- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Այս հարցն առաջացավ դեռ երեկվանից՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում սեպտեմբերի 8-ի իր ելույթը, կամ, նրա փոխարեն, այդ ելույթը պատրաստած անձը, մտածելով, տրամաբանելո՞վ է պատրաստել… Խիստ կասկածում եմ:
ՀՀ կառավարության նիստում վարչապետի պաշտոնից հեռանալու իր որոշման մասին հայտնող Հովիկ Աբրահամյանի երեկվա ելույթին արդեն առիթ եղել է անդրադառնալու,բայց սոսկ հրաժարականի պատճառների մասով: Մինչդեռ այս ելույթն առավել հանգամանալից վերլուծության կարիք ունի՝ նաև այս կերպ փաստելու համար ՀՀ նախագահի կադրային սխալ քաղաքականությունը, և ասելու՝ պարոն նախագահ, ախր այս ո՞ւմ էիք վարչապետ նշանակել, պետությունը փորձադաշտ չէ, պետության ու ժողովրդի դիմանալու կարողությունն էլ անսահմանափակ չէ, սխալվելու իրավունք չունեք և գոնե հաջորդ վարչապետին նշանակելիս, չսխալվեք:
«2014 թ. մայիսին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ես հատուկ շեշտադրեցի հանրային մտահոգություններին ականջալուր լինելու և համագործակցության վերաբերյալ իմ համոզմունքը»,- սկսելով իր ելույթը, ասաց վարչապետը:
Շատ լավ, բայց հանրային մտահոգություններին ականջալուր լինելու և համագործակցության վերաբերյալ սեփական համոզմունքը 2 տարի առաջ շեշտադրելը կամ իրականում գոյություն չունեցող համոզմունքի մասին կեղծ հայտարարություն անելը մի բան է, իսկ հանրային մտահոգություններին ականջալուր լինելը՝ բոլորովին այլ բան: 2014թ. մայիսից հետո արտահայտված քանի՞ հանրային մտահոգություն թվարկեմ՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի վտանգավոր լինելու (հակառակը՝ վարչապետն այս հանքավայրի աշխատանքը նույնսկ ձեռքբերում է ներկայացրել), էլեկտրաէներգիայի սակագների անհիմն բարձրացման, ազգային անվտանգությանը սպառնացող մասշտաբներ ունեցող կոռուպցիայի, մաքսային և հարկային ոլորտում տիրող և փոքր ու միջին ձեռնարկատիրությունը խեղդող խայտառակ վիճակի կապակցությամբ և այլն, որոնց վարչապետն էլ, կառավարությունն էլ ականջալուր չեն եղել և չեն համագործակցել առկա խնդիրների լուծման համար: Չնայած այս իրողությանը, վարչապետը երեկ հայտարարեց.
«Մենք մեծ ջանքեր ենք գործադրել հասարակության բոլոր հատվածների հետ երկխոսություն ձևավորելու համար»:
Սակայն, հիշյալ ելույթում Հովիկ Աբրահամյանի մտքի շեդևրը կամ ամենամեծ փայլատակումը, թերևս, հետևյալ հատվածն է, որով նա չափազանց անհաջող կերպով փորձում է բացատրել իր և իր գլխավորած կառավարության ձախողումը.
«Մեր որդեգրած անկեղծ և իրատեսական մոտեցումներն իրենց արդյունքն ունեցան, սակայն հասարակությունը դեռևս մնաց բևեռացված: Իմ կարծիքով, դրա հիմնական պատճառներից մեկն աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական և ռազմական մարտահրավերներով սնվող առկա տարաձայնություններն են: Դրանք են, որ դեռևս հնարավորություն չեն ընձեռում մեզ՝ ժողովելով բոլոր ուժերը, հրատապ լուծումներ տալ մեր առջև ծառացած կարևորագույն խնդիրներին՝ տնտեսական հավասար պայմաններ ապահովելուց մինչև կոռուպցիայի դեմ պայքարը»:
Իրականում տնտեսական հավասար պայմաններ չապահովելու և կոռուպցիայի դեմ գրեթե չպայքարելու (եղած պայքարը թողնում է հիմնականում ձևական պայքարի տպավորություն) կապակցությամբ Հովիկ Աբրահամյանի այս կեղծ և անհեթեթ «արդարացում»-բացատրությունը հատուկ ուշադրության ու վերլուծության կարիք ունի:
Աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական և ռազմական մարտահրավերներ ու դրանցով սնվող առկա տարաձայնություններն ի՞նչ են նշանակում, ո՞ւմ միջև են այդ տարաձայնությունները: Այո, կան գնալով ավելի անթաքույց, գնալով ավելի սրվող և արտահայտվող աշխարհաքաղաքական մարտահրավերներ Արևմուտքի և Ռուսաստանի միջև ու դրանցով սնվող տարաձայնություններ Հայաստանում և աշխարհում: Սակայն, դեպի Արևմուտք և դեպի Ռուսաստան կողմնորոշումների հարցում երկփեղկված, բևեռացված մեր հասարակության մեջ այդ առումով առկա տարաձայնություննե՞րն են, որ, դեռ երեկվա դրությամբ, հնարավորություն չեն ընձեռել պարոն Աբրահամյանին ու նրա գլխավորած կառավարությանը տնտեսական հավասար պայմաններ պահովել և կոռուպցիայի դեմ իսկապես կամ արդյունավետորեն պայքարել: Արևմուտքը կամ Ռուսաստանը, նրանց այստեղի համակիրների երկու թևերից որևէ մեկը դե՞մ են արտահայտվել կամ խոչընդոտե՞լ են, որ Աբրահամյանը ու նրա գլխավորած կառավարությանը, թեկուզ իր ձևակերպմամբ, հրատապ լուծումներ տան տնտեսական հավասար պայմաններ ապահովելու և կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներին… Կատարյալ անհեթեթություն:
Կամ՝ արտաքին տնտեսական (ռուսական ռուբլու փոխարժեքի անկմամբ, Հայաստան եկող տրանսֆերտների կրճատմամբ, համաշխարհային շուկայում պղնձի, մոլիբդենի գների անկմամբ և այլն) և ռազմական (ապրիլյան պատերազմ, շփման գծում առկա իրավիճակ, պատերազմ Սիրիայում և «Իսլամական պետությունից» բխող վտանգ) մարտահրավերներով սնվող այդ ի՞նչ տարաձայնություններ կան Հայաստանում կամ աշխարհում, որոնք վարչապետին ու կառավարությանը հնարավորություն չեն ընձեռել հասնել նույն նպատակներին: Դարձյալ անհեթեթություն, ինչպես նախորդ պատճառաբանությունը:
Անշուշտ, համապատասխան վերլուծության ու մեկնաբանության արժանի է նաև այժմ արդեն վարչապետի պաշտոնակատարի երեկվա ելույթի այն մասերը, որոնք վերաբերում են «իրապես կատարված» աշխատանքներին, ներդրումներին, բյուջետային ոլորտում աշխատավարձերի ավելացմանը, արտաքին առևտրին, կոռուպցիայի դեմ պայքարին, սակայն դրանք արդեն այլ հրապարակման նյութ են:
Արթուր Հովհաննիսյան
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



