USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 20 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Արա՛, եկել, Ճընգոյի հետ կոճի ե՞ք գցում»
2016-10-18 10:14:00
Տպել Տպել

ՃԸՆԳՈՆ

Հայաստանի քաղաքներից մեկում, մի չքավոր ընտանիքում մի տղա է ծնվում: Ծնողները ժամանակին ծննդյան վկայական չեն հանում, իսկ տղան անանուն է մեծանում: Երեխան շատ լացկան էր: Գիշերները համարյա չէր քնում: Ամուսինը միշտ բողոքում էր, որ գիշերը չի թողնում քնի: Ողջ գիշեր ճընգում է: Տանը երեխային ճընգո են ասում, այնքան ժամանակ,մինչև բակում էլ են Ճընգո ասում, բայց այս անգամ` որպես տղայի տրված անուն:

Տարիներն անցնում են, Ճընգոն էլ մեծանում, դպրոցահասակ է դառնում: Անհրաժեշտությունից ելնելով` շատ ուշացումով, ծնողներին թքել–մրելով, խայտառակ անելով, տղային ծննդյան վկայական են տալիս, անունն էլ պապի անունով են կնքում, բայց թե ի՞նչ, ոչ-ոքի հետաքրքիր չեր: Ինքը Ճընգոն էր, ու վերջ:

Ճընգոն առաջին անգամ ոստիկանություն ընկավ, երբ 8 տարեկան էր: Համադասարանցուն մարմանական վնասվածք էր հասցրել:
Մի տարի հետո պատմությունը կրկնվեց: Այս անգամ թաղից մի երեխայի էր դաժանորեն ծեծել:
Հետո նորից ոստիկանությունից այցելեցին Ճընգոյենց տուն:
Հարևանից գողացած կաթսան հետ տարան` տիրոջը հանձնեցին:
Հարևանի կատվի հետևը բենզին լցնելու ու պատրույգը վառելով խեղճ փիսոյին տրաքացնելու համար միլիցիայի մանկական սենյակում մի ամբողջ օր պահեցին, մի քանի թաթալոշ էլ տվին ու տուն ճամփեցին:

Ճընգոյի վրա կամաց «Գողի թոզ» էր նստում:
«Քաջագործությունների» շրջանակը մեծանում էր:
Առաջին անգամ դատապարտվեց գողության համար: 
Հինգ տարի մանկական գաղութում նստելուց հետո դուրս եկավ և սուր, կտրող–ծակող գործիքով ընկերոջ առողջությանը վնաս հասցնելու համար կրկին դատապարտվեց:

Երբ դուրս եկավ,արդեն երիտասարդ էր ու իրեն լրիվ «գողական» աշխարհի ներկայացուցիչ էր համարում:
Հաջորդ անգամ մի թոշակառու տատիկի տանից ստացած թոշակի մինչև վերջին կոպեկն էր գողացել: Շտապ փող էր պետք:
Վերջին անգամ Ճընգոն դատապարտվեց մահափորձի համար, թեպետ, ասում էին, որ նման բան չի եղել և ուրիշի գործն են Ճնգոյի վրա «կարել»:

Արդեն բավականին տարիքով մարդ էր, երբ հերթական անգամ դուրս եկավ գաղութից ու երդվեց այլևս «չնստել»: Ինչպես ինքն էր ասում.«հոգնել էր մահու չափ»: Ծնողները վաղուց մեռել էին, տունը փլատակների էր վերածվել, ինքը` նույնպես: Բայց դե ծածկ էր գլխավերևը, և Ճնգոն երջանիկ էր, որ գոնե տուն ուներ:

Առաջվա Ճնգոն չկար, իրականում` առաջվա Ճնգոյի միայն ստվերն էր մնացել: Խեղճացել, մի բուռ էր դարձել: Ճնգոն այլևս ոչ մի վտանգ իրենից չէր ներկայացնում: 
Հասակակիցների համեմատ` տարիքով բավականին մեծ էր երևում: Տպավորություն էր, որ դեմքը տարիներով ածելու երես չի տեսել: Ճաղատացել էր, ատամները «աղքատի չափար» էին հիշեցնում, աչքերը լավ չէին տեսնում, ինքն էլ` իսկը, լաբորատորիայի կմախք:

Ամբողջ օրն անց էր կացնում շուկայում, որտեղ վաճառողները խղճահարությունից բան–ման էին տալիս ուտելու: Փորը հենց կշտանում էր, պպզում էր մի անկյունում,գրպանից հանում էր գաղութից հետը բերած «կոճիները» ու «կոճի» էր գցում պարապ-սարապ ավարա տղամարդկանց պատվերով` «կոճին» կանգնացնելով համապատասխան դիրքով և վարձատրվում էր մի քանի կոպեկով ու շռայլ «գովասանքներով»: 
Ամեն անգամ Ճընգոն հուզվում էր բռի մեջ հայտնվող կոպեկների զնգոցից ու գովեստներից և իր առավելությունը ցուցադրելու համար առաջարկում էր մյուսներին էլ փորձել: Ամեն մի «կոճի»« գցողի անհաջող փորձից հետո հպարտությամբ դուրս էր գցում դոշի ոսկորներն ու գլուխ գովում.
–Արա՛, էս ո՞ւմ հետ եք «կոճի» գցում....Արա՛, Ճընգոյի հետ եկել եք, «կոճի» ե՞ք քցում...

Մինչև կյանքի վերջը նույն ձևով ու նույն արտահայտությամբ ապրեց Ճընգոն, իր ստեղծած «կիսագողական, կիսահեքիաթային» աշխարհում, որտեղ` բացի պակասացնելը, ոչինչ չավելացրեց:

Նրանից միայն` «Արա՛, եկել, Ճընգոյի հետ կոճի ե՞ք գցում» -արտահայտությունը մնաց, որ մինչ օրս քաղաքի գլուխգովան տղամարդիկ օգտագործում են:

Ֆիալկա Հախինյանի ՖԲ էջից

 

Այս նյութը դիտել են - 6510 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Facebook