- 2025-12-04 02:51:00Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Հարց. Դեկտեմբերի 19-ին Անկարայի Ժամանակակից արվեստի թանգարանում բացված Ռուսաստանը թուրքերի աչքերով ցուցահանդեսի ժամանակ սպանվեց Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը: Այս սպանությունը իրարամերժ մեկնաբանությունների տեղիք տվեց. սկսած նրանից, որ սա Թուրքիայի հերթական հարվածն էր Ռուսաստանի թիկունքին, մինչև այն, որ դա արվեց ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացմանը խոչընդոտելու համար: Հետաքրքիր էր նաև այն հանգամանքը, որ դեսպանին սպանած ահաբեկիչը պատահական ոստիկան չէր, այլ արժանացել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիման պատվին: Ինչ եք կարծում, որ տարբերակն է ավելի հավանական, և ինչպես այն կազդի ռուս-թուրքական հարաբերությունների վրա:
Պատասխան. Դիվանագետի սպանությունը, այն էլ՝ արտակարգ և լիազոր դեսպանի մակարդակի, ու միաժամանակ՝ քաղաքական դրդապատճառներով, արդարացիորեն սովորական ընկալումից դուրս երևույթ է։ Ի դեպ, այդպիսին են համարվում նաև հումանիտար առաքելություն իրականացնող բժիշկների սպանությունները։
Բայց երբ խոսքը վերաբերում է ահաբեկչությանը, սովորական տրամաբանությունը չի գործում, քանի որ ահաբեկչությունն ինքը արտաքո կարգի երևույթ է։
Բայց երբեմն հասկացվելու սահմանից անդին է գտնվում նաև քաղաքակիրթ աշխարհի արձագանքը նման ողբերգություններին։ Հալեպում ռուս բուժաշխատողների սպանության առիթով որևէ համերաշխություն և դատապարտում չտեսանք, Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում հոսպիտալների պարբերական ռմբակոծումները նույնպես կամ լռության են մատնվում, կամ պարզապես լրահոսով անցնում են որպես ցավալի թյուրիմացություն։
Այսպիսին է այսօրվա աշխարհը, ամեն բան գնահատվում է քաղաքական նպատակահարմարության պրիզմայի միջով։ Բայց ահա Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը ոչ միայն լայն արձագանք, այլև դատապարտման և ցավակցության ալիք առաջացրեց։
Թող ներեն ինձ իսկապես ցավակցողները, բայց կեղծավորության տարր այսքան անսպասելի բուռն արձագանքի մեջ, այնուամենայնիվ, նկատվում է։ Նման մի հնարք կա. ավելի լարել՝ ցավակցելով։ Նման բան է նկատվում թիկունքից գնդակահարված դեսպան Անդրեյ Կարլովի պարագայում։ Թերևս, որոշակի շրջանակների խիստ անհրաժեշտ է առանց այդ էլ արտաքո կարգի կատարվածին ապոկալիպտիկ երանգ հաղորդել, հավանաբար՝ Ռուսաստանին չափազանց կոշտ քայլերի դրդելու նպատակով։
Այն, որ կան ուժեր, որոնց սրտով չէ ռուս-թուրքական հարաբերությունների վերալիցքավորումը, բազմաթիվ ոլորտներում երբեմնի համագործակցության աստիճանական կարգավորումը՝ դրանում կասկածելն ավելորդ է։ Բնավ պարտադիր չէ, որ դրանք լինեն դեսպանի սպանության պատվիրատուները, բայց կատարված ողբերգությունից լիարժեք օգտվելը և իրադարձություններն իրենց հարկավոր հուն շրջելը լիովին բխում է նրանց շահերից։
Սա հիանալի հասկանում են ոչ միայն երկու երկրների նախագահները, այլև ուրիշ շատ քաղաքական գործիչներ և փորձագետներ։ Եվ այն ըմբռնումն էլ հենց, որ ողբերգությունը կրում է վառ արտահայտված սադրիչ բնույթ, Էրդողանին դրդել է անհապաղ կապ հաստատել Պուտինի հետ և հավաստիացնել, որ թուրքական պետությունը հանցակից չէ կատարվածին։
Իհարկե, դա չի հանում Թուրքիայի պատասխանատվությունը բարձրաստիճան դիվանագետի անվտանգության պատշաճ ապահովման հարցում, բայց մի բան է ահաբեկչության կազմակերպումը պետության մակարդակով, և բոլորովին այլ բան՝ անփութությունն ու անբարեխղճությունը։ Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության ապահովման վերաբերյալ Ռուսաստանի առաջնորդին տված խոսքը փաստացի չպահելու համար թուրքական կողմն, անկասկած, զգալի վնաս կկրի իր երկրում զբոսաշրջության հոսքի նվազման պատճառով։ Կողմնակի նման հետևանքները մեկը կամ երկուսը չեն լինի, և դրա համար անգամ պաշտոնական Մոսկվայի ճիգերը պետք չեն։ Կրեմլում և Ռուսաստանի դիվանագիտական կորպուսում նույնպես հիանալի հասկանում են, թե որն է կազմակերպված սադրանքի նպատակը։
