- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հայկական չիրը պարզապես ապրանք ›››
Տպել
Հայոց լեզուն որբի գլո՞ւխ է, որ ամեն գնացող-եկող վրան դալլաքչիություն սովորի. Սերժ Սրապիոնյան
Էս ի՞նչ նոր ժողովուրդ են ծնվել՝ անհայտ ծագման, ո՞նց են որոշում, թե ինչ տեսակ են իրենք, հո հայոց լեզուն որբի գլո՞ւխ չէ, որ ամեն գնացող-եկող վրան դալլաքչիություն սովորի, էդ լեզուն ճանապարհ է անցել, չէ. Yerkir.am-ին ասաց ԵՊՀ դոցենտ, բանասեր Սերժ Սրապիոնյանը՝ մեկնաբանելով այն իրողությունը, որ ՀՀ ԿԳՄՍ-ի կողմից շուտով հանրային քննարկման դրվելիք «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագծի աշխատանքային տարբերակում բացակայում է այն դրույթը, ըստ որի՝ բուհերին պարտադրվում է ուսուցման ծրագրերում պարտադիր կերպով ներառել հայագիտական նշանակության «Հայոց պատմություն» և «Հայոց լեզու» առարկաները: Ըստ այդմ՝ բուհերի ղեկավարությունն ազատ է և ինքն է որոշելու՝ ներառե՞լ դրանք ուսումնական պլանի մեջ, թե՞ ոչ:
Սրապիոնյանը վրդովված է և հիշեցնում է. «Հիմա ես չեմ հասկանում, թե ո՞ր նախարարը կարող է Աբովյանից իրեն իմաստուն համարել, երբ Աբովյանը գտնում էր, որ ազգին պահողը լեզուն և հավատն է: Եթե մենք լեզուն համարում ենք ավելորդ առարկա բարձրագույն կրթության ասպարեզում, ապա հիշենք, որ միակ բարձրագույն կրթական օջախը, որը համալսարանն էր 1919 թ., հիմնվեց լեզվի և պատմության ֆակուլտետների հիման վրա և կոչվում էր պատմալեզվագրական ֆակուլտետ»:
Ի՞նչ նպատակ է այս ամենը հետապնդում. Սրապիոնյանն ունի շատ կտրուկ պատասխան. «Նախարարը չէ, ով ուզում է լինի, եթե նա այդպիսի բան է մտածում, ապա ինձ իրավունք է տալիս մտածելու, որ մենք գործ ունենք ջհուդամասոնական ինչ-որ անհայտ, մեզ անհայտ կազմակերպության հետ, որը որոշել է վերջնականապես հայ ժողովրդի խնդիրը լուծել ավելի արագ և ավելի արդյունավետ, քան որոշել էին թուրքերը՝ 1915 թ.-ին:
Եթե մի կառավարություն մտածում է, որ լեզուն և հայ ժողովրդի պատմությունը, գրականությունը, այսինքն՝ այն ամենը, ինչով ամբողջանում է ժողովրդի դիմագիծը, ավելորդ է, և ռեկտորը կարող է (և ով ուզում է լինի նա) ինքը որոշել՝ թույլատրե՞լ, թե՞ ոչ այդ դասընթացը, ապա սա ակնհայտ ինտերվենցիա է հայ ժողովրդի նկատմամբ, ավելի դաժան ինտերվենցիա, քան թուրքական ինտերվենցիան Սիրիայի հանդեպ»:
«ԿԳՄՍ-ի՝ հայոց պատմության, հայերենի հանդեպ վարած քաղաքականությունը չի՞ ենթադրում վերադարձ Բլեյանի դարաշրջանին, և ընդհանրություններ տեսնո՞ւմ եք Արայիկ Հարությունյանի և Աշոտ Բլեյանի՝ կրթական ոլորտում վարած քաղաքականության մեջ» հարցին Սերժ Սրապիոնյանը արձագանքեց. «Ես կարծում եմ, որ Աշոտ Բլեյանի հետ այս նախարարին համեմատելը նույնիսկ վիրավորական է Աշոտ Բլեյանի համար, գիտե՞ք՝ ինչու, որովհետև նման կոշտ վերաբերմունք մեր լեզվի ու մշակույթի հանդեպ որևէ մեկը չի ունեցել, բացի Խորհրդային Միության մի շրջանից, դա, եթե չեմ սխալվում, 1978 կամ 1979 թվականին էր, երբ նախարարը գիտակ մարդ էր, բայց՝ ազգայնական: Նրա հրամանով՝ յուրաքանչյուր խորհրդային հանրապետություն իր պատմության դասաժամերը պետք է կրճատեր, փոխարենը ավելացներ ռուսաց լեզվի դասաժամերը, ընդ որում՝ նկատենք, որ մայր լեզուների վերաբերյալ կոնկրետ որևէ միտք չկար: Այս ամենն ուղարկել էին քննարկման: Երկու երկրներում՝ Վրաստանում և Հայաստանում, ուղղակի իմաստով փոթորիկ բարձրացավ, և նրանք ետ կանգնեցին իրենց ծրագրից»:
Արդյո՞ք պատմության չիմացությունը և, դրանով պայմանավորված, ազգային դիմագիծ չունենալը պատճառ չի հանդիսանալու, որ մեր ապագա մասնագետներն օտարվեն սեփական ազգությունից և հեշտությամբ ծառայեն այլ երկրների շահերին. Սերժ Սրապիոնյանը նշում է, որ սա ընդգծված քաղաքականություն է՝ նախ և առաջ վերացնել հնարավոր մասնագետին:
«Որևէ մեկը չի ժխտում բարձր տեխնոլոգիաների և ճշգրիտ գիտությունների կարևորությունը հայոց լեզվի և հայոց պատմության պարագայում: Իսկ ի՞նչ տրամաբանությամբ է վերջիններիս պարագայում ժխտվում հայոց լեզվի և հայոց պատմության կարևորությունը՝ սա ինձ համար անհասկանալի է: Այստեղ կա գիտությունը և մշակույթը Հայաստանում սպանելու ակնհայտ դիտավորություն, և հնարավորինս արվում է, որ մեղմորեն այս քաղաքականությունը լցվի մարդկանց ուղեղները: Ի վերջո, կգա ժամանակ, որ մարդիկ կհաշտվեն այդ գլխավոր արժեքները կորցնելու մտքի հետ, և իրենք հասած կլինեն իրենց նպատակին: Ինձ համար, գոնե, իբրև մտածող մարդու, մի վայրկյան այլևս կասկածելու տեղ չկա, որ այս ամենը ղեկավարվում է դրսի մութ ուժերի կողմից»,- ասաց նա:
Թեև չկոնկրետացրեց, այդուհանդերձ, վստահ է՝ դրսի միջամտությունն ակհայտ է: «Ես չեմ կարող ասել՝ Սորոսի անուն են տալիս, Քրոնոսի անուն են տալիս, այդ կազմակերպությունները ինձ քիչ են հետաքրքրում, բայց որ սա դրսի միջամտություն է, և այստեղ ամենաշահագրգիռը ես համարում եմ թուրքերին, սա նշանակում է՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար թուրքական քաղաքականություն իրականացնել մայր հողում՝ Հայաստանում»,- շեշտեց Սերժ Սրապիոնյանը:
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Ժողովուրդ». Ինչու է Միրզոյան Արարատը դատի տվել Հայկ Դեմոյանին
«Հրապարակ»․ Խուդաթյանի ախորժակը բացվել է
armlur. Ալեն Սիմոնյանի դիմումով «Իմնեմնիմի»-ի հաղորդավարներին ձերբակալեցին
«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում. նրա վարքագիծը պետք է քննվի ՔՊ վարչությունում
Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է. «Ժողովուրդ»
ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում.hraparak
1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



