- 2026-01-08 20:00:00«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
- 2025-12-24 14:23:00Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
- 2025-12-22 01:24:00Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Ֆեյսբուքյան ընկերության մեջ իմ կողմից շատ հարգված անհատականության՝ Անահիտ Մարգարյանի առաջարկը որքան հաճելի, նույնքան ցավոտ էր ինձ համար, երբ կարդացի նրա տողերը. «Նատաշա՛ ջան, ես կցանկանայի, որ գիրքը լիներ բոլոր դպրոցներում և բուհերում, դա յուրահատուկ դաս է, որ պետք է իմանա ոչ միայն մեր մատաղ սերունդը, այլև ամբողջ աշխարհի երիտասարդությունը։ Եթե խորն ենք մտածում, դա սովորական դաս չէ, դա մարդկային վերաբերմունք է բոլորին, ովքեր նոր են կյանք մտնելու։ Հպարտ ենք քեզնով։ Էլի գրի՛ր։ Մեզ պետք է, որ գրեք...Մենք հավատում ենք քեզ ու անհամբեր սպասում, գրի՛ր... Anahit Margaryan
Ես ցանկացա արձագանքել այդ արդարացի առաջարկությանն իմ այս նյութի հրապարակումով: Այո՛, դժվար է ինձ համար արձագանքել այս առաջարկությանը, թե ինչու այս գիրքը չլինի բոլոր դպրոցներում և բուհերում, առավելապես, երբ 2013-ին ԼՂՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված և նրանց ֆինանսական միջոցներով հրատարակված իմ առաջին գիրքը՝ «Ուսուցչի իմ թղթապանակը» մեթոդական ձեռնարկը, բաժանվել էր Արցախի բոլոր դպրոցներին, իսկ անցած տարի Արցախի պետական համալսարանի բանասիրականում ուսուցանվել էր այդ ձեռնարկով:
«Մանկավարժի օրագիրը» ուսուցչի գիրք է իր աշակերտների մասին. այն բացառիկ է իր տեսակով, բայց ցավալի է, որ չունեցավ օգնող ձեռք: Չգիտեմ ինչու, անտարբերության մատնվեց այս գրքի հրատարակությունը: Եղան պատկան մարմիններ, որ չկարողացան օգնել՝ գումար չունենալու պատճառով, եղան մարդիկ, որ հնարավորություն ունեին, բայց անուշադրության մատնեցին: Այս գրքի հրատարակությունը մնաց ուսուցչուհուս համեստ աշխատավարձի հաշվին:
Գիրքը հրատարակվեց Ստեփանակերտի «Դիզակ» հրատարակչության տնօրենի բարյացակամ միջնորդությամբ, այն պայմանով, որ հրատարակության ծախսերը կարողանամ փակել մի քանի ամսվա ընթացքում: Հույսեր եմ փայփայում, որ կկարողանամ գումար հայթայթել, բայց այս 250 օրինակը հրատարակվեց, որ նվիրեմ նրանց, ովքեր դարձան իմ գրքի գործող կերպարները: Այն հրատարակեցի, որ նվիրեմ արժանավորների, ովքեր սրտատրոփ ու ազնիվ նվիրումով սպասել են այդ գրքի հրատարակությանը: Օրերս այդ գիրքը նվիրում էի մեր ուսուցիչներին, աշակերտներին, իմ մտերիմներին, ընթերցողներին, բայց գրքի սահմանափակ քանակով չեմ կարողանում շատ-շատերին ընդառաջել:
Սահմանամերձ Մարտակերտի միջնակարգ դպրոցում դասավանդող ուսուցչուհուս մեկ տարվա օրագրային գրառումները դարձել են գիրք, դարձել է իրական պատմություն, որ սահմանից եկող կրակոցների արձագանքների տակ է գրվել: Այդ օրագրային գրառումները, որ տեղադրվում էին Լոս Անջելեսի հայկական «USArmenianews.com» լրատվական կայքում, առավելապես ուսուցչուհուս նյութերի համար բացված «Մանկավարժի անկյուն» բաժնում, տեսանելի դարձան հազարավոր ընթերցողների:
Այդ գրքում ապրիլյան պատերազմի ականատես դպրոցականներն են, նրանց ուրախ և տխուր ապրումները... Այդտեղ խաղաղ ապրելու երազանքներ կան, նոր սերնդի բարձրակոչ աղաղակ, հայրենի հողի սեր կա, կորստյան ցավ, համառ ապրելու կամք կա, հայրենասիրության բազում դասեր, որոնք ի ցույց են դրվել աշխարհին, որ այս սերունդն իր անհողդողդ կամքով ուսանում է սահմանամերձ բնակավայրում՝ ո՛չ ասելով արտագաղթին ու այն դաժան պատերազմին, որ ճակատագրեր է կործանում, իր շուրջը ավերածություններ փռում:
Այդ գրքում երկու պատերազմ տեսած, Արցախյան ազատամարտի տարիներին հայրենի օջախից բռնագաղթված, օտար ափերի սառնությունն իր վրա զգացած ու 96-ին հայրենադարձված և դասարանից դասարան մտնող ուսուցչուհուս անհանգիստ մտորումներն են, որ շարադրել է մտքերը երբեմն արցունքախառն, երբեմն՝ սարսափած, երբեմն՝ հուզախռով հոգով, երբեմն՝ ծիծաղկոտ...Հանձնվել է այն թղթին, որ այս սերնդի մասին այն նոր եկող սերունդներն ընթերցեն, որ իմանան նաև տարհանվածներիս մասին, որ տեղեկանան նկուղաբնակներիս հոգու ալեբախությանը, որ հասկանան անգամ այս կյանքում այն ցողի կաթիլի ջերմությունն այնպես, ինչպես ես եմ զգացել գիշերային հրետակոծությունից հետո, երբ վախվորած դուրս եմ եկել բորբոսնած ու խոնավ նկուղից ու մտերմորեն այն փոքրիկ ցողը բռանս մեջ դրել և ուրախությամբ ժպտացել, որ փրկվել ենք մենք:
Սա ուսուցչի ու աշակերտի երկխոսությամբ ստեղծված գիրք է, նրանց մտերմիկ հարաբերությամբ ամրագրված օրագիր, որ սովորեցնում է ապրել, այն սովորեցնում է գոտեպնդվել հողի, հայրենի օջախի նկատմամբ ունեցած սիրուց, սա գիրք է, որ սովորեցնում է հարգել անմահների հիշատակը, այս գիրքը սերնդի միջոցով բարոյական որակներ է սերմանում մարդու մեջ, այն սովորեցնում է դիմակայել դժվարություններին, ապրել գալիք լուսավոր օրերի երազանքներով:
Սա գիրք է, որի առաջին մասն է հրատարակվել, այն ունի շարունակություն, որը մինչև տարեվերջ կհամալրվի՝ որպես «Մանկավարժի օրագրի» երկրորդ մաս, որտեղ աշակերտների կողքին ուսուցիչներ կան ընդգրկված: Այս գիրքը դպրոցական կյանքի նկարագրությամբ հավատ ու սեր է սերմանում շրջապատին, բայց որքա~ն ցավալի է, որ նրա հրատարակությունը դարձավ մանկավարժիս աշխատավարձի սուղ միջոցներից կախված նվիրում, իսկ գրքի շարունակության հրատարակությունը ֆինանսական միջոցների պատճառով անհավանական է դարձել:
Նատաշա Պողոսյան
ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ... Արիս Քարամյան
2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն
Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան
Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում
Դատախազը դատարան է հանձնել 2009-2014թթ ընթացքում ԵՄ–ից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը
ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտերի խաղարկությունը
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
Թուրք լրագրողը հաճոյախոսել է Արարատ Միրզոյանին՝ բացահայտելով նրա մասին ճշմարտությունը
Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ալիևին
Ցավակցական խոսք
Հայաստանում «տուն կտրելը» հեշտանում է
Եթե պետությունը ղեկավարում են մարդիկ, ովքեր խաղում են դերասանի, այլ ոչ թե պետական գործչի դեր, ապա իրական թատրոնը վերածվում է ողբերգության.ճշմարտության ձայն
Ի՞նչ կապ ունի՝ ինչ են ասում Բաքվում, «կարևոր է»՝ ինչ է ասում Սուրեն Պապիկյանը