Ուստի, թույլ տալ, որպեսզի իրականանա ահաբեկիչների կամ նրանց թիկունքում կանգնած ուժերի գլխավոր նպատակը, այն է՝ խարխլել սաղմնավորվող ռուս-թուրքական հարաբերությունները, կնշանակեր ջուր լցնել ահաբեկչության ջրաղացին։ Պետք է ընդգծել, որ խոսքը միայն տնտեսական, առևտրային հարաբերությունների, համատեղ մասշտաբային նախագծերի (ինչպիսին են «Թուրքական հոսքը», ԱԷԿ-ի կառուցումը և այլն) չեղարկման մասին չէ։
Որոշակի շրջանակների, պետք է կարծել, ավելի շատ անհանգստացնում է Մոսկվա-Անկարա-Թեհրան ձևավորված առանցքը, որը հաջողությամբ առաջ է գնում համատեղ ծրագրով սիրիական հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ։ Ոչ Ծոցի երկրները, ոչ ԱՄՆ-ը, ոչ եվրոպացիները, հասկանալի է, հիացած չեն նման հեռանկարից։ Իսկ այն իրական է, ինչի մասին վկայում են վերջին երկու-երեք ամիսների իրադարձությունները։ Ի դեպ, Վլադիմիր Պուտինը նույն օրվա երեկոյան հրավիրած խորհրդակցությունում հատուկ շոշափել է հենց այս շերտը։ Ուստի, չպետք է սպասել մեծ բարդությունների Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում։ Դա չի լինի այն պարզ պատճառով, որ դա պետք չէ ոչ Մոսկվային, ոչ Անկարային։
Ավելի կարևոր նպատակներ և խնդիրներ կան, ինչպես նաև կան երկու երկրների նախագահների նպատակասլացությունն ու քաղաքական կամքը՝ առաջադրված նպատակներին հասնելու համար։ Պետք է հասկանալ, որ խոսքն, ըստ էության, վերաբերում է ողջ մերձավորարևելյան տարածաշրջանում նոր կարգի և ուժերի հավասարակշռության հաստատմանը։
Այստեղ նույնպես հնարավոր չէ խուսափել քաղաքական կոնյունկտուրայից, պարզամտություն կլիներ պնդել հակառակը։
Բայց, ինչպես ասում են, անգամ վատ կանոնները բոլորի համար են։ Ավելի կամ պակաս չափով, բայց՝ բոլորի համար։ Եվ պատասխանատվությունը նրանց վրա չէ, ովքեր «խաղարկում» են դրանք այս կամ այն պատճառով, այլ նրանց վրա, ովքեր հորինել ու սահմանել են դրանք։
Մյուս բոլոր մանրամասները, որոնք միանգամայն տեղին հարցեր են առաջացնում՝ ինչպե՞ս թույլ տվեցին, ինչո՞ւ նախապես չէին նկատել, ինչո՞ւ վերացրին դեսպանի վրա կրակողին՝ վնասազերծելու փոխարեն, ինչպես նաև՝ ո՞վ է պատվիրատուն և կա՞ն արդյոք, առհասարակ, ահաբեկիչներ կամ հատուկ ծառայություններ, մանրակրկիտ կհետաքննվեն և կգտնեն իրենց պատասխանները։ Ինչ-ինչ, բայց ռուսաստանյան քննչական խմբին, որն արդեն միացել է հետաքննությանը, հաստատ չի բավարարում ինչ-որ բան թաքցնելը կամ միտումնավոր անտեսելը։
Երկրի պատվի ու հեղինակության հարց է, ինչն արդի Ռուսաստանի համար մանրուք չէ՝ չնայած բազմաթիվ լուրջ խնդիրներին և թերություններին։
Միևնույն ժամանակ, թուրքական առաջատար բոլոր լրատվամիջոցները նույնպես նույն հարցերն են տալիս՝ սպառիչ պատասխանների ակնկալիքով, դրանով իսկ ընդգծելով, որ թուրքական հասարակությունը ևս շահագրգռված է ունենալ կատարվածի իրական պատկերը։
Աշոտ Անտինյան
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
Վարդան Ղուկասյանն իր նոր ձևավորվող թիմով Հայաստանը դարձնելու է արևային երկիր ․Լևոն Բաղդասարյան
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Ժողովուրդ». Ինչու է Միրզոյան Արարատը դատի տվել Հայկ Դեմոյանին
«Հրապարակ»․ Խուդաթյանի ախորժակը բացվել է
Երբ որ քաղաքական թիմը կազմված ա ոչ քաղաքական գործիչներից, բնականա որ չեն հասկանում ինչ են անում
Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ ուղերձը
Հայաստանի քաղաքական սերիալը. «Ալիևը խոսեց — մենք վերլուծեցինք».Արիս Քարամյան
Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
armlur. Ալեն Սիմոնյանի դիմումով «Իմնեմնիմի»-ի հաղորդավարներին ձերբակալեցին
«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում. նրա վարքագիծը պետք է քննվի ՔՊ վարչությունում
Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է. «Ժողովուրդ»
Գիշերը Երևանում սպшնվել է ՔՊ-ի տարածքային կուսակցության կառույցի անդամ, բլոգեր Շմավոն Աթոյանը
ՏԵՍԱՆՅՈւԹ․ ՔՊ-ականն ագրեսիվը սպառնաց «թքել» լրագրողի վրա, եկեղեցու բակում սադրեց. ոստիկանները «չնկատեցին»
ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում.hraparak
Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է․ «Հրապարակ»
1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին
Ոչ լեգիտիմ ծեսը նոր դուռ է բացում նմանատիպ ոչ լեգիտիմ գործողությունների համար



