- 2026-06-23 21:28:00«Ժողովուրդ»-ը հերթական հաղթանակը տարավ դատարանում․ ԱԺ աշխատակազմի որոշումը ճանաչվել է ապօրինի. «Ժողովուրդ»
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Օսկան Քոչարյան
Ապրիլի 2-ին ադրբեջանական զորքերը փորձեցին բլից-կրիգ իրականացնել Ղարաբաղում։ Արդեն հաջորդ օրը պարզ դարձավ, որ բլից-կրիգը խափանվել է. ղարաբաղյան զորքերը մեկը մյուսի հետևից իրենց վերահսկողության տակ վերադարձրին հակառակորդի զավթած բոլոր դիրքերը։ Իսկ ապրիլի 5-ին պատերազմն ավարտվեց Մոսկվայի ճնշման տակ. Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում համաձայնեցին դադարեցնել կրակը՝ ռուսաստանյան ռազմաքաղաքական ղեկավարության միջնորդությամբ։ Այս հրադադարն ակնհայտ դժգոհություն առաջացրեց Հայաստանում և Ղարաբաղում։ Ինչո՞ւ։
Բանն այն է, որ արդեն ապրիլի 5-ի ցերեկը ղարաբաղյան զորքերը մտել էին Ադրբեջանի տարածք և բավական առաջ էին գնացեյ, սպառնալիքի տակ էր հայտնվել Տերտեր գյուղը։ Եվ հանկարծ, երբ նախաձեռնությունը 100 տոկոսով անցել էր ղարաբաղցիների ձեռքը, Մոսկվայից զանգահարում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Խաչատուրովը և հրամայում դադարեցնել հարձակումն ու տանկերը հետ շրջել։
Ի՞նչ է ստացվում։ Երբ 1991-92թթ. Ադրբեջանը փորձում էր ուժով վերադարձնել Ղարաբաղն իր հսկողության տակ և այն մաքրել հայերից, այն ժամանակ հակառակ արդյունքի հասավ. ադրբեջանցիները կորցրին ևս յոթ շրջան ԼՂՀ-ի շուրջ։ Հիմա, զինադադարի ստորագրումից 22 տարի անց, Ադրբեջանը նորից փորձեց ուժով վերադարձնել եթե ոչ Ղարաբաղը, ապա գոնե դրա շուրջ անվտանգության գոտին։ Նորից բլից-կրիգը չգործեց, և հայկական կողմը, հետևելով ավանդույթին, սկսեց Ադրբեջանից հավելյալ տարածքներ կորզելու օպերացիան, սակայն այս անգամ փայլուն օպերացիան ընդհատում է պրն Խաչատուրովը։ Իսկ Ղարաբաղում դրանից հետո սկսեցին խոսել, թե ռուսները նորից մեզնից փրկեցին Ադրբեջանը։
Քառօրյա պատերազմի արդյունքը, ավելի ճիշտ՝ արդյունքներից մեկը, հակառուսական տրամադրությունների սաստկացումն է Հայաստանում և Ղարաբաղում։ Նախ՝ հայերը դժգոհ են, որ ադրբեջանցիներն իրենց վրա կրակել են հենց ռուսական զենքով։ Երկրորդ՝ հայերը դժգոհ են, որ ռուսները նորից փրկեցին Ադրբեջանը խայտառակ պարտությունից և տարածքների կորստից։ Ինչքա՞ն պետք է այսպես շարունակվի՝ զայրացած հարցնում են ղարաբաղցիները։ Եվ նրանք իրավացի են։ Ստացվում է, որ, մի կողմից, Ռուսաստանը ճանաչում է Հայաստանը որպես իր ՀԱՊԿ գծով ռազմավարական դաշնակից և ռազմավարական գործընկեր, իսկ Ադրբեջանը՝ որպես «ռազմավարական գործընկեր» (նշենք, որ «ռազմավարական գործընկեր» հասկացությունն Ադրբեջանի վերաբերյալ սկսել են կիրառել վերջին օրերին, մինչ այդ Ադրբեջանն ընդամենը Ռուսաստանի «բարեկամն» էր, «գործընկերն» ու «բարի» հարևանը)։ Մյուս կողմից՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն ավելի շատ է տուժում նման վերաբերմունքից, որովհետև «ռազմավարական գործընկերը» պատերազմներ է սադրում, վիթխարի նյութական վնաս հասցնում ռազմավարական դաշնակցին, իսկ հետո, երբ գալիս է հատուցման ժամը, փրկում է «ռազմավարական գործընկերոջը»։ Մի՞թե սա արդարացի է։ Մի՞թե այսպես պետք է լինի ռազմավարական դաշնակցությունը։
Անկեղծ ասած՝ մենք չէ, որ պետք է խորանանք Ռուսաստանի քաղաքականության նրբությունների մեջ և որոշենք, թե նա ինչ և ինչպես պետք է անի, որն է ճիշտ և որը՝ սխալ։ Մեր նպատակը վերահաս ողբերգության ուրվագծերը պատկերելն է, ողբերգություն, որին Ադրբեջանին երկար չի մնացել սպասելու։ Եվ այս առնչությամբ կուզենայի մի քանի նկատառումներ հայտնել։
Բանն այն է, որ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտությունում հաղորդակցվում է երկու կողմերի հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի, կարծելով, թե դա բավական է, թե հայկական ղեկավարությունը վերահսկում է Ղարաբաղը 100 տոկոսով։ Բայց սա խորապես սխալ կարծիք է։ Իհարկե, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը հսկայական ազդեցություն ունի Ղարաբաղի վրա, բայց հայկական և ղարաբաղյան էլիտաների հարաբերությունները բնավ նման չեն, ասենք, ԱՄՆ ղեկավարության և եվրոպական երկրի (Բելգիայի, մերձբալթյան պետությունների և այլ երկրների տիպի) հարաբերություններին։ Քանզի, եթե եվրոպական պետությունը միանշանակ հրապարակային խարակիրի կանի Բարաք Օբամայի հրամանով (օրինակը հակառուսական պատժամիջոցներն են, որոնք այնքան կործանարար են եվրոպացիների և այնքան հրապուրիչ, համենայնդեպս՝ ոչ վնասակար ամերիկացիների համար), ապա Հայաստանի և Ղարաբաղի պարագայում դա բոլորովին այդպես չէ. կա մի գիծ, որից այն կողմ ղարաբաղցիները պարզապես հայկական ղեկավարությանը կուղարկեն գրողի ծոցը և կսկսեն գործել ինքնուրույն։ Մարտական գործողությունների գոտուց վերադարձած ընկերները պատմում են այն մասին, թե ինչ դժգոհությամբ են ղարաբաղցիները դադարեցրել ջախջախիչ հարձակումն ապրիլի 5-ի ցերեկը։ Հայտնի է նաև ղարաբաղյան էլիտայի դիրքորոշումը։
Մի խոսքով՝ մարդիկ ասում են. եթե, Աստված չանի, դա կրկնվի ևս մեկ անգամ, ապա ոչ միայն որևէ տանկ կանգ չի առնի, ով էլ հրաման արձակելու լինի, այլև մենք պարզապես կպայթեցնենք Մինգեչաուրը և կհեղեղենք Ադրբեջանի կեսը։ Ղարաբաղցիները գիտեն, որ իրենց անգամ Լենկթեմուրը չի կարողացել հնազանդեցնել, որը մինչ այդ աշխարհի կեսն էր գրավել, և քմծիծաղում են, երբ իրենց հնազանդեցմամբ հանկարծ սկսել է զբաղվել ոչ այլ ոք, քան... Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտ Իլհամ Հեյդարի Ալիևը, որն աշխատում է որպես Ադրբեջանի նախագահ ժառանգականության իրավունքով։ Եթե որևէ մեկը կասկածում է այն բանի լրջությանը, թե ղարաբաղցիներն իսկապես կարող են ոչնչացնել Մինգեչաուրի ջրամբարը, ապա նա պարզապես չի ճանաչում ոչ Ղարաբաղը, ոչ ղարաբաղցիներին։ Մանավանդ որ դրա համար հարկավոր չեն ոչ ռուսական «իսկանդերներն» ու «սմերչները», ոչ էլ իսրայելական անօդաչու թռչող սարքերը։
Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանին իսկապես դժվար է նախանձել։ Ղարաբաղցիների հետ լեզու գտնել չկարողանալը, նրանց անտեսելն ու չճանաչելը երբևէ բանը կհասցնեն իր տրամաբանական ողբերգական ավարտին։ Եվ իհարկե, չի կարելի կշտամբել արևմտյան հանրությանն ու Ռուսաստանին. եթե ադրբեջանցիներն այսքան տարվա մեջ չեն ճանաչել իրենց հարևաններին, ապա էլ ի՞նչ պետք է սպասել ամերիկացիներից, եվրոպացիներից, ռուսներից ու մյուսներից։
Այսպիսով, ղարաբաղյան կարգավորումը սկզբունքորեն անհնար է առանց դրանում հենց ղարաբաղցիների լիիրավ մասնակցության, և ցանկացած որոշում հակամարտության լուծման վերաբերյալ, որը հաշվի չի առնի նրանց կարծիքը, կմնա թղթի վրա՝ ադրբեջանցիների համար ողբերգական հետևանքներով։ Թեկուզև այն պատճառով, որ հիպոթետիկորեն Ղարաբաղը 100 տոկոսով վերահսկելն անհնար է։ Ինչ էլ որ պայմանավորվեն Ռուսաստանն ու Արևմուտքը Հայաստանի և Ադրբեջանի հետ, կարող է վրա հասնել մի պահ, երբ ղարաբաղցիները պարզապես, մեղմ ասած, կանտեսեն նրանց պայմանավորվածությունները և կանեն իրենց գործը՝ միաժամանակ անկեղծորեն համաշխարհային հանրությանը կոչ անելով տարերային աղետից փրկել խեղճ ադրբեջանցիներին։
armlur.ՔՊ-ի ներսում սպասում են Փաշինյանի կադրային որոշումներին. նա ժամկետներ է խոստացել
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
ԶԶՎԱՆՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ. Արիս Քարամյան
«ԱՐՑԱԽԻ ՀՈՐՈՎԵԼ». ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆԻ ՑՆՑՈՂ ԿԱՏԱՐՈւՄԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄ
armlur. ՈւՂԻՂ. Բանավեճը սկսված է. որ ուժերն են մասնակցում
Tete A Tete. Աննա Գրիգորյանը՝ իր անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալի, ընտանիքի մասին
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Միրզոյանը ճանապարհեց Ռուբիոյին. ԱՄՆ պետքարտուղարի այցը ՀՀ ավարտվեց
Գլենդել քաղաքի քաղաքապետը Վահե Էնֆիաջյանին հանձնեց քաղաքի խորհրդանշական բանալին
«Չտալ խավարին վերջին խոսքը»․ Բրբենքում ազգային ոգու և հիշողության հզոր երեկո՝ նվիրված Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Ովքեր են ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվել. անուններ.armlur
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Արամուսում 4 ժամում 4 անձի uպանողը կրկնակի փորձաքննությամբ անմեղսունակ է ճանաչվել. պատի՞ժ չի սպասվում
«Փոքրիկ հրեշտակներ»․ Սփյուռքի սրտից դեպի հայրենիք՝ հավատքի, սիրո և հույսի ճանապարհով
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
HetqTV.Ողջամիտ ժամկետը՝ թղթի վրա, վճիռների հերթը հասել է 2028 թվական. Հայաստանում իրականությունն այլ է



