- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Դպրոց տանող այն հին ճանապարհն արդեն անցյալում է, իմ առջև այս նորն է, որ հոգուս բերկրանք է բերում, ու նորից ծնվում են տողեր այս նորի մասին: Հայրենաշինություն կա այստեղ, գեղեցիկ կյանք ձևավորելու նախադրյալ, ինքնազգացողության բարձրացում, գեղագիտական հիացնող ապրում, վառ ապագայի տեսիլք...
Հայրենյաց նահատակները մեզ հետ են ամենուր, անգամ մեզ դպրոց տանող ու տուն բերող այս նոր ճանապարհին, որ հսկում են մեր խաղաղ երթը, խորին ակնածանքով լցնում մեր հոգին: Ու թախծանուշ մի մեղեդի կսկիծներ է բերում իր հետ, երբ մեկիկ-մեկիկ նայում ենք նրանց նկարներին... Երիտասարդ ու հավերժացած, ամեն մեկը՝ մի սուրբ օջախ, վերևից նայող սուրբ պատկերներ...
Մեր առջև փռված այս նորացված ճանապարհը շատ ավելին է... Ուղղակի հրաշք է սա, որ քաղաքս նոր շունչ է առել, ապրում ու ապրեցնում է մարտակերտցիներիս մի նոր կյանքով՝ մեր երիտասարդ ու շատ գործունյա շրջվարչակազմի ղեկավարի հրաշալի կերպարով: Բայց ո՞վ կհավատար... Երբեմն ինձ թվում է՝ երազ է սա ու դրա հետ նաև՝ շատ ու շատ ձեռնարկված նախաձեռնություններ, որոնք մեզ տարիներ շարունակ անհասանելի են եղել: Երևի թե անհրաժեշտ էր մեկը, ով իր եռանդուն, նպատակասլաց գործունեությամբ կհոգար մեր քաղաքի ու բնակիչներիս մասին...
Սիրում եմ Մարտակերտն անվերապահորեն: Դա հնարավոր չէ բացատրել, երբ այդ սերը ծնվել է շատ վաղուց, ու այն երբեմն տառապանք է բերել իր հետ, երբ մեր կամքին հակառակ՝ հեռացել ենք այստեղից: Պատերազմից հետո ապրել եմ օտարության մեջ, երբևէ մեծ քաղաքների շքեղությունը չի գերել ինձ, որտեղ էլ ոտք եմ դրել, իմ կարոտը ծիլեր է արձակել, ու զգացել եմ, որ այս փոշոտ քաղաքը, որ ամենևին քաղաքի նման չէ, հոգուս մեջ առած՝ ամենուր ինձ հետ է:
Ապրիլյան քառօրյայից առաջ դպրոցի հարակից փողոցի մի փոքր հատված ասֆալտապատվեց: Հաջորդ օրը դպրոցի ճանապարհին՝ մի մայթից մյուսն անցնելիս, հաճելիորեն գեղեցիկի զգացողություն ապրեցի ու հասկացա, որ բարեկեցիկ կյանքի նախադրյալներից մեկը հենց սա է, որից զրկված ենք եղել տարիներ շարունակ:
Ու այդ տարիների ընթացքում միշտ էլ մարտակերտցին ապրել է այն զգացողությամբ, որ մենք անտեսված ենք, անուշադրության մատնված, առավել շատ հուսահատության գիրկն ընկանք, երբ երկրորդ անգամ զգացինք պատերազմի հոտը, նորից ընկանք հրետակոծության տակ, և ավերված նոր տներ ավելացան: Չնայած վերացրին ավերածությունների հետքերը, բայց կարծես մարեց հույսը, որ Արցախի իշխանությունները երևի կմոռանան մեզ, ու այս քաղաքն այդպես էլ կմնա սպիացած վերքերն իր հոգում:
Այնպես չթվա, որ մենք ասֆալտապատ ճանապարհ չենք տեսել... Մեծ քաղաքների շլացուցիչ լույսերի տակ բազմիցս անցել եմ հայելու պես փայլող ճանապարհներով, բայց միշտ հայրենի փոշու մեջ կորած կամ ցեխոտված ճանապարհն է երևացել ինձ: Շատ-շատերի նման կարոտս շաղախել եմ այդ փոշու և ցեխի մեջ, վերադարձել հայրենի քաղաքս, գերադասել ապրել այս ճաքճքած հողի վրա, որ հայրենյաց նահատակների արյունով է օծված, մեր կողքին քայլող քաջորդիների մարտական ճանապարհով:
Մնում է պահպանենք ամեն մի նոր, որ դժվարությամբ, տարիների երկարատև սպասումներից է ծնվել ու դարձել իրական, և գնահատենք այս գեղեցիկն արարողին ամենուր և ամեն ժամ, ով միշտ մեր կողքին է, մեզ հետ՝ մեր հոգսերին ու այս նոր կյանքին ուղեկից:
Նատաշա Պողոսյան
Պարգև սրբազանն EB-1 ներգաղթային վիզա է ստացել
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
· Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
Պատմական հանդիպում Սպիտակ տանը
Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի ունեցել
Աննա Հակոբյանը՝ բռնության, ընտանեկան արժեքների, ընդդիմության մասին.Tete A Tete
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Վարչապետն այցելել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոց
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
193 անշարժ գույք, միլիոնավոր դրամներ. ինչ է պահանջվում Գագիկ Խաչատրյանից.Haykakan zhamanak
Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ
Մանկավարժի մի համառոտ կյանք...
ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱՀՈՒՍԱԼԻ ԿՈՆՍԵՍՈՒՍԸ .Արիս Քարամյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ
ՀՀ ԱԺ ՆԻՍՏԵՐ. տարիներ շարունակ նույն սերիալն է.Արիս Քարամյան
ԱՄՆ դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ
Ալեն Սիմոնյանը անվտանգության խորհրդի նոր քարտուղար. նա փոխարինեց Արմեն Գրիգորյանին
ԱՄՆ Արևմտյան թեմի հայերենի ուսուցիչների համահայկական ամենամյա հավաքը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին



