- 2026-07-01 00:08:00Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
- 2026-06-23 21:28:00«Ժողովուրդ»-ը հերթական հաղթանակը տարավ դատարանում․ ԱԺ աշխատակազմի որոշումը ճանաչվել է ապօրինի. «Ժողովուրդ»
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Որպես մտավորական` այս օրերին մեկընդմեջ հետևում եմ հայաստանյան նախընտրական իրադարձություններին: Տարբեր կուսակցությունների պատկանող պետական այրեր, որ կանգնած են բեմահարթակում, բայց կախված են այդ բեմին չարժանացած ժողովրդական զանգվածներից, որ ապրելու վառ հույսեր են կապում նոր օրերի հետ, և նրանցից ամեն մեկի ձայնը հազար արժե ապրիլի 2-ի ընտրության օրը:
Այս կյանքում երբևէ նպատակ չեմ ունեցել վեր բարձրանալու, երբ միշտ էլ զգացել եմ ինձ ամենավերևում: Իմ հոգու այն մեծ բարձունքից ես տեսնում եմ մի ուրիշ աշխարհ, որտեղ աթոռակռիվ է, վեր բարձրանալու անհագ ծարավ, երբ անգամ բարձրանալու տեղ չունի մարդը: Ու այդ վերևից էլ ցավում է սիրտս, երբ տեսնում եմ` հոշոտում է մարդը մարդուն:
Երբեմն ինձ ծիծաղելի են թվում այս օրերին քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունները, երբ հոգուս մեջ արթնանում է մի նոր ահասարսուռ ապրիլի 2, որտեղ պատերազմական օրերի հիշողություն կա քարացած: Բայց ինչու՞ քառօրյա, ապրիլի 2-3-4-5, մինչ հրադադարի պայմանագիր…Այն նորից շարունակվեց մեկընդմեջ մի ամբողջ ապրիլ… Այնտեղ սարսափելի ապրումներ կան, դպրոցի լռված զանգ, հատուկենտ երևացող աշակերտների վախվորած դեմքեր, վշտամորմոք կսկիծ, նկուղային կյանք, Մարտակերտի ամենասարսափելի արկակոծման օրեր…
Եվ մենք փրկվեցինք, բայց նորից զգացինք ապրելու գինը, որ գումարով չես առնի և ոչ էլ` խոստումներով: Դա մի ուրիշ արժեք է, մի ուրիշ զգացողություն, երբ մարդը դեմառդեմ բախվում է մահվանը, ինքն իրեն հանդարտեցնում, որ մահկանացու է, և լիառատ ու անհագուրդ շնչում է օդը մի վերջին անգամվա ակնթարթներով ու հանկարծ զգում, որ դեռ շարունակում է շնչել…Ուրեմն ապրում է, ու այդ ապրելու գիտակցությամբ մի նոր մարդ է ծնվում նրա մեջ, վերածնված այն նորը, որ արդեն գիտի իր ապրելու արժեքը:
92-ին էլ զգացի ապրելու գինը, երբ գրադի հարվածից բարձրացած հողե մշուշի մեջ ձեռքերս օդն էին շոշափում, դեպ երկինք հառած աղաղակիս մեջ փոքրիկ դստերս էի փնտրում…Աղիողորմ ձայների մեջ իմ ձայնը կորցրել էի…Տեսադաշտս կամաց-կամաց բացվում էր, հարազատներիս մշուշված դեմքերը տեսա… Ու հանկարծ վիրավորների հոգեվարք ապրող հառաչանքներ…
Ես նորից իրականություն եմ վերադառնում, և իրոք, որքան ծիծաղելի են թվում ինձ ամենօրյա հոգսերը, որոնց մասին այլևս չեմ մտածում, երբ հասկացել եմ ապրելու գինը: Իմ համեստ ապրելակերպը ինձ գոհացնում է, ես երբևէ չեմ երազում բարվոք ապրելու մասին: Իմ յուրաքանչյուր օրը գեղեցիկ է դառնում, երբ խաղաղ լուսաբաց եմ դիմավորում, նույնիսկ երբեմն անհոգ եմ դառնում ու շատ երջանիկ, որ այս կյանքում իմ գոյությամբ կամ:
Նորից Արցախի ապրիլյան պատերազմական օրերի հետ եմ, մի նոր սարսուռ եմ զգում ու մի նոր կսկիծ, բայց հայացքս այս օրերի հետ է, որտեղ հայաստանյան ընտրություններ են, մի անհանգիստ ժողովուրդ:
Նատաշա Պողոսյան
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



