- 2026-01-25 22:13:00 ՈւՂԻՂ. Ավինյանը նիստ է վարում. ինչ են քննարկում
- 2026-01-25 21:59:00ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՏԻԶ, ԳԵՐԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԽՑԵՐ, ՎԱՏ ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԻԳԻԵՆԱՅԻ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿ՝ ՔԿՀ-ՆԵՐՈՒՄ
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ տեղի ունեցած բռնությունն անընդունելի է, հայտարարել է Վաշինգտոնի ոստիկանապետ Փիթեր Նյուշամը.
«Դա մի բան է, որը մենք չենք հանդուրժելու այստեղ, Վաշինգտոնում: Մեր քաղաքում մարդիկ պետք է ազատ լինեն խաղաղ բողոքելու»:
Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունն իր մտահոգությունն է հայտնել միջադեպի կապակցությամբ նշելով, որ բռնության մասնակիցներն էին նաեւ Ռեջեփ Էրդողանի անվտանգության աշխատակիցները:
«Մենք փոխանցում ենք մեր մտահոգությունը թուրքական կողմին հնարավոր ամենախիստ ձեւով», - նշված է Պետքարտուղարության հայտարարության մեջ: Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուսերն իր հայտարարության մեջ տեղի ունեցածը որակել է որպես «խաղաղ ցուցարարների վրա բռնի հարձակում» եւ խոստացել միջադեպի հետաքննություն ավարտի հասցնել: Նույն խոստումն է տվել նաեւ Վաշինգտոնի ոստիկանապետը.
«Հնարավոր է դիվանագիտական անձեռնմխելիության խնդիրներ լինեն, սակայն, դա մեզ չի խանգարելու կատարել մեր աշխատանքը»:
Միջադեպի ականատես դարձած Վաշինգտոնում հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ով նաեւ հեռարձակել է տեղի ունեցածը Ֆեյսբուկ սոցցանցի միջոցով, պատմում է, որ իր տպավորությամբ ցուցարարների վրա հարձակվողները թուրքական անվտանգության աշխատակիցներ էին.
«Ես տեսա, թե ինչպես թուրքական կողմի անվտանգության ուժերը հատեցին ոստիկանության գիծն ու հարձակվեցին շրջանում գտնվող ցուցարարների վրա, որոնց թիվը 20-30 հոգի էր»:
Համբարյանի խոսքով, հարձակվողներից մի քանիսը զինված էին, ինչը երեւում է նաեւ տեսագրության վրա: Ոստիկանությունն ավելի ուշ կհայտնի, որ ոստիկանների նախնական զգույշ արձագանքը պայմանավորված էր հենց զենքի առկայությամբ, քանի որ ոստիկանները փորձում էին բացառել հնարավոր հրաձգությունը: Ինչ վերաբերում է ցուցարարներին, ապա նրանց մեծ մասը քրդեր էին, նշում է Արամ Համբարյանը.
«Ցուցարարների մեծամասնությունը քուրդ էին, ոմանք սատարում էին Ժողովրդական դեմոկրատական կուսակցությանը, մյուսները պահանջում ազատ արձակել Դեմիրտաշին, եւս մի քանիսը հայ եւ քուրդ իրավապաշտպաններ»:
Թուրքական դեսպանություն այդպես էլ չարձագանքեց «Ամերիկայի Ձայն»-ի հարցմանը: Վաշինգտոնի թուրքական համայնքն իր կողմից ներկայացնում է իրադարձությունների իր տարբերակը: Վաշինգտոնում Թուրք-ամերիկյան ազգային կոմիտեի ղեկավար Գունայ Էվինչի խոսքով, ցուցարարները հատել էին Թուրքիայի դեսպանի նստավայրի թույլատրված սահմանը եւ քանի որ այդ պահին նստավայրում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, թուրքական կողմը ստիպված էր միջամտել:
Միջադեպն արդեն քաղաքական լուրջ արձագանք է ստացել: Սենատի միջազգային կոմիտեի ղեկավար հանրապետական Ջոն Մքքեյնը խիստ քննադատելով տեղի ունեցածը նշել է. «Սա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է: Այստեղ մենք նման բաներ չենք անում: Նման ավազակային պահվածքը ներում չունի»: Դեմոկրատների առաջնորդներից մեկը, սենատոր Փեթրիք Լիհին նշել է, որ Ամերիկայիմ նման կերպ գործել չի կարելի: Իր հայտարարության մեջ Պետքարտուղարությունը հիշեցրել է, որ բռնությունը երբեք ազատ խոսքի համարժեք պատասխանը չէ եւ աջակցությունն է հայտնել մարդկանց ազատ խոսքի իրավունքի դրսեւորմանն ամենուրեք:
amerikayidzayn.com
ՈւՂԻՂ. Ավինյանը նիստ է վարում. ինչ են քննարկում
ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՏԻԶ, ԳԵՐԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԽՑԵՐ, ՎԱՏ ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԻԳԻԵՆԱՅԻ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿ՝ ՔԿՀ-ՆԵՐՈՒՄ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
Կառավարության գովազդած Wizz air-ը ուղևորներին թողել է փողոցում. մեկօրյա հյուրանոց և անորոշություն
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Փալմդելի հայ համայնքը՝ հոգևոր և ազգային վերածննդի ճանապարհին. հիմնվում է քաղաքի առաջին հայկական դպրոցը
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Լրագրող Անի Գևորգյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
Վարդան Ղուկասյանն իր նոր ձևավորվող թիմով Հայաստանը դարձնելու է արևային երկիր ․Լևոն Բաղդասարյան
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Ժողովուրդ». Ինչու է Միրզոյան Արարատը դատի տվել Հայկ Դեմոյանին
«Հրապարակ»․ Խուդաթյանի ախորժակը բացվել է
Երբ որ քաղաքական թիմը կազմված ա ոչ քաղաքական գործիչներից, բնականա որ չեն հասկանում ինչ են անում



