- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Իշխանափոխությունը Հայաստանի հանրությունը ողջունել է, անգամ՝ նախկին իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Որքան էլ զարմանալի չլինի, այսօր «նախկիններից» շատերը Փաշինյանին քննադատում են հեղափոխությանը դավաճանելու համար և կոչ են անում ավելի հստակ՝ հեղափոխական ռեֆորմներ իրականացնել։ 
Սա աննախադեպ երևույթ է, երբ քաղաքական խրամատների հակադիր կողմերը նույն հռետորաբանությամբ են հանդես գալիս, ու երբեմն դժվար է զատել Նիկոլ Փաշինյանի նախկին զինակիցների ու նրանց նախկին հակառակորդների քննադատությունը։
Ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ է Փաշինյանի հանդեպ քննադատությունը գնալով մեծանում և նրանից հիասթափվողների թիվը գնալով շատանում։
Իշխանափոխությունից հետո շատերի մոտ սկսեցին առաջանալ հարցեր, ի՞նչն է երկրում փոխվել կամ ի՞նչը պետք է փոխվի, և այդ հարցերի պատասխանը մինչ այժմ մնում է անպատասխան։ Առանց այդ հարցերի պատասխանը գտնելու՝ Հայաստանի քաղաքական քննարկումները դառնում են անբովանդակ, իսկ կրքերը շիկանում են ու ուղղվում անհատների դեմ՝ առանց քաղաքական կոնտենտի:
Քաղաքական ու պետական գործիչների հիմնական կոչումը քաղաքականությամբ զբաղվելն է, այսինքն որոշել (ընդդիմադիր լինելու դեպքում՝ առաջարկել) ու իրականացնել երկրի ներքին ու արտաքին քաղաքական կուրսը։
Երբ քաղաքական գործիչը գալիս է իշխանության, նրա հիմնական կոչումը քաղաքական որոշումներ կայացնելն ու դրա համար պատասխանատվություն կրելն է: Ըստ այդմ որոշվում է նրանց հաջողակ կամ անհաջողակ լինելը։
Եթե փորձենք այս տեսակետից դիտարկել Փաշինյանի գործունեությունը կամ քաղաքական անգործությունը, ապա ավելի հասկանալի են դառնում նրա հանդեպ ձևավորվող վերաբերմունքի պետճառները, որոնք մարդիկ չեն կարողանում ռացիոնալ կերպով մեկնաբանել, սակայն ենթագիտակցական շերտում անբավարարվածության զգացողությունը մեծանում է։
Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեությունը հիմնված է եղել քննադատության վրա և այն ուներ սոցիալական հռետորաբանություն՝ թալանում են, խաբում են, կատարվում են անպատիժ հանցագործություններ և այլն։ Ավելի հստակ ձևակերպենք, Փաշինյանը դասական պոպուլիստ է (առանց այդ բառի բացասական ընկալման), այսինքն նրա լսարանը populus-ը` շարքային քաղաքացին է:
Սոցիալական արդարության հռետորաբանությունից մարդկանց սպասելիքները հստակ են` հաստատել արդարություն, «վերադարձնել թալանը», պատժել հարստահարողներին և ստացված արդյունքը վերաբաշխել իրենց միջև՝ տարբեր սոցիալական ծրագրերով։ Քանի որ այդ միամիտ սպասելիքներն անիրականանալի են, ապա Փաշինյանին մնում էր մեկ տարբերակ՝ հանդես գալ ձախական՝ սոցիալական արդարության ծրագրով, որը պետք է իր կառավարության ծրագրի հիմքը հանդիսանար և միաժամանակ populus-ին բացատրեր, որ պարզունակ վերաբաշխումը անիրականանալի է, սակայն կառավարությունն ունի գաղափարախոսությունը, որն իր պետական ռեֆորմների հիմքն է և արդար վերաբաշխման համար պետք են հարկային ռեֆորմներ, սոցիալական ծրագրեր, սոցիալական ուղղվածության համապետական հիմնադրամների ստեղծում և այլն, իսկ իր հիմնական դաշնակիցները պետք է լինեին բնապահպանները՝ հաշվի առնելով նրանց որոշիչ մասնակցությունը 2018-ի իշխանափոխության գործում։ Սա էր այն միակ տարբերակը, որը կարող էին որդեգրել «հեղափոխականները»։ Մասնավորապես Հարկային օրենսգրքի փոփոխությունները, Կուսակցությունների մասին օրենքը և ընտրական օրենսգրքի փոփոխությունների հիմնական նպատակը պետք է լիներ քաղաքական կյանքի մասնակցության համար խոշոր կապիտալի ու տեղական հեղինակությունների ազդեցության սահմանափակման օրենսդրական պատվարների կառուցելը։ Ձախական հայացքները լավ են, թե վատ են, այլ խոսակցության թեմա է, այդ հարցում կարող են լինել գաղափարախոսական ու աշխարհայացքային վեճեր, սակայն Փաշինյանի քաղաքական ու հեղափոխական գործունեության տրամաբանությունից դա էր բխում և նրա ընտրազանգվածը իրենից դա էր սպասում, թեկուզ ենթագիտակցական շերտում։ Պատահական չէ, որ ամենատարածված մեմերից մեկը «պատգամավոր Փաշինյանն ընդդեմ վարչապետ Փաշինյանի»-նն է։
Նույնը կարելի է ասել նաև միջազգային հանրության համար։ Միջազգային հանրությունը ցանկանում էր ստանալ «Who is mister Pashinyan?» հարցի պատասխանը, որպեսզի կարողանար Հայաստանի հանդեպ վերաբերմունք ու քաղաքականություն մշակեր։ Կարծես՝ հիմա այլևս այդ հարցի պատասխանը չի որոնում՝ նրանից հասկանալի սպասելիքներ այլևս չունեն։
Հիմա գանք իրականությանը։ Փաշինյանը ո՛չ սոցիալիստ է, ո՛չ սոցիալ-դեմոկրատ է, առավել ևս ո՛չ մարքսիստ է, ո՛չ տրոցկիստ է, ոչ էլ մաոիստ է։ Նա հայտարարում է, որ «իզմեր», այսինքն սոցիալական գաղափարախոսություններ չի ընդունում և որևէ համակարգային քաղաքական որոշում և ռեֆորմ չի իրականացրել, նման բաներ չեն էլ սպասվում։
Նա վերացնում է պրոգրեսիվ հարկային մոդելը, մասնակցում է օլիգարխների հարսանիքներին, անգամ մասնավոր այցերի ժամանակ օգտագործում է ուղղաթիռ և այլն։ «Պետական շահը» և «միջազգային հեղինակությունը» վեր է դասում բնապահպանական խնդիրներից։
Հայաստանի հասարակությունը քաղաքականապես պատրաստված չէ, սկզբունքային մտածողության փորձ և ավանդույթներ չունի, Փաշինյանի հռետորաբանության և քաղաքականության հակասությունները կամ քաղաքականության բացակայությունը չի կարողանում սթափ վերլուծել, սակայն, այնուամենայնիվ, կոգնիտիվ դիսոնանս զգում է։ Դա շատ վատ է, որովհետև սպասումների չարդարացումը նոր ապակայունությունների պատճառ է դառնում։ Դա գուցե Փաշինյանի հանդեպ արդար վերաբերմունք կլինի, սակայն երկիրը ծանր գին կարող է դրա համար վճարել։
Ստեփան Դանիելյան
Պարգև սրբազանն EB-1 ներգաղթային վիզա է ստացել
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
· Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
Պատմական հանդիպում Սպիտակ տանը
Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի ունեցել
Աննա Հակոբյանը՝ բռնության, ընտանեկան արժեքների, ընդդիմության մասին.Tete A Tete
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Վարչապետն այցելել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոց
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
193 անշարժ գույք, միլիոնավոր դրամներ. ինչ է պահանջվում Գագիկ Խաչատրյանից.Haykakan zhamanak
Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ
Մանկավարժի մի համառոտ կյանք...
ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱՀՈՒՍԱԼԻ ԿՈՆՍԵՍՈՒՍԸ .Արիս Քարամյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ
ՀՀ ԱԺ ՆԻՍՏԵՐ. տարիներ շարունակ նույն սերիալն է.Արիս Քարամյան
ԱՄՆ դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ
Ալեն Սիմոնյանը անվտանգության խորհրդի նոր քարտուղար. նա փոխարինեց Արմեն Գրիգորյանին
ԱՄՆ Արևմտյան թեմի հայերենի ուսուցիչների համահայկական ամենամյա հավաքը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին



