- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Քոչար Օսկանյան

Ապրիլի 24-ը լավ առիթ է՝ ևս մեկ անգամ խորհելու այն մասին, որ Հայաստանի ու հայերի համար չկա ավելի վտանգավոր բան, քան հայը: Ոչ ոք հայերին այնքան վնաս չի տվել, որքան հենց հայերը: Ի՞նչը կարող է կործանարարության աստիճանով համեմատվել դաշնակների 2,5 տարվա կառավարման հետ, ինչն իր տրամաբանական ավարտն ունեցավ Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրով: Կար 100 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստան՝ դեպի ծով ելքի հեռանկարով, և դարձավ 10 հազար քառակուսի կիլոմետր: Ի՞նչը պատմության մեջ կարելի է համեմատել 1990-ից մեկնարկած հայաթափման հետ: Պարսիկ շահ Աբասի կողմից 300 հազար հայի տարհանո՞ւմն Արևելյան Հայաստանից 1604 թվականին, որոնց հետնորդները վերադարձան պատմական հայրենիք արդեն ցարական Ռուսաստանի օրոք և շնորհիվ: Հիշեցնենք, որ Հայաստանում 1990 թվականին ապրում էր 3,5 միլիոն հայ, քառորդ դարի ընթացքում երկրի բնակչությունը բնական վերարտադրմամբ պետք է որ հասած լիներ հինգ միլիոնի: Իսկ ինչքա՞ն հայ ունենք այսօր մենք այստեղ: Եթե դա հայրենազրկում չէր, ապա ի՞նչ էր: Եվ ի՞նչը դարձավ այդ հայրենազրկման պատճառ:
Այսօր կխոսենք Լեռնային Ղարաբաղի մասին և կտեսնենք, թե ինչ խաղացին հայերն այդ պատմական հայկական տարածքի գլխին, և ինչու առ այսօր ղարաբաղյան խնդիրը լուծում չի ստացել և չի էլ ստանա:
Ուրեմն, ղարաբաղյան շարժումը սկսվեց 1988-ի փետրվարին, 1994-ին ավարտվեց պատերազմը, Հայաստանին մնացին Ղարաբաղն ու Ադրբեջանի յոթ շրջան: 22 տարի շարունակվում են բանակցությունները Մինսկի խմբի միջնորդությամբ: Բանակցությունների առանցքը միջազգային իրավունքն է իր երկու իրարամերժ սկզբունքներով` տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշում: Եթե առաջնորդվեն պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքով, ապա Ղարաբաղը պետք է հայաթափեն և դատարկ տարածքը հանձնեն Ադրբեջանին (քանզի հայերն ադրբեջանցիների հետ երբեք չեն ապրի նույն երկրում, նույն երկնքի տակ): Եթե առաջնորդվեն ազգերի ինքնորոշման սկզբունքով, ապա Ղարաբաղը կճանաչեն անկախ պետություն: Բայց քանի որ մեծ տերություններն առաջնորդվում են երկու սկզբունքով միանգամից, Ղարաբաղի հարցը լուծում չի գտնում: Այս առկախ վիճակը երկար կտևի, պատերազմի վտանգը երբեք չի նվազի, սահմաններում ամեն օր կրակոցներ կհնչեն, Հայաստանի շրջափակումը կպահպանվի այնքան, որքան բաց կմնա Ղարաբաղի հարցը, իսկ այդ հարցը բաց կմնա այնքան ժամանակ, որքան Հայաստանը կունենա այնքան բնակչություն, որ ի վիճակի լինի բանակ ունենալ:
Ուշադրություն դարձնենք և արձանագրենք մեկ կարևոր հանգամանք. Ղարաբաղի անկախությունն այն էր, ինչին ձգտում էր Հայաստանը: 1991թ. Հայաստանի ղեկավարությունն ընտրեց անկախության ճանապարհը՝ դրանով իսկ ստեղծելով հավերժական անլուծելի խնդիր: Ի՞նչ այլընտրանք ուներ Ղարաբաղի անկախությունը, որը մերժվեց ՀՀ առաջին նախագահի կողմից:
Այսօր գրեթե չեն խոսում և մոռացել են այն մասին, որ 1989թ. դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, ընդառաջելով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզային խորհրդի` Հայաստանի կազմ մտնելու պաշտոնական խնդրանքին, բավարարեց այն և փաստորեն Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես հռչակեց Խորհրդային Հայաստանի տարածք` Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ մարզային խորհրդի համատեղ նիստի արդյունքում: Դրանից հետո իրավիճակը սրվեց, սկսվեցին բախումները, որոնք 1992թ. վերածվեցին լայնածավալ պատերազմի: Այս պատմական որոշումը Հայաստանն ընդունեց կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի օրոք: Պետք է ենթադրել, որ Հայաստանի և Ղարաբաղի վերամիավորումը չէր կարող լինել բացառապես Սուրեն Հարությունյանի կամքի արգասիքը: Ի վերջո, ո՞վ էր Սուրեն Հարությունյանը: Պաշտոնյա էր, որին նշանակեցին և հետո հեռացրին աշխատանքից Մոսկվայից: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ վերամիավորման գաղափարը Կրեմլում լուրջ հովանավորներ ուներ:
Մի խոսքով, Հայաստանի բարձրագույն մարմնի որոշմամբ Ղարաբաղը վերամիավորվեց Հայաստանին, Ադրբեջանն ըմբոստացավ, Խորհրդային Միության ղեկավարությունն էլ չճանաչեց այդ վերամիավորումը: 1990թ. Հայաստանում իշխանության եկավ Հայոց համազգային շարժումը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, իսկ 1991թ. դեկտեմբերի 10-ին` Խորհրդային Միության կազմալուծումից 15 օր առաջ, Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, և ժողովուրդը քվեարկեց անկախության օգտին: Փաստորեն, Ղարաբաղի հանրաքվեն, նախ, վերացրեց Գերագույն խորհրդի 1989թ. որոշումը, երկրորդ՝ հանրաքվեն Ղարաբաղն անկախացրեց, այսինքն` դուրս բերեց Հայաստանի կազմից, քանզի ԼՂԻՄ-ն այլևս Ադրբեջանի կազմում չէր թե՛ փաստացի, թե՛ իրավական տեսանկյունից:
Մինչև Տեր-Պետրոսյանի խայտառակ հանրաքվեի աղետալի հետևանքներին անդրադառնալը մի փոքր վերլուծենք, թե ինչպիսին կլիներ Ղարաբաղի կարգավիճակն այսօր և իրավիճակն ընդհանրապես, եթե Տեր-Պետրոսյանն իր արևին ձևեր չթափեր և չգնար Ղարաբաղն անկախության միջոցով հայկական դարձնելու խուճուճ ճանապարհով:
1991թ. դեկտեմբերի 25-ին Խորհրդային Միությունը կազմալուծվեց, Հայաստանն ու բոլոր հանրապետությունները մեխանիկորեն անկախություն ստացան և ճանաչվեցին միջազգային հանրության կողմից: Սա նշանակում է, որ Հայաստանը կանկախանար Ղարաբաղի հետ իր կազմում: Բնականաբար, շատ երկրներ աշխարհում չէին ճանաչի Ղարաբաղի առկայություն Հայաստանի կազմում, բայց կարևորն այն է, որ հարցը փակված կլիներ ընդմիշտ: Օրինակ, այսօր Ղրիմի վերամիավորումն աշխարհում ոչ ոք չի ընդունում, բայց որևէ քննարկում կամ բանակցային գործընթաց Ղրիմի շուրջ չկա, այն փակված հարց է, ի տարբերություն Դոնբասի, որը Ռուսաստանը չմտցրեց իր կազմի մեջ, և առ այսօր Դոնբասը բանակցությունների առարկա է, որոնք զուգորդվում են պատերազմական գործողությունների հետ:
Փաստորեն, թողնելով Ղարաբաղը Հայաստանի կազմում՝ մենք այսօր չէինք ունենա «ղարաբաղյան հարց» խնդիրը, կունենայինք Ղարաբաղ՝ որպես ՀՀ մարզ, իսկ բանակցային գործընթացները կծավալվեին գրաված տարածքների շուրջ: Կունենայինք նաև այն ռազմաքաղաքական դաշինքը Ռուսաստանի հետ, որն ունենք այսօր: Ինչ է, Ռուսաստանը չէ՞ր հրավիրի Հայաստանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն, եթե Ղարաբաղը լիներ հայկական մարզ: Ծիծաղելի է անգամ: Հայաստանին չէի՞ն հրավիրի ԵՏՄ: Իհարկե, կհրավիրեին, և Ռուսաստանը՝ որպես ՀՀ անվտանգության երաշխավոր, բնականաբար, դե ֆակտո կդիտարկեր Ղարաբաղը Հայաստանի տարածք՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով: Ամենակարևորը` երբեք չէր լինի պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չէին լինի նաև եզակի բախումներ սահմանին: Միջազգային հանրությունն Ադրբեջանի սիրտը շահելու համար նրան կվերադարձներ գրաված տարածքներից մի քանիսը, և Ադրբեջանը կհամակերպվեր:
Մենք խոսեցինք Ղրիմից, սակայն նման իրավիճակներն աշխարհում շատ են: Օրինակ, 1967թ. Իսրայելն օկուպացրեց Արևելյան Երուսաղեմը և հռչակեց այն միասնական և անբաժանելի մայրաքաղաք: Արդյունքը` չկան այսօր բանակցություններ Երուսաղեմի շուրջ, Երուսաղեմի կարգավիճակն անվիճելի է և կասկածից դուրս, ի տարբերություն Պաղեստինի, Գազայի սեկտորի և այլ կասկածելի տարածքների: Աշխարհն առ այսօր չի ճանաչում Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, դեսպանատները հիմնականում Թել Ավիվում են, բայց դա հրեաներին քիչ է հուզում:
Ի՞նչը ստիպեց Տեր-Պետրոսյանին հրաժարվել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատմական որոշումից և գնալ մեկ այլ ճանապարհով: Այստեղ մի քանի վարկած կա: Ամենահավանականներից մեկն այն է, որ Տեր-Պետրոսյանը, լինելով բացարձակ սնոբ և համարելով իրեն մտքի տիտան, իր արևին ֆինտ արեց. կարծեց, թե անկախությունն ավելի լավ բան է, աշխարն անկախությունն ավելի շուտ կճանաչի, քան անեքսիան: Այսօր տեսնում ենք, որ Տեր-Պետրոսյանը սխալվեց. ոչ նրա միտքն էր տիտանական, ոչ էլ նրա բռնած գործն էր գործ` նրա քաղաքականությունն ուղղակի տապալվեց, և հայ ժողովուրդը դեռ երկար տարիներ պետք է տառապի Տեր-Պետրոսյանի ուղեղի արգասիքներից: Երկրորդ հավանական վարկածն այն է, որ Տեր-Պետրոսյանի վրա ճնշում է գործադրվել Ղարաբաղից հրաժարվելու համար, և նա ստիպված է դիմել Ղարաբաղի անկախության տարբերակին, իսկ ճնշումը, պետք է ենթադրել, եղել է հրեական, մոսկովյան, թուրքական լոբբինգային կենտրոններից: Վերջապես, հնարավոր է, որ Տեր-Պետրոսյանն ուղղակի չէր էլ ուզում տեսնել Ղարաբաղը հայկական՝ ինչ-ինչ պատճառներով, և նա միտումնավոր ընտրեց Ղարաբաղի կործանման և Հայաստանի հետ նրա վերամիավորման ամենաօպտիմալ ճանապարհը:
Անկախ ամեն բանից, անկախ դրդապատճառներից, որոնց շնորհիվ ՀՀ առաջին նախագահը հայ ժողովրդին դատապարտեց հավերժ տանջանքների Ղարաբաղի համար, նրա արարքը դատապարտելի է: Եվ ապշեցուցիչ է, որ ընդհանրապես չի խոսվում այս մասին, ընդհանրապես չի քննարկվում Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու հարցը: Փոխարենը մենք լսում ենք Ղարաբաղի ճանաչման հնարավորության մասին, որը մեկ այլ փորձանք կդառնա հայ ժողովրդի համար:
Այսօր դեռ ուշ չէ և հնարավոր է վերադառնալ 1989թ. դեկտեմբերի 1-ի կարգավիճակին։ Դրա համար ղարաբաղցիները ևս մեկ հանրաքվե պետք է անցկացնեն և դիմեն Հայաստանին` ՀՀ մարզ դառնալու առաջարկով: Սա, իհարկե, հանդուգն քայլ կլինի, բայց միջազգային հանրությանը կկանգնեցնի կատարված փաստի առաջ, յուրահատուկ տհաճ վիճակում կհայտնվի Ռուսաստանը, բայց արդյունքում Ղարաբաղը կհասնի Ղրիմի կարգավիճակին, իսկ դա անձեռնմխելի կարգավիճակ է: Այնպես որ՝ միայն դրա համար կարելի է դիմել այդ քայլին, եթե անգամ Կրեմլում կտրականապես դեմ արտահայտվեն դրան: Ոչինչ, փոքր եղբոր իրավունքով Հայաստանն էլ կարող է մի քիչ ավագ եղբորը նյարդայնացնել, աշխարհը փուլ չի գա դրանից: Փոխարենը՝ կունենանք խաղաղություն և, ի վերջո, Ղարաբաղ, որի համար էլ պետությունն ու ժողովուրդը տառապում են վերջին քառորդ դարում:
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
Փաշինյանի՝ Եպիսկոպոսաց ժողովը չեղարկելու փորձերը ձախողվեցին. Հարութ Սասունյան
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ակցիա Բըրբանքի Սրբոց Ղևոնդյաց Մայր տաճարում ի պաշտպանություն Վեհափառ Հայրապետի-15 փետրվար 2026
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Ամրապնդե՛ք կասկածները»․ ինչու Արամուսում 4 հոգու սպանողին փորձաքննության չեն տանում

Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
ՈւՂԻՂ. Ավինյանը նիստ է վարում. ինչ են քննարկում
ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՏԻԶ, ԳԵՐԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԽՑԵՐ, ՎԱՏ ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԻԳԻԵՆԱՅԻ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿ՝ ՔԿՀ-ՆԵՐՈՒՄ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
Կառավարության գովազդած Wizz air-ը ուղևորներին թողել է փողոցում. մեկօրյա հյուրանոց և անորոշություն
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Փալմդելի հայ համայնքը՝ հոգևոր և ազգային վերածննդի ճանապարհին. հիմնվում է քաղաքի առաջին հայկական դպրոցը
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Լրագրող Անի Գևորգյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



