USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հերթական «դրա՞յվ», թե՞ լուրջ պաշտոնավարում. ինչ խոստման դիմաց է վերադառնում Կարեն Կարապետյանը «Ժողովուրդ»
2016-09-07 23:56:00
Տպել Տպել

Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ով, ըստ շրջանառվող լուրերի կնշանակվի վարչապետի պաշտոնում, նախկինում հասցրել է մի քանի անգամ սկանդալների առիթ դառնալ:

Նախ ներկայացնենք նախկին քաղաքապետի անցած ճանապարհը, նա 1980-1985 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում, ապա 1989 թվականին Կարապետյանին շնորհվել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում։ Նա 2001-2010 թթ.` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, վարչության նախագահ-գլխավոր տնօրենի պաշտոնն է զբաղեցրել, որից հետո մեկ տարի ժամկետով զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը:

 Կարեն Կարապետյանը նաև քավորսանիկական կապեր ունի Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ:

Նրան է պատկանում հայտնի Ֆլորենս ռեստորանը:

Հետաքրքրական է նաև նրա ծագումը` Կարեն Կարապետյանը ևս արմատներով Արցախից է:

Հիշեցնենք, որ Կարապետյանից առաջ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ով հրաժարականի մասին դիմում էր ներկայացրել 2010 թ. դեկտեմբերի 8-ին` նախագահի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին ծեծելուց հետո: Հաշվի առնելով, որ Երեւանի ավագանում ՀՀԿ-ն ունի բացարձակ մեծամասնություն՝ 35 մանդատ, ապա ակնհայտ էր, որ Կարեն Կարապետյանի թեկնածության քվեարկությունը Երևանի Ավագանու նիստում կրելու է զուտ ձևական բնույթ: 

Այդուհանդերձ, քաղաքապետի ընտրություններն առանց զավեշտի չեն անցել: Բանն այն է, որ ըստ ընտրակարգի, կողմ քվեարկողները քվեաթերթիկի վրա նշում են անում «դեմ» գրառման վրա, իսկ դեմ քվեարկելու դեպքում՝ «կողմ» գրառման վրա: Քվեարկության ընթացքում եղել է այդպիսի մեկ քվեաթերթիկ, եւ ընտրություններից հետո բավական երկար ժամանակ Երեւանի ավագանու անդամները քննարկում էին՝ միգուցե քվեարկողներից մեկը կողմ քվեարկելիս շփոթվել է եւ նշում արել հենց «կողմ» գրառման վրա:

Բանը հասել է այնտեղ, որ ավագանու անդամներին առաջարկել են, որ «դեմ քվեարկողն» արձագանքի եւ տեղյակ պահի, թե ինչպես է քվեարկել: Բնականաբար որեւէ մեկը չի համարձակվել արձագանքել, եւ ավագանին որոշել է այդ մեկ քվեաթերթիկը գրանցել որպես Կարեն Կարապետյանի դեմ քվեարկված:

Քաղաքապետի կարգավիճակում նշանակվելու օրերին Կարապետյանը հայտարարել էր, որ այդ աշխատանքն իր համար «drive» է: Նա խոստացել էր, որ իր պաշտոնավարման ընթացքում փողոցներից կապամոնտաժվեն բոլոր Աբովյան փողոցի բուտիկները, մայթերին հայտնված սրճարաններն ու ժամանցի այլ հաստատությունները, սակայն խոստումն իրականացնել նրան թույլ չտվեցին:

Նշվում է, որ նմանատիպ իրավիճակներում հաճախակի հայտնվելու հետևանքով Կարապետյանի նյարդերը տեղի են տվել և նա որոշել է հրաժարվել պաշտոնավարումից:

 Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել 2011 թվականի հոկտեմբերի 28-ին` դա պայմանավորելով այլ աշխատանքի տեղափոխվելու, ինչպես նաեւ անձնական բնույթի այլ պատճառներով:

Դեռևս 2012-2013թթ. երբ լրագրողները Կարեն Կարապետյանին հարցեր են ուղղել, թե արդյոք ցանկանում է նշանակվել վարչապետի պաշտոնում, թե ոչ նա նշել է, որ ոչ, և որն է տարիներ անց մտափոխվելու պատճառը դեռևս պարզ չէ: 

Կարեն Կարապետյանի անվան հետ էին կապում նաև այն, որ «ՀայՌուսգազարդում» աշխատելու ընթացքում մեծ գումարներ է շորթել, ինչի համար ռուսները նրան չեն ներել:

Սակայն այդ չներվելը նրա հետագա գործունեության վրա մեծ ազդեցություն չունեցավ, քանի որ ինչպես տեսանք նա տարիներ շարունակ ապրել և գործել է ՌԴ-ում: Այս անգամ կարծես թե խոստացել են չխոչընդոտել Կարեն Կարապետյանի ծավալվելիք գործունեությանը և հենց դա է դարձել նրա ևս մեկ անգամ քաղաքականություն «come back»-ի պատճառը:

Իսկ մինչ այդ ներկայացնենք, թե Երևանի քաղաքապետի պաշտոնի 11 ամիսների ընթացքում ինչ նշանակալի իրադարձություններ են եղել մայրաքաղաքի համար:

Հունվար 2011թ. – Կարեն Կարապետյանը սկսում է պայքարը փողոցային առեւտրի դեմ, ինչը բազմաթիվ դժգոհությունների եւ բողոքների պատճառ է դառնում: – Փոխվում է քաղաքապետարանի եւ վարչական շրջանների կառուցվածքը։ – Նշանակվում է քաղաքապետի նոր տեղակալը՝ Վահագն Առաքելյանը, ով նախկինում զբաղեցնում էր «ՀայՌուսգազարդ» ընկերության ֆինանսական տնօրենի պաշտոնը:

Մարտ 2011թ. – Երեւանի քաղաքապետը եւ «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանն համաձայնագիր են ստորագրել երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ: Համաձայնագրի շրջանակում նախատեսվում էր Երեւանի կենտրոնում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոց, ավարտին հասցնել «Դալմա Գարդեն» առեւտրի ու ժամանցային համալիրի շինարարությունը, առեւտրային ժամանակակից կենտրոններ ստեղծել Հյուսիսային պողոտայում, վերակառուցել եւ արդիականացնել Երեւանի կրկեսը, հանգստի  գոտիներ ու զբոսայգիներ հիմնել քաղաքի տարբեր հատվածներում: – Քաղաքապետի նախաձեռնությամբ մեկնարկում է դպրոցների աշակերտների թատրոններ եւ թանգարաններ անվճար այցելության աբոնեմենտներով ապահովելու ծրագիրը։

Քաղաքապետը կարեւորում է դպրոցներում հոգաբարձուների խորհուրդների ձեւավորումը, դպրոցների էլեկտրոնային կայքերի ստեղծումը եւ մի շարք այլ խնդիրներ, որոնք պետք է հրատապ լուծում ստանան:

Մայիս 2011թ. Հրաժարական է տվել Երեւանի գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը: Քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքի նոր գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին:

Հուլիս, 2011թ. Մետրոյի սակագինը կրկնակի բարձրացավ` դառնալով 100 դրամ։ Կարապետյանը  հայտարարել էր՝ չգնալով այս քայլին՝ մենք կվտանգեինք մետրոպոլիտենի շահագործման համար բոլոր անհրաժեշտ պայմանների ապահովումը։ 

Նշենք, որ մետրոյի սակագնի թանկացումը քաղաքացիների դժգոհությունն էր առաջացրել։ Հավելենք, նաև որ Կարեն Կարապետյանն պաշտոնը լքելիս նշել էր, որ իրեն ավելի բարձր աշխատավարձով աշխատանք են խոստացել և դա է եղել պատճառներից մեկը աշխատանքը թողնելու, այսինքն այս անգամ էլ, եթե հաջողվի վարչապետի աթոռին հայտնվել, չի բացառվում, որ ավելի բարձր աշխատավարձի դեպքում կրկին ինքնակամ հեռանա:

Լիլիթ Շաբոյան,  Նաիրա Հովհաննիսյան 
 armlur.am

Այս նյութը դիտել են - 7910 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook