USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 05 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԱՀԱԶԱՆԳ. Այս հրաշք ընտանիքին պետք է օգնել
2016-10-30 17:12:00
Տպել Տպել

Հայկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի ընկերներ, ընդամենը ժամեր առաջ, երբ անձրևը դադարել էր՝ իր տեղը զիջելով սառն ու մառախլապատ գիշերացած օդին, ընկերոջս հետ Աբովյան փողոցով քայլելիս Մոսկվա կինոթատրոնի դիմաց հանդիպեցինք պատի տակ նստարանին կուչ եկած, սառած, Աստծու օրհասական օգնությանը կարոտ մի խեղճ ու կրակ, անտեր ընտանիքի:

Ամենասարսափելին այն էր, որից մարդ ուղղակի խելագարվել կարող է, որ փողոցում վերջերս հայտնված մուրացիկությամբ գոյություն քարշ տվող ընտանիքի կրտսեր զավակը՝ այն հրա՜շք, անու՜շ, արեգակ Մարիամը, 5 ամսական է:

Պատկերացնու՞մ եք, 5 ամսական, այս ցուրտ եղանակին, դրսում, մանկասայլակի մեջ կամ մոր գրկին՝ մեկ է՝ մրսած ու կապտած, ինչպես նրա մեծերը, ներքնակը անձրևից ու ցրտից խոնավացած: Տեսարանը հալեպյան մարտադաշտից տուժած երեխայի էր հիշեցնում. և սա մեր քթի տակ:

Փոքրիկ Մարիամի կողքին նրան մանկասայլակով օրորող մայրն էր, մանկատանը մեծացած, դեռ երեք տարեկանից համրացած մայրը, ով իր ավագ դստեր՝ 11 տարեկան Սյուզաննայի օգնությամբ փորձում էր պատասխանել մեր հարցերին: Երևան գրությամբ նույն նստարանի մյուս անկյունում ցրտից կուչ էր եկել երեխաների փոքրիկ եղբայրը՝ 8 տարեկան Գևորգը:

Նրանց հայրը վերջին խժդժությունների՝ Սարի թաղում բախումների ժամանակ ձերբակալվել և մինչ այժմ կալանավորված սպասում է իր դատին:

Արդյունքում վարձով ապրող ընտանիքը, զրկված լինելով կերակրող, պաշտպանող ձեռքից, հայտնվել է փողոցում՝ անճար ու անօգնական վիճակում: Չմեռնելու, Մարիամին կերակրելու և գիշերները օրավարձով ծածկի տակ մնալու համար ստիպված մուրալով են զբաղվում: Ստիպված, որովհետև պատվարժան, նամուսով ընտանիքի տպավորություն կարելի է ստանալ միայն:
Մի խոսքով, սիրելի ընկերներ, այս հրաշք ընտանիքին պետք է օգնել. օգնել նախևառաջ հիմնավոր ծածկով ու սննդով, տաք հագուստով, գումարով, ջերմությամբ, սիրով, մեր մարդկային սիրով:
Նրանց հեռախոսահամարը, որին բնականաբար պատասխանում է փոքրիկ Սյուզին, 098-900-618 է:

Այս նյութը դիտել են - 3910 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook