- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-08-05 00:19:00Փաստաբան, մարդ, խորհրդանիշ. Լևոն Բաղդասարյանը դարձավ 60 տարեկան
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Մարտի 1-ին մեզ բոլորիս գնդակահարեցին…
Եվ այդ ներքին թշնամու կատարած չարագործության դեմն առնող չկա: Մարտի մեկը ինձ համար սև օր է՝ ամոթի օր և ցավալին այն է, որ այն մարդիկ ովքեր մասնակից են եղել մարտի մեկի արյունոտ այդ ոճրագործությանը, այսօր նրանք էլ են խոսում մարտի մեկը «դատապարտելու» մասին՝ մտածելով, որ իրենց կաշիները այդ ձևով կարելի է փրկել: Երբ թիկունքդ խախուտ է, իսկ գարնան առաջին օրը՝ մնաց սևով սպիտակի վրա… Ամեն Հայ պետք է իր սեփական հողի վրա ապրի ու զգա, որ իր թիկունքում պետություն ունի… թիկունքս խախուտ է… Զոհերի հիշատակն անարգվել են նրանք, ովքեր պահանջատեր լինելու փոխարեն երկխոսել են արյամբ իշխանությունը ապօրինաբար զավթած խմբավորման հետ, խմել են այդ իշխանության հարատևման կենացը, առաջ վազելով՝ սեղմել արյունոտ ձեռքերը… Երանի մարտի մեկը մեզ համար գարնան առաջին օր լիներ:
Մարտի մեկը ինձ համար սև օր է, ամոթի օր… Ու այդպես էլ ցավ ու հիսթափություններ ապրող ժողովրդիս համար դաս չեղավ այս օրերը ու ցավոք մենք նույն սխալները շատ հաճախ կրկնելով պատմությունը կրկնել ենք տալիս, ապրում ցավի ու հիասթափությունների կրկնօրինակումներն ու նորովի մատուցում այն մեր սերունդներին… Մարտի 1-ի զոհերի հիշատակը պետք է հարգել և ոչ թե շահարկել ու քաղաքական դիվիդենտներ հավաքել… Մարտի 1-ը համազգային դժբախտության օր է:
Ու այսօր մարտի 1-ի դեպքերը մնում են չպարզաբանված, մարտի 1-ի դեպքերը չեն բացահայտվելու քանի դեռ այս իշխանությունն է ղեկավարում երկրում տեղի ունեցող դատական, իրավական, երկրի շահերի, ոչ փոփոխվող համակարգերի… Եվ ուզում եմ, որ այդ օրը դուրս գանք ասել-խոսելու գրառումային վիճակներից և գործողություններով վերջապես բովանդակություն հաղորդենք մեր գրածին ու ասածին: Մենք անընդհատ պատճառների մասին ենք խոսում, բայց ոչ մի կերպ չի հաջողվում մեզ իրավական և քաղաքական գնահատական տալ այդ ոճրագործությանը:
Հույս չունեմ, որ մարտի 1-ի խնդիրը լուծում կստանա, նորից կհավաքվի ժողովուրդը, կվերածվի կուսակցական բամբասանքավերլուծաբանական մի միջոցառման: Էքսկուրսիա կկատարենք Երևանի կենտրոնական փողոցներով, կտեսնենք ինչ նոր շենքեր ու զվարճանքի վայրեր են կառուցել մեր օլիգարխները, մտքներումս մի լավ կհայհոյենք, կվերադառնանք ելման կետին, կցվրվենք մեր տներով: Կմոռանանք մի ամբողջ տարի, մինչև կգա հաջորդ տարվա մարտի մեկը…
և այդպես շարունակ: Ցավալին այն է, որ այն մարդիկ ովքեր մասնակից են եղել մարտի մեկի արյունոտ այդ ոճրագործությանը, այսօր նրանք էլ են խոսում մարտի 1-ի «դատապարտելու» մասին՝ մտածելով, որ իրենց կաշիները այդ ձևով կարելի է փրկել: Քանի դեռ սեր և միաբանություն, ազգային արժանապատվության գիտակցություն չկա և նաև պետական մտածողություն չունեն, մեր քաղաքական և կուսակցական գործիչները՝ մարտի 1-ը չի բացահայտվելու: Ու այդպես շատ հարցեր կմնան չբացահայտված: Աստված տա ես իմ վերլուծությունների մեջ սխալված լինեմ:
Հեղինակ ̀ Արթուր Հայրապետյան

Ծառին պատմեցի ԱՍՏԾՈ մասին, և նա ծաղկեց. Լևոն Բաղդասարյան

ԵՐԿԻՐ ԱՌԱՆՑ ԸՆԴԻՄՈՒԹՅԱՆ.

Ինչ էինք, ինչ դարձանք` անգամ չմտածելով մեր սերունդների մասին...

Դատարանը Ազատյանի անազատության հետ կապված խափանման միջոցը փոխարինել է վարչական հսկողությամբ և չկա պաշտոնավարման հետ կապված որևէ սահմանափակում

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը հրապարակային դիմում է ԿԳՄՍ նախարարությանը, ՊԵԿ-ին՝ ակնկալելով ստանալ սպառիչ պատասխան

Փաստաբան, մարդ, խորհրդանիշ. Լևոն Բաղդասարյանը դարձավ 60 տարեկան

Եվս մի «գերժամանակակից» թյուրիմացություն Երևանի կենտրոնում

Երբ երկրի մտավորականը լուռ է...

Մանվել Գրիգորյանի հանդեպ Արթուր Վանեցյանի դրսևորած վարքի ու վերաբերմունքի հարցի արժեքը հատկապես քաղաքական է

Շնորհավո՛ր երկնային ծնունդդ, անպա՛րտ Գեներալ

Ինչ շուտ մոռացաք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին ՔՊ-ական 59 պատգամավոր զրկեց անձեռնմխելիությունից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Խոր վշտով տեղեկացնում ենք...

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …

Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին

Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել...