USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 03 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԱՄՆ-ում Սուպեր երեքշաբթին ամրապնդեց առաջատար թեկնածուների դիրքերը
2016-03-02 09:00:00
Տպել Տպել

Միացյալ Նահանգներում ավարտվել է Սուպեր երեքշաբթին, երբ միանգամից 11 նահանգներում նախնական ընտրություններ էին անցնում: Սպասվածի համաձայն, հանրապետականների շրջանում հաղթանակ տարավ Դոնալդ Թրամփը՝ առաջին տեղը զբաղեցնելով միանգամից 7 նահանգներում:

Թրամփի խոսքով, հանրապետականների շրջանում իր թեկնածությունը լուրջ այլընտրանք չունի. «Նրանք լուրջ պարտություն են կրում երկրով մեկ:

Տեսե՞լ եք Բլումբերգի վերջին հարցումը»: Դեմոկրատական կուսակցության ներսում պայքարն ավելի կոշտ էր: Սպասումների համաձայն, Սուպեր երեքշաբթիի առաջատարն էր նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով հաղթեցԱլաբամայում, Արքանզասում, Ջորջիայում, Մասաչուսեթսում,Թենեսիում, Թեքսասում ու Վիրջինիայում: Քլինթոնն իր նախընտրական պայքարում ընդգծում է փորձառությունն ու առաջնորդի հատկությունները, որոնք թույլ են տալու հաղթանակի դեպքում իրականացնել տրված խոստումները. «Ժամանակն է քանդել մեր հասարակության մեջ եղած սահմանները, վերջնականապես լուծում տալ ռասիզմին եւ զարգացնել թերզարգացած համայնքները»: Վերլուծաբանների խոսքով, Վերմոնթի սենատոր Բերնի Սանդերսի համար բավականին բարդ է պայքարել Քլինթոնի կողմնակիցների խմբերի զարգացած ցանցի դեմ:

Սակայն դեմոկրատ Սանդերսն ու հանրապետական Թրամփն ունեն մեկ ընդհանուր հաղթաթուղթ՝ նրանք ընկալվում են որպես քաղաքական աշխարհին չպատկանող թեկնածուներ, պատմում է Ռայսի համալսարանի քաղաքագիտության դասախոս Մարք Ջոնսը. «Մարդիկ, հավանաբար տարբեր պատճառներով դժգոհ են ներկա իրավիճակից, մինչդեռ երկուսն էլ՝ ե՛ւ Սանդերսը ե՛ւ Թրամփը, ներկա իրավիճակում արմատական փոփոխություններ են խոստանում»:

Կարեւոր է հիշել սակայն, որ Սուպեր երեքշաբթին, թեեւ կարեւորագույն դեր է խաղում, սակայն դեռեւս չի արտահայտում ամբողջ երկրի պատկերը, քանի որ Սուպեր երեքշաբթին անց է կացվում հիմնականում պահպանողական նահանգներում, մինչդեռ լիբերալ նահանգներում բնակվող հանրապետականների եւ դեմոկրատների ընտրությունը կարող է զգալիորեն տարբերվել:

Այս նյութը դիտել են - 1252 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook