդգծելով, որ Իրանը շահագրգռված է Հայաստանի տնտեսական զարգացմամբ և տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերում ներգրավմամբ: Իրանի նախագահի այցը նյարդայնացնում է հատկապես հարևան Ադրբեջանին, որը Իրանին մեղադրում է Թուրքիայի օրինակով Հայաստանը շրջափակելու միջոցով Ադրբեջանին աջակցելու փոխարեն, Հայաստանին տնտեսապես և քաղաքականապես աջակցելու մեջ:
Բարիդրացիության և համագործակցության պատրաստակամության մասին հայտարարություններից բացի, ինչ կոնկրետ ակնկալիքներ կարելի է ունենալ Իրանի նախագահի հայաստանյան այցից:

Պատասխան. Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության վրա որևէ մեկի ազդեցության մասին խոսելը, մանավանդ այն որոշելու կամ սրբագրելու հավակնությամբ, ընդամենը տեսական խորհրդածություն կլիներ, ոչ ավելին։ Հարյուրամյակներ, եթե ոչ հազարամյակներ Իրանը (Պարսկաստան) անփոփոխ ինքնուրույն ներքին և արտաքին քաղաքականություն է վարել՝ չտրվելով ոչ ճնշման, ոչ հորդորների, ոչ էլ հարկադրանքի փորձերին։
Ազգային շահ՝ ահա միակ և, միևնույն ժամանակ, այն մշտական հենքը, որի վրա իրանցիները կառուցում են իրենց փոխհարաբերությունները բոլոր պետությունների հետ։ Իրանի պատմության մեջ միակ շրջանը, երբ ԱՄՆ-ը և Բրիտանիան միմյանց հետ կոշտ մրցակցությամբ քիչ թե շատ ակտիվ կերպով փորձել են իրենց հարմարեցնել Իրանի վարած քաղաքականությունը, ընդունված է համարել Փեհլևիների արքայատոհմի վերջին շահ Մոհամեդ Ռեզա Փեհլևիի կառավարման տարիները (1941-1979թթ.)։
Այնինչ, ճշմարտությունն այն է, որ շահը հետևողականորեն համագործակցություն էր հաստատում սոցիալիստական ճամբարի երկրների հետ՝ ի հակակշիռ անգլոսաքսոնական թելադրանքի։ Իսկ դա դրսևորվում էր նրանով, որ Թեհրանից կորզելով իրեն հարկավոր արտաքին քաղաքական լուծումները՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան որևէ ակտիվություն չէին ցուցաբերում Իրանի տնտեսության ճյուղերի զարգացման գործում, ինչը տեխնոլոգիաներ էր պահանջում, իսկ նրա ձգտումը՝ էլ ավելի ակտիվ կերպով դուրս գալ նավթագազային շուկաներ, պարզապես արգելափակվում էր։
Այնուամենայնիվ, արդեն յոթանասունականներին Իրանը սրընթաց մեծացրեց իր ռազմական պոտենցիալը՝ վերահսկողության տակ վերցնելով Հորմուզի նեղուցը։ Շահիկողմից իրականացրած մասնավորեցման քաղաքականությամբ և այլ բարեփոխումներով, ինչպես նաև զուգահեռ միակուսակցական ավտոկրատիայի կառուցմամբ հրապուրվելը հանգեցրեց հեղափոխության՝ դրան հաջորդող գրեթե քառասնամյա պատժամիջոցներով։
Սակայն ոչ քաղաքական ու հասարակական կարգի փոփոխությունը, ոչ տնտեսական դժվարությունները չկարողացան ստիպել Իրանին շեղվել իր ընտրած ուղուց։ Այս ոչ մեծ էքսկուրսը ցույց է տալիս, որ Իրանին ոչ ոք չի կարող ցուցում տալ ՝ ում հետ բարեկամություն անի, ում հետ համագործակցի, ում աջակցի, ինչպես ապրի ի վերջո։ Ուստի, Ադրբեջանի ցանկությունները՝ պահանջների տեսքով փաթեթավորված, պարզապես տարակուսանք են առաջացնում։
Հավանաբար պաշտոնական Բաքվին թվում է, թե Իրանի հյուսիսի բազմամիլիոնանոց ադրբեջանական բնակչությունն ուժեղացնում է իր դիրքերը Թեհրանի հետ երկխոսությունում։ Մի կողմից՝ դա, իհարկե, կարելի է դիտարկել որպես որոշակի առավելություն, եթե դրան նայենք իբրև ճնշման լծակ։ Բայց մյուս կողմից՝ հենց այն փաստը, որ Ադրբեջանը ճնշման լծակ ունի, թուլացնում է նրա դիրքերը նշյալ հանգամանքին Իրանի զգուշավոր վերաբերմունքի պատճառով։ Իսկ Անկարայի հետ Բաքվի սերտ փոխգործակցությունն ընդօրինակման առարկա չէ Իրանի համար, այլ ահազանգ՝ ի հակակշիռ այլընտրանքային բևեռ ձևավորելու:
Այդ դերին Հայաստանը հարմար է ավելի, քան ուրիշ որևէ մեկը. մեղմ ասած՝ լարված հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, խոչընդոտների բացակայությունն աշխարհաքաղաքական նախասիրություններից ելնելով (օրինակ Վրաստանի պարագայում), հարմար միջնորդ-գործընկեր լինելը դեպի երրորդ երկրներ փոխադարձ շահերը փոխադրելու իմաստով։ Այս ամենը բխում է ինչպես Թեհրանի, այնպես էլ Երևանի շահերից, նշանակում է՝ համագործակցությունը կարող է զարգանալ և ամրապնդվել։ ԻԻՀ նախագահ Ռոուհանիի այցը Երևան կարող է հիրավի նշանակալի իրադարձություն դառնալ։
Թե ինչու այսքան հզոր պոտենցիալը ցայսօր լիովին իրացված չի եղել՝ այլ հարց է։ Պատճառները բազմաթիվ են՝ աշխարհաքաղաքականից, միջազգային պայմանավորվածությունները շրջանցել չցանկանալուց մինչև պատշաճ ուշադրության և ջանքերի սովորություն դարձած բացակայությունը։ Այս փուլում երբեմնի օբյեկտիվ շատ խոչընդոտներ չեղարկված են, բացվել է հնարավորությունների պատուհան՝ արագացված տեմպերով լրացնելու բաց թողնվածը։
Հայաստանի հետագա պասիվությունը՝ մտացածին պատրվակով, իբր, ՄՄ և ԵԱՏՄ գծով ստանձնած պարտավորությունները կապում են ձեռքերը, անթույլատրելի ճոխություն է։ Հարկավոր է պարզապես կարողանալ ձևակերպել սեփական շահերը և փաստարկված կերպով մատուցել գործընկերներին, որոնք տեսանելի պատճառներ չունեն դաշնակցի զարգացումն արգելակելու համար։ Մանավանդ եթե հաշվի առնենք նաև Իրանի հետ Ռուսաստանի գործընկերային հարաբերությունները։ Կարևոր է միայն հստակ գիտակցել, որ ցանկացած նոր առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումը, նախ, չպետք է կատարվի ի վնաս արդեն գոյություն ունեցողների, և երկրորդ՝ չպետք է դրանք խառնել աշխարհաքաղաքականության և անվտանգության գոյություն ունեցող համակարգերի հետ։ Հենց այսպիսի մոտեցումն է ընկած Իրանի վարած քաղաքականության հիմքում։ Ինչպես ասում են, օգտակար փորձն արժանի է փոխ առնելու:
Աշոտ Անտինյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
HetqTV.Ողջամիտ ժամկետը՝ թղթի վրա, վճիռների հերթը հասել է 2028 թվական. Հայաստանում իրականությունն այլ է
Ishkhanutyun. Անանուն նամակի հեղինակը չի ստում․ 150 միլիարդի հետքերով
Ժամկետանց և չգրանցված դեղեր ինչ են վաճառում քաղաքացիներին
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
Փաշինյանի՝ Եպիսկոպոսաց ժողովը չեղարկելու փորձերը ձախողվեցին. Հարութ Սասունյան
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ակցիա Բըրբանքի Սրբոց Ղևոնդյաց Մայր տաճարում ի պաշտպանություն Վեհափառ Հայրապետի-15 փետրվար 2026
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Ամրապնդե՛ք կասկածները»․ ինչու Արամուսում 4 հոգու սպանողին փորձաքննության չեն տանում

Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
ՈւՂԻՂ. Ավինյանը նիստ է վարում. ինչ են քննարկում
ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՏԻԶ, ԳԵՐԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԽՑԵՐ, ՎԱՏ ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԻԳԻԵՆԱՅԻ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿ՝ ՔԿՀ-ՆԵՐՈՒՄ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



