- 2026-07-01 00:08:00Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
- 2026-06-23 21:28:00«Ժողովուրդ»-ը հերթական հաղթանակը տարավ դատարանում․ ԱԺ աշխատակազմի որոշումը ճանաչվել է ապօրինի. «Ժողովուրդ»
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

«Ես ո՞վ եմ»,- նորից հարցնում եմ ինձ, ու շարքն ավելանում է, որ իմ կերպարը բացահայտվի: Այդ ճանապարհին երբեմն լացում է հոգիս, բայց գահավիժելուն սովոր չեմ, ժպտում եմ, երբ ամուր է կամքս, երբ հավատս դառնում է ինձ հենարան: Զրուցում եմ երբեմն ինձ հետ, մենախոսությանս մեջ «ինչու»-ներն ավելանում են, պատասխանի փնտրտուքների մեջ ձայնս բարձրանում է, բայց նորից հանգիստ եմ թողնում այն մի քանի «ինչու»-ները, որ պատասխան չունեն այլևս:
Շտապում եմ երբեմն, երբ հապաղելու կարիք չկա, ու կարծես ուզում եմ բացել իմ կերպարը, որ վաղուց բացված է: Բայց ինչպե՞ս, թե ի՞նչ եմ սիրում՝ գրել եմ արդեն, ինչպե՞ս եմ ապրում՝ այդ էլ գիտեն, և ուրիշ շատ հարցեր պարզված են արդեն: Ուրեմն ի՞նչ, ես ո՞վ եմ...
Այն Արցախյան պատերազմական օրերին չարենցյան երկնուղեշ փայտերը երևում էին ինձ. նա գնաց դեպ այն պարանը՝ զոհաբերելու իրեն, որ ուրիշները չզոհաբերվեն: Մտքերս խառն էին այն ժամանակ այնքան զոհերի կողքին: Ես ո՞վ էի, մարդ, որ սարսափել գիտեր արկերի հարվածների տակ, բայց երանության անսովոր զգացում ուներ բոլոր նրանց հանդեպ, ում հուղարկավորող ուներ: Գրադի դատարկված արկղում ամփոփված մարդուն երանի տվեցի, որ իրեն գերեզմանոց տանողներ կային. նրանք չորսն էին, որ այդ անսովոր դագաղն էին տանում: Սարսափելի զգացում, որ տեսա հրետակոծության տակ՝ մեր գյուղի գերեզմանոցի ճանապարհին, այն դաժան օրերին:
Ես ո՞վ եմ, մարդ, որ երբեմն հուսահատվել գիտի: Գյուղամիջում ընկած գրադի հարվածից փրկվեցինք մենք, շուրջբոլորը մշուշված էր, պատերազմի հողմն էր բարձրացել օդում, մեր աղաղակն էլ հասնում էր երկինք: Բայց այն ժամանակ Աստված կա՞ր տեսնես... Մեր կողքին հաշմանդամ կին կար ընկած. հոգեվարքի մեջ էր նա...Այն մեկը, որ մայր էր, ձեռքն էր կորցրել...Նայեցի նրան, արյան հեղեղ էր, ես ինքս էլ ինձ կորցրի...
Մի ներքին ձայն ինձ տանում է այն հեռավոր ափերը: Ո՞վ էինք մենք այն օտարության մեջ: Փախստականնե՞ր, որ փախել էինք մեր հող ու ջրից, մեր տուն ու տեղից, բայց ինչպե՞ս... Մենք փրկվել էինք այն չարաղետ պատերազմի ճիրաններից... Բայց, ցավոք, փախստականներ կոչվեցինք մենք և ո՛չ՝ փրկվածներ:
Ես ո՞վ էի այնտեղ, որտեղ ծով կար ու կապույտ երկինք, ու ծովը քաշում էր ինձ: Հուսահատ գնացի մի օր, որ կառչեմ ծովի ալիքներից, բայց կանգ առա...Հուսահատվել պետք չէ, պիտի կարողանալ ապրել այդ օտարության մեջ, երբ շուրջդ բութ հայացքներ կան, օտար ու սառը, երբ բազմաժխոր ամբոխի մեջ մենակ ես դու...Բայց կառչեցի կյանքից, որ ապրեմ, ու ապրեցի ես, որ ինձանով ապրեցնեմ նաև շուրջս...
Կյանքի իմաստի տենդագին որոնումների մեջ փնտրում եմ կյանքը, երբ կողքիս է այն, գնում եմ դեպի լույսը, երբ շուրջս լուսավոր է, հավատ եմ փնտրում, երբ հավատս ինձ հետ է... Ու այսպես հայացքս հառում եմ այն անծայրությանը, որտեղ գնում ենք բոլորս, բայց այնտեղից հետդարձի ճամփա չկա, ու կանգնում եմ... Կանգնում եմ, որ թերթեմ այն կիսատված էջերը, բայց թվում է՝ չեմ հասցնի թերթել, երբ միտքս փախչում է ինձանից առաջ, ու կանգ եմ առնում, որ հետո թերթեմ այդ անփույթ շարված տողերը կյանքիս...
Ես ո՞վ եմ, մարդ... Երբ փորփրում եմ անցյալս, տխրում է հոգիս, երբ հուսահատվում եմ, թաքցնում եմ այն, երբ արտասվելու ցանկություն է ծնվում, արտասվում եմ լուռ:
Նատաշա Պողոսյան
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



