- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Ամանորի շեմին ենք, յուրաքանչյուրը յուրովի մի հետադարձ հայացք է ձգում իր անցած տարվան, որտեղ լավ ու վատ ապրումներ կան, կատարված կամ չիրականացված երազանքներ, նոր աշխարհ եկող մանկան ճիչեր կամ անդառնալի կորուստներ, երանության ու անհոգության պահեր կամ հուսալքության անձկալի օրեր, որ անցյալ են դառնում:
Նոր տարի, նոր սպասումներ, նոր հույզեր, ամեն ինչ նոր է, երբ տարին փակում ենք և դիմավորում մի Նոր տարի…Բայց սահմանամերձ բնակավայր Մարտակերտում ապրողներս շատ լավ գիտակցում ենք, որ մեզ համար նոր է մեր ամեն մի լուսաբացը, այդ նորը մեզ համար երբեք չի հնանում, ինչպես կորստյան ցավը:
Երբեմն ասում են` այդ համաստեղություններին հավատալն էլ ավելորդ է… Իհարկե, հավատալս որն է, թե ինչ-որ աքաղաղ մեզ համար կարող է ավետաբեր դառնալ…Բայց ինչու 92-ի Կապիկի տարի ապրածներս, որ Արցախյան պատերազմ տեսանք, նույնպիսի անհանգիստ ապրումներ ունեցանք նաև 2016-ի Կապիկի տարում, որ մեզ համար նորից մի աղետ բերեց, ինչ-որ անսովոր Քառօրյա պատերազմ անվամբ: Եվ ինչու քառօրյա, երբ այդ քառօրյայից հետո օրեր շարունակ մի ամբողջ ապրիլ բնակավայրս մեկընդմեջ հրետակոծության տակ էր, բնակիչների ստվար մասը` տարհանված, մի փոքր մասն էլ` պատսպարված խոնավ նկուղներում:
Ապրում ենք լավ ու վատ օրերի միջնակետում, ապրելու և չապրելու հետ զուգահեռված, ապրելու կարոտը մեր հոգում, ինչպես շատ-շատերը, որ Աստծուն են ապավինում իրենց ապրելու համար: Մեզ էլ կարոտը տանում է դեպի Նոր տարին, մենք էլ մտնում ենք խանութները, որ ապրենք այս նորով, որ մենք էլ դատարկաձեռն դուրս գանք այնտեղից` հայացքներս հառած մեր գնումներին, որ այնքան թանկ են ու կարծես` պարտադրված: Մենք էլ տոնածառի շքեղ լույսերով հուսավառվում ենք, նոր լույսեր փնտրում, բայց երբեք այն հեռվից եկող մահաբեր լույսերը չենք մոռանում: Մեր երեխաներն էլ նվերներ են ստանում, ուրախանում, բայց նաև լրջանում, երբ հեռվից ահեղադղորդ ձայների արձագանքներն են լսում:
Ինձ համար նոր է դառնում իմ ամենօրյա դասը, երբ խաղաղ է այդ օրը: Նոր է դառնում բակում խաղացող երեխաների աղմուկ-աղաղակը, որին կարոտում էի այն ապրիլյան օրերի` դատարկված բնակավայրիս շրջապատի լռության մեջ: Ինձ թվում է` երեխաների այդ աղմուկն էլ նոր է, ու այլևս չեմ դժգոհում նրանց ձայներից, որ երբեմն լսում եմ պատուհանիս տակ: Ինձ համար նոր է դառնում առավոտվա այն փոքրիկ ցողը, որ բռանս մեջ կամաց տարուբերում եմ և ուրախանում, որ այս փոքրիկ հրաշքով ապրելու բերկրանքն ունեցա…Վերևից փաթիլվող ձյան ճերմակությունն էլ նոր է ինձ համար, երբ վայելում եմ այն օդի սառնության մեջ: Եվ այսպես նոր է դառնում ամեն ինչ, նույնիսկ մարդիկ, երբ այստեղ ապրում են` երբեմն հարբած իրենց նորովի ապրելու կամքից:
Նատաշա Պողոսյան
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



