USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ինչ է ասել Շանթ Հարությունյանը որդուն՝ վերջին հանդիպմանը (տեսանյութ)
2016-01-11 13:04:00
Տպել Տպել

  Ինչ է ասել Շանթ Հարությունյանը որդուն՝ վերջին հանդիպմանը (տեսանյութ)

«Սեր, ընկերասիրություն, հայրենասիրություն, արժանապատվություն, ազատություն, հավասարություն, եղբայրություն, հարգանք». Հանո՛ւն այս արժեքների հաստատման պայքարող Շահեն Հարությունյանը  այսօր դառնում է 17 տարեկան։  Երիտասարդն արդեն երեք տարի է՝ այս օրը տոնական սեղանի մոտ չի նշում։

«Մարդ իր ծննդյան օրը պետք է լիակատար երջանկության մեջ լինի։ Չեմ կարծում՝ 17 տարեկան դառնալը մեծ առիթ է մեծ խնջույք կազմակերպելու, այն դեպքում, երբ հայրս կողքիս չէ, իր ընկերները բանտերում են, թեկուզ նաև նրա համար, որ ես չեմ ապրում իմ երազած Հայաստանում»,- ասում է Շահենը:

2013-ի նոյեմբերի 5-ը ճակատագրական եղավ ինչպես իր ու հոր՝ Շանթ Հարությունյանի, այնպես էլ տասնյակ այլ մարդկանց համար: Խուլիգանություն ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով Շանթը դատապարտվեց 6, ընկերները՝ 1-ից 7 տարվա ազատազրկման: Իսկ անչափահաս Շահենը  դատապարտվեց 4 տարվա պայմանական ազատազրկման. Հիմա ամեն շաբաթ պարտավոր է ներկայանալ ոստիկանություն:

«Բոլորի համար էլ ակնհայտ է, որ 15 հոգով իշխանություն չեն կարող վերցնել, բայց 15 հոգով գնալ կռվի, գնալ արժանապատվություն պահելու գործընթացի, ցույց տալու, որ չի կարելի հանդուրժել այն արարքները, որը նվաստացնում է անձի արժանապատվությունը»:

Հայաստանյան ատյաններում արդարության չհասնելուց հետո, գործն ուղարկվել է Եվրոպական դատարան ու արդեն վարույթ է ընդունվել: Վերջին անգամ  Շահենը հորը դեկտեմբերի 28-ին է տեսել: «Տրամադրությունը լավ էր, բնականաբար՝ մարտական և նույն տրամադրությունն ունի, նույն կարծիքն ունի երկրի հետ կապված, որ հեղափոխություն է անհրաժեշտ երկրում, ազատվել է պետք այս հանցագործ իշխանություններից»:

Հոր բանտարկությունից հետո Շահենի կյանքում շատ բան է փոխվել, ինչպես նաեւ ֆուտբոլի փոխարեն առաջին պլանում հայտնվել է արդարության  համար պայքարը։  Իսկ դրա համար նա օգտագործում է ամեն հարթակ,  նույնիսկ   բարձրաձայնել է 2015-ի հունիսի 12-ին Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ: Ինքը՝  Շահենը, 11 տարի զբաղվել է ֆուտբոլով։ Նախորդ տարի՝ ապրիլից 24-ից, սակայն, հեռացել է ֆուտբոլից, իսկ պատճառների մասին չի ուզում խոսել։

«Սկզբում զուտ առողջ ապրելակերպի համար էր մայրս ինձ տանում ֆուտբոլի, մեր արյան մեջ կա ֆուտբոլը, հայրս էլ է մոլի երկրպագու: Իմ կյանքը պատկերացրի միայն ֆուտբոլի մեջ, 11 տարի պարապեցի՝ մինչև 2015-ի ապրիլի 24-ը»,- ասում է Շահենը:

Այժմ՝ դպրոց հաճախելուն զուգահեռ նաև միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ընդունվելու համար է պարապում: Քաղաքական ասպարեզում է իրեն տեսնում ապագայում:

«Մեր քաղաքական դաշտում այնպիսի անձնավորություններ են, որոնք ընդհանրապես տեղյակ չեն, թե ինչ է քաղաքականությունը: Եվ, եթե ես ուզում եմ հիմքային փոփոխություններ իրականացնել, արժեքներ փոխել, հետևաբար՝ ես ինքս ինձնով պիտի անեմ»:

Շահենը կոչ ունի նաև իր հասակակիցներին. «Պետք է պայքարենք՝ մեր ուզած երկրի համար: Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մենք այս երկրի տերն ու քաղաքացին ենք: Իսկ քաղաքացի լինել ամենադժար բաներից մեկն է»:

 

a1plus.am

Այս նյութը դիտել են - 1565 անգամ
Թողնել մեկնաբանություն
2024-03-05 01:16:00  «Փակ» հանդիպում
«Փակ» հանդիպում
Բոլորը ›››
Facebook