- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ջհանգիր Լֆիկյան
Վարչապետ Կարեն Կարապետյանի մուտքը հայկական իրականություն սրեց խոսակցությունները հատկապես օլիգարխիկ համակարգի շուրջ։
Շատերը համոզված են, որ նորաթուխ վարչապետին, անկախ նրա նվիրական ջանքերից և արմատական քայլերից, ոչինչ էական չի հաջողվի իրականացնել։ Այսպես է, թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Սակայն առավել կարևոր է մի բան հասկանալ` օլիգարխի ով և ինչպիսին լինելը, նրա վերաբերմունքը պետության և հասարակության նկատմամբ։ Անշուշտ, սա բավականաչափ չարչրկված թեմա է, այս մասին ասվել-խոսվել է և դեռ շատ է ասվելու-խոսվելու, անկախ նրանից, այս հակապետական համակարգը կլքի՞ դիրքերը, թե՞ կշարունակի փաստացի կառավարել հանրապետությունը։
Այնպես որ, ավելի լավ է մի ցայտուն օրինակով ի մի բերենք օլիգարխ երևույթը, որպես մեր ժամանակի չարորակ ուռուցք։
Լֆիկ մականունով հայտնի օլիգարխը անվճար լավաշ է բաժանում իր «սուպերմարկետներում»։ Հատկապես տեսանելի է Մալաթիա փողոցի վրա, մայրաքաղաքի ամենաբանուկ մասի բեմականացումը` տրագիֆարսը` ռաբիսի կաղկանձյունով։ Լուսաբացից մայրամուտ ՀԱ զանգվածի «սովալլուկ» բնակչությունը հերթի մեջ է։ Հերթը զարմանալիորեն քաղաքակիրթ է (դե, աշխարհով մեկ է հռչակված հայերիս հերթախախտման սկզբունքային և բավականին մարտական դիրքորոշումը), միմյանց չեն հրմշտում, խաղաղ զրուցում են, սպասելով երջանկաբեր ակնթարթին, երբ երկու հատ լավաշի կարժանանան։
Արժանանում են։ Եվ երջանիկ ժպիտը դեմքներին դաջած ճեմում են տուն։ Այսպես ամեն օր լավաշային մուրացիկությամբ է զբաղված մի քանի հարյուր մարդ։ Ընդ որում` այս զազրելի ներկայացումը իրականացվում է, ինչպես նշեցինք, Երևանի ամենածանրաբեռնված փողոցներից մեկում, տեսանելի արար աշխարհին։
Լավաշային այս ուզվորները կիսաքաղց թշվառականներ չեն։ Հայաստանի բնակչության կեսից ավելին ապրում է սոցիալական բարդ վիճակում, սակայն անդնդի հատակին։
Այսինքն` այսօր, բարեբախտաբար, երկրում չկան քաղցած մարդիկ։ Կիսաքաղց` որքան կամենանք։ Բայց մի՞թե կիսաքաղցությունը պարտադրում է մի կողմ դնել տարրական արժանապատվությունն ու բացահայտ զբաղվել մուրացիկությամբ։ Այս մարդկանց հագ ու կապը և ինքնագոհ կեցվածքը ամենևին չեն ենթադրում, որ նրանք օրվա հացի կարոտ են։ Ուղղակի օլիգարխին քծնելու ներքին պաթոլոգիան միահյուսվում է թեկուզ մի բան թռցնելու մղումներին և ուզվորական այս զորագունդը մարտական դիրքերում է։
Լֆիկին, ինչ խոսք, սա հոգեկան անհուն բերկրանք է պատճառում։ Օրը մի 100 դոլար գումար ներդնելով` նա տարին բոլոր ստորացնում է մի քանի հազար երևանաբնակների։ Հասկանալի է, որ լավաշային այս ուզվորներին անհնար է ՀՀ քաղաքացի համարել, քանի որ քաղաքացիությունը հոգեվիճակ է, այլ ոչ թե անձնագրի առկայություն, և վարքականոնական համակարգ։
Երկրի քաղաքացուն կարելի է հանդիպել ամենահեռավոր, սահմանամերձ մի գյուղում, ուր նա գրեթե մշտական գնդակոծության տակ այգին ու բանջարանոցն է մշակում, իր հանապազօր հացն է վաստակում և չի լքում բնակավայրը, քանի որ այն հողն է հայրենի, իսկ սահմանից այն կողմ ոսոխն է։
Ցավոք, այսօր շատերի մտապատկերներում ՀՀ քաղաքացին ՀՀ անձնագրի հետ է համատեղվում։ Աշխարհաքաղաքացին էլ նա է, որ զանազան ճանապարհներով հատում է հանրապետության սահմանները։ Եթե անձնագիր ունես գրպանումդ, ուրեմն` քաղաքացի ես։
Նույն տրամաբանությամբ զինվորական գրքույկ ունեցող ամեն մի փափկասուն ստահակ անհրաժեշտ պահին սուր է ճոճում և իր` «Հայրենիքի զինվոր» լինելու հանգամանքն է մեր աչքը խոթում։ Հասկանալի է, որ սուրը զինգրքույկն է և մի քանի պսպղուն կրծքանշան։ Ասենք, եթե անկեղծ լինենք, նշյալ լավաշային ուզվորությունը ամենևին էլ եզակի երևույթ չէ։ Անմոռանալի են գերամոթալի այն տեսարանները, որոնց ականատեսն էինք մենք, երբ իշխանություններից խիստ դժգոհ ժողովուրդը գրոհում էր իշխանական սեղանների բարիքների վրա, միայն այն շարժառիթով, որ բարիքներն այդ անվճար էին բաշխվում։
Ցավոք, այսօր էլ, եթե Բաղրամյան պողոտայի նախագահական նստավայրից մինչև Կառավարական տուն սեղաններ շարվեն անվճար ուտեստներով ու խմիչքով բեռնված, հայ հանրության մի պատկառելի հատվածը անվարան քեֆի կնստի և բաժակ բաժակի հետևից դատարկելով կօրհնի անիծյալ իշխանությունների յոթ պորտը։ Որովհետև իշխանությունն է անվճար ճաշկերույթի հոգսը քաշել։ Եվ նրան հավուր պատշաճի փառաբանել է պետք։ Ինչ խոսք, ուզվորական նման խառնամբոխային հացկերույթները գլխավորում են մտավորական քծնանքի առաջնորդները, ասենք, Արա Երնջակյանը, Մարտին Վարդազարյանը և մյուսները։
Լֆիկյան լավաշի բաշխման հանգույցի դիմահայաց հատվածում անգործության մատնված «Անուշ» միավորումն է, Հայաստանի թեթև արդյունաբերության հսկաներից մեկը։ Երկու կանգառ վերև անգործության մատնված մյուս արտադրական հածանավն է ննջում, Մետաքսի հռչակավոր կոմբինատը։
Կյանքի լուսանցքում հայտնված մտավորականության առաջադեմ հատվածը, այս միավորումների նախկին աշխատավորները այսօր հրապարակավ մուրում են հացն հանապազօր...
Հետգրություն
Ի դեպ, լավաշային վերոնշյալ ուզվորները օրվա լավաշն ստանում են միայն անձնագիրը ներկայացնելու պարագայում։

Նիկոլ Փաշինյանի թիրախը հատկապես ԴՕԿ-ի ընտրազանգվածն է

Նիկոլ Փաշինյանն Արեն Մկրտչյանին վերադարձրեց հին պարտքը

Ռուբեն Ռուբինյանի վիճելի հայտարարությունը. ո՞ւմ վրա է քաղաքական պատասխանատվության բեռը

Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է

Վարդան Ղուկասյանի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում

Այսօր Արցախի Անկախության օրն է, որի զոհաբերությունը շատ թանկ նստեց արցախցիներիս վրա։

Ծառին պատմեցի ԱՍՏԾՈ մասին, և նա ծաղկեց. Լևոն Բաղդասարյան

ԵՐԿԻՐ ԱՌԱՆՑ ԸՆԴԻՄՈՒԹՅԱՆ.

Ինչ էինք, ինչ դարձանք` անգամ չմտածելով մեր սերունդների մասին...

Դատարանը Ազատյանի անազատության հետ կապված խափանման միջոցը փոխարինել է վարչական հսկողությամբ և չկա պաշտոնավարման հետ կապված որևէ սահմանափակում

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը հրապարակային դիմում է ԿԳՄՍ նախարարությանը, ՊԵԿ-ին՝ ակնկալելով ստանալ սպառիչ պատասխան

Փաստաբան, մարդ, խորհրդանիշ. Լևոն Բաղդասարյանը դարձավ 60 տարեկան

Եվս մի «գերժամանակակից» թյուրիմացություն Երևանի կենտրոնում

Երբ երկրի մտավորականը լուռ է...

Մանվել Գրիգորյանի հանդեպ Արթուր Վանեցյանի դրսևորած վարքի ու վերաբերմունքի հարցի արժեքը հատկապես քաղաքական է

Շնորհավո՛ր երկնային ծնունդդ, անպա՛րտ Գեներալ

Ինչ շուտ մոռացաք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին ՔՊ-ական 59 պատգամավոր զրկեց անձեռնմխելիությունից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…
