- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Ապրիլի 1-ը Ծիծաղի միջազգային օրն է…Այդ օրն ուզում եմ մոռացության տալ կյանքի դառնությունները, բայց դառնում եմ մեկը, ով երջանիկ կյանք է ցանկանում, բայց ծիծաղում է դրան հասնելու անհնարինության համար: Զազրելի է դառնում կյանքը` խաբեությամբ ու մարդկային աղտեղությամբ լեցուն, բայց ծիծաղում եմ, ու ծիծաղս դառնակսկիծ արցունքներ է բերում: Լսում եմ անիմաստ ու ճապաղ զրույցներ, ծիծաղս խեղդում է ինձ` ցավախառն ու հիասթափությամբ լի, և այդ ծիծաղը դառնում է թունոտ, երբ ընտրակաշառքը նվիրատվություն է համարվում:
Ծիծաղկոտ ու անհոգ օրերի երազանք կա հոգումս, բայց ապրիլյան օրերին ծիծաղս ցավոտ է հնչում: Մաքրության, ազնիվ ու անբասիր կյանքի կարոտով մանկան ծիծաղի շիթեր եմ հավաքում, որ նվիրեմ մեր այն նահատակներին, ովքեր կարոտ մնացին մանկան օրոցքի: Այս օրն այդ ծիծաղի մանրիկ կտորները դարձնում եմ ծիծաղներ, որ քարացան շատերի դեմքերին` իրենց հետ տանելով իրենցից ծնված բալիկների անհատնում ժպիտներ: Այդ օրը ուզում եմ մոռացության տալ անցած ապրիլի դառնակսկիծ օրերը, բայց ծիծաղս կիսատ է մնում…
Ոչ շատ հեռուներից եկած կրակոցների արձագանքն է մեզ հասնում, բայց ծիծաղում եմ, երբ ցավն է խեղդում: Անցած օրերին եմ դառնում, ապրիլին դատարկված բնակավայրս եմ հիշում, դատարկ նստարաններ, մարդկային զոհեր, առ Աստված ուղղված աղոթքներ, սահմանից եկած սարսռազդու պատմություններ, և ապրիլյան ծիծաղը դառնում է աշխարհին ուղղված մի ցասկոտ բողոք, որ որդեկուրույս մայրերի արցունքներով է սրբվում:
Ըմբոստանում է հոգիս հող հանձնողների ընդվզումներից, որ առանց մեր կամքը հարցնելու` շահարկում են հարցն արցախյան և ծիծաղելով մեզ համար խաղաղություն են մուրում: Ծիծաղում եմ, որ տեսնում եմ դիվանագետների կեղծ խաղը, երբ մեզ ազերիների հետ են հավասարեցնում` պաճուճված մարդասիրական խոստումներով, որ սև ոսկու պաշտամունքից է կախված: Ծիծաղս ողբերգական է հնչում և ընդհանրական, երբ մարդկության մեջ մարդը չի հասկացվում և ինքնաբերաբար հայտնվում է մարդու ծուղակում:
Ցասումս երկինք է հասնում, բայց ծիծաղում եմ անզորությանս համար և երազում այն օրվան, երբ մարդկություն կոչված համաշխարհային կրկեսում գլխավոր դերակատարները դառնան անհոգ ծիծաղն ու բարոյականը, և բոլորին հասանելի դառնա մեծ երգիծաբանի խոսքը. «Բարիին վարժեցուցե՛ք ձեր լեզուն, ձեր աչերը, ձեր սիրտը, ձեր ոտները և ձեռները և մի՛ վախենաք, վասնզի ՊԻՏԻ ԳԱ ՕՐ ՄԸ, ՈՐ ԲԱՐԻ ՄԱՐԴԸ ՊԻՏԻ ՀԱՐԳՎԻ» /Հ. Պարոնյան/:
Աշխարհին մաքրություն է պետք` մեր մանուկների անհոգ ծիծաղով…Այս անգամ ծիծաղս գալիք օրերի նոր հույսերով է լցվում…
/Նկարը` թոռնիկիս մանկական օրերից/:
Նատաշա Պողոսյան
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



