- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ամեն օր Վլադիմիր Բալայանի անվան դպրոցն եմ մտնում, ամեն անգամ դպրոցում ես անցնում եմ նրա քարե հուշարձանի կողքով, ամեն օր ես տեսնում եմ նրա ավագ դստերը` Նաիրուհի Բալայանին, մի հմայիչ ու գեղեցիկ անձնավորություն, ով իր մասնագիտության հմուտ գիտակն է և իմ կողքին ամեն օր դասարան է մտնում, դասավանդում անգլերեն: Նա իր ընտանիքով ապրում է իմ հարևանությամբ, ես ամեն օր տեսնում եմ իմ կողքին ապրող Վլադիմիրի երկու թոռնիկներին, ովքեր նույնպես դպրոց մտնելիս անցնում են իրենց երիտասարդ պապիկի` քար դարձած հուշարձանի կողքով:
Վլադիմիր թոռնիկն ամեն օր մեզ հիշեցնում է մեր հերոս ազատամարտիկի մասին, ով լեգենդ դարձած ապրում է մեր հուշերում: Նրա որդին էլ Մարտակերտում է աշխատում, ամեն անգամ առիթից առիթ առնչվում եմ նրա հետ և ուրախ եմ, որ նա դեռևս տարիներ առաջ թողեց հայոց մայրաքաղաքը ու վերադարձավ հայրական տուն:
Եվ իմ ամեն օրերը կրկնվում են այսպես, ու ես ամեն օր մտովի խոնարհվում եմ նրա հուշարձանի առջև, ես ամեն օր մտովի բարևում եմ նրան, ով իմ հասակակիցն է, և նա այսօր չկա, բայց ապրում է բոլորիս սրտերում ու այդպես էլ կապրի հավերժ: 
Ես ամեն օր այդ հուշարձանին նայելիս մեր ապրած օրերն եմ հիշում, տարիներ առաջվա մեր նկուղային կյանքը, այն մեծ հավատի մասին եմ հիշում, որ մարտակերտցիներիս ապրելու կամքն այն պատերազմական տարիներին նրանից էր կախված, մեր շնչելու օդը լցված էր Վլադիմիրով, մենք բոլորս ապրում էինք նրանով` անկախ նրանից, մեր կողքով քայլող ազատամարտիկին ճանաչում էինք, թե չէ...
Եվ մենք` նկուղներում ամիսներ շարունակ պատսպարվածներս, դեռևս 92-ին, չնայած վախից կծկված` ամեն օր լուրերի էինք սպասում, երբևէ չէինք մտածում, որ թշնամու գնդակը հասու կլիներ նաև մեր ազատամարտիկ նվիրյալին, ում անունը տալիս էինք ու հանգիստ շնչում:
Ես նրան երկու անգամ եմ տեսել, երբ քաղաքս հրետակոծվում էր, հուսահատված փրկության ճանապարհ էի փնտրում, նա կողքովս համարյա վազելով անցավ, կողքիս ձայներ լսեցի, նրա անունն էին տալիս, հետ նայեցի, որ կենդանի լեգենդին տեսնեմ, նա արդեն չէր երևում: Նրան չտեսա, բայց մի նոր հավատ ծնվեց հոգումս, որ մենք կապրենք դեռ, քանի մեր կողքին քայլող վլադիմիրներ կան: Նրա հետ իմ երկրորդ հանդիպումն արտասվախառն էր, Աղաբեկալինջ գյուղում մասնակցում էի նրա հուղարկավորությանը...
Այդ օրը քաղաքս սգի մեջ ընկավ, չէինք հավատում, այդ բոթաբեր լուրը ալիք-ալիք տարածվեց, հորձանք տվեց ու բոլորիս հանեց նկուղներից: Մոռացանք ահ ու սարսափ, համատարած սուգը բոլորիս տարավ դեպի Վլադիմիրի հարազատ գյուղը: Հրամանատարը չկար, սև գլխաշորերով նրա զինակից ընկերներն էին խրոխտ կանգնած, Լեոնիդի ելույթը արձագանք տվեց ու տարածվեց ամենուր` ձուլված բազմության հեկեկոցին: Այդ ոգեղեն ելույթը մի նոր հավատ ներշնչեց մեզ, հոգու խորքում համոզվեցինք` մենք պիտի ապրենք, որ Վլադիմիրի և բոլոր մյուս ազատամարտիկների անցած մարտական ճանապարհը հավերժացնենք: Բայց երբ սգո թափորը շարժվեց դեպի գերեզմանոց, նրա հետ թվաց` հողին հանձնեցինք մեր հավատն ու հույսը: Օրեր հետո կորցրինք Մարտակերտը, բայց տարի անցավ, վերագտանք այն նորից, վերածնվեցինք, նորից փլատակներից վեր հառանք, օջախ ստեղծեցինք, նորից դպրոցի զանգը հնչեց, այդ ղողանջները հասան ամենուր, որ նրա կանչից մեր զավակները վերադառնան տուն:
92-ի բռնագաղթից հետո Վլադիմիրի ընտանիքը տեղափոխվեց Երևան, նրա երեք երեխաներից ավագը տասներկու տարեկան Նաիրուհին էր: Տարիներ անց շատ-շատերի նման մանկավարժ դարձած դուստրը վերադարձավ… 2001-ին աշխատանքի ընդունվեց Մարտակերտի հ. 2 դպրոցում, հաջորդ տարի տեղափոխվեց իր լեգենդ դարձած հայրիկի անվան կրթօջախը, որ մոտիկ լինի նրան…
Նատաշա Պողոսյան
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



