- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Դպրոցի երրորդ հարկում եմ, քայլերս ինձ ամեն օրվա պես տանում են 12-րդ դասարան: Հիացմունքս անսահման է, դասարանի արտաքին տեսքն ու շրջանավարտների փայլող հայացքներն ավետում են այն մասին, որ նորից մի սերունդ կյանքի նոր փուլ է թևակոխում: Բայց գիշերվա անձրևից հետո եղանակը թխպամած է, մտավախություն կա, որ կարող է նորից անձրև տեղալ ու խանգարել նախատեսված հանդիսավոր միջոցառումը:
Րոպեներ անց դպրոցի կամարների տակ թվաց` հանդիսավոր երդում է հնչում, ականատես ենք մի սուրբ արարողության, որտեղ մեկ րոպե լռությունն անգամ խոսուն է դառնում, ու խոսքեր են ասվում և ծաղիկներ խոնարհվում նահատակների հիշատակին, հնչում է հայրենյաց երգը, որ աղոթք է դառնում, ակնածանք` այս սուրբ հողին իրենց ընծայաբերողների համար: 
Շնորհակալական խոսքեր են հնչում, որ ուղղված են դպրոցի տնօրենությանը, ուսուցիչներին ու հարազատ կրթօջախին: «Ինչու՞ է այսպես սիրտս մղկտում, Երբ մոտենում է ժամը բաժանման…Կարծես ոչ մի տեղ էլ չեմ գտնի ես Դպրոցի նման հարազատ օջախ, Չէ՞ որ դպրոցն է իմ երկրորդ տունը, Կարծես անտուն եմ դարձել ես հիմա...»:
Երևի թե ամենից շատ դասղեկներն են հուզվում նման պահերին, իզուր չեն ուսուցչուհիներ Նինա Բադունցին և Նոնա Հայապետյանին ուղղված խոսքերն այսքան սրտառուչ. «Վարդերի բուրմունք, հույզերի արցունք, Սիրելի դեմքեր, ժպտացող աչքեր, Նայի՛ր, իմ դասղե՛կ, Այսօր գարուն է համայն աշխարհում...»:
Նույնքան հուզիչ էր նաև 12-րդ հոսքային դասարանի դասղեկ Նոնա Հայրապետյանի ելույթը, որն անկեղծ զգացումների պոռթկում էր և արտահայտում էր տարիների համատեղ ուսումնադաստիարակչական աշխատանքի ու մտերմիկ հարաբերությունների մի գեղեցիկ պատկեր:
Մեղմ երաժշտության տակ շրջանավարտների զուգապարն է թևածում, այնուհետև աղջիկների խրոխտ պարը, հրաժեշտի երգեր են հնչում, խոսքեր բաժանման. «Այսօր մեր վերջին զանգն է ղողանջում, Այսօր կարոտ կա մեր հոգու խորքում: Ուզում ենք այսօր ասել բոլորը, Ինչ որ չենք ասել տասներկու տարում....»:
Տարբեր ելույթներ են հնչում, բարի ճանապարհի խոսքեր, որ հայրենյաց դաս է դառնում, և նորից ավանդույթ դարձած մի դպրոցական տոն ավարտին է հասնում, այս անգամ դասերի սկիզբն ու վերջն ազդարարող զանգը շատ երկար է հնչում...
Հիացմունքս եմ արտահայտում այս հանդիսավոր միջոցառման կազմակերպիչներին` հանձինս այդ դասարանների դասղեկների, և շնորհավորում բոլոր շրջանավարտներին, նրանց հարազատներին և ուսուցիչներին: Նոր սերնդին կյանքի վայրիվերո ճանապարհներին ցանկանում եմ հզոր կամք ու ոգի, յուրաքանչյուրի հոգում պարուրված լինի այն մեծ գիտակցումը, որ զանգի ղողանջները նրանց տանում են դեպի նոր կյանք` բարությամբ ու երջանկությամբ լեցուն: Խաղաղ երկինք եմ ցանկանում հայոց աշխարհին, բարի երթ բոլոր շրջանավարտներին:
Նատաշա Պողոսյան
Պարգև սրբազանն EB-1 ներգաղթային վիզա է ստացել
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
· Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
Պատմական հանդիպում Սպիտակ տանը
Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի ունեցել
Աննա Հակոբյանը՝ բռնության, ընտանեկան արժեքների, ընդդիմության մասին.Tete A Tete
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Վարչապետն այցելել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոց
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
193 անշարժ գույք, միլիոնավոր դրամներ. ինչ է պահանջվում Գագիկ Խաչատրյանից.Haykakan zhamanak
Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ
Մանկավարժի մի համառոտ կյանք...
ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱՀՈՒՍԱԼԻ ԿՈՆՍԵՍՈՒՍԸ .Արիս Քարամյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ
ՀՀ ԱԺ ՆԻՍՏԵՐ. տարիներ շարունակ նույն սերիալն է.Արիս Քարամյան
ԱՄՆ դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ
Ալեն Սիմոնյանը անվտանգության խորհրդի նոր քարտուղար. նա փոխարինեց Արմեն Գրիգորյանին
ԱՄՆ Արևմտյան թեմի հայերենի ուսուցիչների համահայկական ամենամյա հավաքը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին



