USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 09 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Ո՞ՐՆ Է ԲԱԲՈ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ»...
2016-10-15 13:20:00
Տպել Տպել

Հավանաբար կհիշեք, երբ երկրի /ձեռքս էլ չի գնում գրեմ/ նախագահը Հայաստանում բնակիչների թիվ հրապարակեց, Պուտինը սարկազմով շեշտեց, որ ՌՖ-ում ավելի շատ հայեր են բնակվում, քան Հայաստանում: Իսկ ԱՄՆ-ում հայերի թվաքանակը շատ ավելի շատ է, քան ՀՀ-ում ու ՌՖ-ում միասին:
Ձեռքներդ դրեք սրտներիդ ու ասեք, այս փաստից չե՞ք սարսափում: Ես սարսափում եմ, որովհետև արտագաղթը գարնանը նոր թափ է հավաքելու, իսկ մենք` մի բուռ մնացածներս, մի օր չոր քարին նստած հարց կտանք մեզ.«Հիմա ո՞րն է մեր Հայրենիքը»:
Հայրենի՜ք...
Հայրենիքը առաջին հացի նման կուտ է գնացել, անօրեններին կուլ է գնացել: Այսօր մենք դեռ կարողանում ենք նայել գերված Մասիսին, վաղը մեր թոռները այդ հնարավորությունն էլ չեն ունենալու, որովհետև վաղվա հետ կապող օղակ էլ չի լինելու:
Հյուսիսային արջի ականջները, քիթն ու մռութը ամեն տեղից երևում է աչքներիս; Թույլ են տվել, որ նստի գլխներին` հանուն շահի, հանուն իրենց աթոռների: Ո՜նց են քծնում,շողոքորթում, հանկարծ այնպես չպատահի, որ իջնեն բարձունքից: Հազիվ են գրավել, իրենց պետքը չի, թե բարձունքի գրավումը ինչ գին է արժեցել ազգի ու հայրեիքի համար:
Մեզ համար դա շա՜տ թանկ է արժեցել` հարյուրավոր կյանքեր են իրենց ոտքերի տակ մատաղ արել, առվակներով հայի արյուն է հոսել, մանուկներ են որբացել, ջահել հարսներն են ձեռքները ծոցին մնացել, որդեկորուս ծնողներն են շատացել, բայց օտարի սմբակներով զինված իշխանավորները դեռ վարգում են հայոց դաշտերում, բաշները հյուսիսի քամուն հանձնած, ու...հեչ պետքները չի...
Հայրս ասում էր. «Տակռապոկ /արմատախիլ/ արված ծառը ինչքան էլ մշակես ու ջրես, էլ արմատներ չի տա»; Ազգին «տակռապոկ» անելու օտարի ծրագիրը հաջողությամբ շարունակում են իրականացնել ցաքուցրիվով,հոշոտելով, ոչնչացնելով ամեն կենդանի օրգանիզմ:
Հյուսիսի մեր ոխերիմ «բարեկամը» կադր է ուղարկել Հայաստան, որ իբր արմատախիլ արված մեր ծառը վերակենդանացնի:
Չի լինի նման բան: Մտքներում ուրիշ դավաճանական դավադրություն է` կուլիսներում լավ մտածված ու մշակված հայաթափման պլան:
Այս հայրենակուլ ծրագիրն էլ որ հաջողությամբ իրականացրին, մեր թոռներն ու ծոռները կանգնելու են մեր դիմաց, նայելու են մեր աչքերի մեջ ու մանկական անմեղ հայացքով, բայց և ներքուստ անսահման ատելությամբ հարցնելու են.
«Ո՞ՐՆ Է ԲԱԲՈ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ»...

Ֆիալկա Հախինյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 8055 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook