- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Իրապատում երկրաշարժի թեմայով...
Մի՛ գնա: Մնա՛, վաղը հայրդ կտանի: Ես վատ երազ եմ տեսել: Մինչ մայրս երազն էր պատմում, ես պատրաստվում էի Լենինական գնալ: -Մի՛ գնա, ասում եմ, դու գիտես, որ իմ երազները ճիշտ են,-չէր հանձնվում մամաս: Բայց պետք է գնայի, որովհետեւ գնալուս օրն էր՝ դեկտեմբերի 7-ը: Ավտոկայանից առաջին ավտոբուսը շարժվում էր ուղիղ 9-ին, հասնում էր մոտ 2 ժամ 15 րոպեում:
Երբեմն ինձ թվում է, որ դղրդոց-ձայնն ինձ երբեք չի լքի: Ու գիտեմ, որ սովորեցի դրանով ապրել: Հատկապես ցրտերն ընկնելուն պես է սաստկանում. օրն է մոտենում: Երկրի խուլ տնքոցի մեջ ուզում եմ մտաբերել փոքրիկ Լալայի ձայնը, բայց ոչ մի հնչյուն չկա: Ինչ հանգիստ եմ ասում տնքոց: Դա տնքոց չէր: Դա մռնչոց էր, ահռելի, սարսափելի մեծ, Երկրագնդի պես մեծ կենդանու մռնչոց: Բայց, կարծես, այդ գազանի սիրտն էր պայթելուց առաջ փքվում, փքվում…Չգիտես ինչու, ամեն ինչ լողում էր…ու արյունը կանգ առավ: Ես դեռ չգիտեի, որ արյունն հետո է լինելու: Եթե հասկանայի, որ իրականության մեջ եմ, գուցե վախենայի, բայց ձեռքերս ինչ-որ երկաթի կտոր էին գրկել, իսկ ինքս Լալային էի փնտրում: Անհասկանալի «երազ» էր: Կադրերը հասցրել էին փոխվել: Ոչ մի բան այլեւս իր տեղում չէր: Երկինքը չկար, ամպեր չկային: Բայց երկիր էլ չկար: Բայց մղձավանջ էլ դեռ չկար: Լալան էլ չկար: Մտածում էի նրա մասին: Որ կողմ թեքվում էի. Լալայենց շենքն էլ չկար: Այն շենքը, որտեղից երկու-երեք րոպե առաջ դուրս էի եկել հինգ տարեկան Լալայի ձեռքը բռնած, չկար: (Ամեն անգամ Լենինական գնալիս նրանց տանն էի մնում: Տանտերերը արտասահմանում էին աշխատում: Մի երեխան իրենց հետ էր, Լալան՝ տատիկի հետ: Լալային հաճախ էի տանում զբոսանքի: Այդ օրն էլ, մտա տուն, թե չէ՝ դուրս եկանք): Հղկող հաստոցների գործարանի պատուհաններից մարդիկ էին կախված, 14 հոգի: Ես միայն նրանց տեսա: Ավելի ճիշտ՝ հաշվեցի: Նրանք «լիարժեք» չէին:
…Ուղիղ մեկ ամիս առաջ էի Երեւան վերադարձել: Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկայի եւ երկրաշարժագիտության (սեյսմոլոգիայի) ինստիտուտը Լենինականում էր (իսկապես ճակատագրի հեգնանք), իսկ ես՝ այնտեղ, որովհետեւ հենց այդ մասնագիտությունով էի ասպիրանտուրա ընդունվել: Ինստիտուտի տնօրեն Ս. Բադալյանը հասկանում էր, որ նորավարտ աղջկա համար դժվար է Լենինականում, տնից հեռու ապրելը, դրա համար էլ համաձայնեց, որ գամ Երեւան, «Ատոմէներգանախագծում» աշխատանքի անցնեմ, բայց սովորեմ այնտեղ: Իսկ ինստիտուտի սենյակակիցներս՝ երեւանցի Արշակն ու Բադալյանի որդի Գուրգենը, խոստացան, որ ինձ կօգնեն, երբեմն էլ իրենց թեկնածուական աշխատանքից դուրս մնացած հետազոտությունների արդյունքներն ինձ «կնվիրեն»: Ինձ մնում էր, որ պայմանավորված օրերին լինեմ Լենինականում: Ու եղա: «Երազիս ծով էր, կեսը ջուր էր, կեսն՝ արյուն: Դու նավակով օրորվում էիր բաժանման գծի վրա: Մեկ արյան կողմն էիր թեքվում նավակով, մեկ՝ ջրի: Աղջիկ ջան, մի՛ գնա, վախենում եմ»,- համոզում էր մամաս: Մեր տանը սովոր էինք, որ մայրիկիս «զինանոցում» երազները պատվավոր տեղ ունեն: Բավական է չուզենար ինչ-որ տեղ գնանք կամ ինչ-որ բան անենք, եթե այլ բացատրություն չգտներ, երազը կար ու կար: Չներգործեց:
Լալային նույնիսկ փնտրել չկարողացա: Ինստիտուտի մեր աշխատողների ձայնն էի լսում, ու հենց նրանք էլ, երեւի, ինձ Երեւան բերեցին: Հինգ ժամ հետո Երեւանում էի: 14 համարի երթուղու դեղին Իկարուսի մեջ: Մարդիկ խոսում էին, որ երկրաշարժ է եղել Սպիտակում, որ շատ են զոհերն ու ավերածությունները: Խելոք լսում էի, հետո ասացի, որ ընդամենը 14 մարդ է զոհվել: Բայց մեկ է, մտածում էի, որ մեծ ու բզկտված տիկնիկներ եմ տեսել գործարանի պատուհաններից կախված: Վերարկուս կեղտոտ էր, երկարաճիտքերիս նայելիս ինչ ասես կարելի էր մտածել: Մարդիկ երեւի տեսքիցս հասկացան, որ այնտեղից եմ գալիս ու սկսեցին հարցախեղդ անել: Հիշում եմ, որ անընդհատ գոռում էի, որ ընդամենը 14 զոհ կա ու մեկ էլ Լալային եմ կորցրել: Հետո սկսեցին հարցնել, թե ինչպես եղավ: Իսկ միթե հնարավոր էր որեւէ բան պատմել, եւ ինչպես կարող էր ողջամիտ մեկն ինձ հավատար:
Տանը ոչինչ չասացի, բայց «հարձակվեցին» վրաս: Բոլորն ինձ գրկում էին, փաթաթվում, մի տեսակ շատ էին գուրգուրում: Պետք է գնայի երգչախմբի փորձին, բայց երգչախմբից ահագին մարդ եկավ մեր տուն, հետո համալսարանից: Հեռախոսն էլ չէր լռում: Չէի հասկանում, թե ինչու եմ հայտնվել համընդհանուր ուշադրության կենտրոնում: Մայրս հայտարարեց, որ լավ վախեցած եմ ու ինձ հանձնեց մեր հարեւանուհի վախ բռնող ախպար տիկին Իսկուհուն:
Երկու օր անց «Ատոմէներգանախագիծ» ինստիտուտի կամավորներով մեկնեցինք աղետի գոտի… Ոչ տեսածս է պատմելու բան, ոչ զգացածս: Փրկարարական աշխատանքները համակարգող շտաբում տեսա Լալայի մորաքրոջը: Համատարած ողբի մեջ ուրախացել էի. Լալան ողջ էր ու անվնաս:
Ճամպրուկը
Մեր օրերում ֆիլմ են նկարել՝ «Երկրաշարժ»: Եղան մարդիկ, որ նույնիսկ հրավիրեցին նայելու: Շատ զարմացա. ուրեմն տեսածս, զգացածս քի՞չ էր, հիմա էլ գնամ 28 տարի անց վերապրե՞մ: Կուզեի իմանալ միայն, թե ֆիլմի հեղինակն ինչ ուղերձ է հղել: Կարծում եմ, որ ընդամենը պատմության արձանագրում է: Եթե կա հիշեցում, որ զգոն լինենք, ապա, ցավալիորեն ուշացած է: Չէ որ դեռ վագոն-տնակներում ապրողներ կան, չէ որ նման արհավիրքն ինքնին զգոնության պիտի բերեր, մինչդեռ…
Ամեն տարի դեկտեմբերի 7-ին էկրանին են հայտնվում պատկան մարմինների ներկայացուցիչներն ու սկսում բացատրել, թե ինչ պետք է անել կամ ինչ վարքագիծ դրսեւորել արտակարգ իրավիճակներում: Տարին մեկ անգամ: Ինքս էլ երեխաներիս եմ հիշեցնում, թե ինչ կերպ է պետք վարվել, եթե, աստված մի արասցե, հանկարծ պատահի… Երեւելի պարոնայք մոռանում են ասել, թե ինչ ասել է պատրաստված ու գրագետ գործել, եթե շուրջդ այլեւս բաց տարածք չկա, որ կողմ էլ գնաս, բարձրահարկ էլիտարները հետապնդելու են: Երեւանում այնքան խիտ շինարարություն է իրականացվել, որ արդեն ավելորդ է մարդկանց հետ աշխատել ու կրթել երկրաշարժի ժամանակ կողմնորոշվելու համար: Նախկինում ազատ տարածքներում տնկված բարձրահարկերն իրականում փակում են ոչ միայն հրշեջ եւ շտապօգնության մեքենաների, հատուկ տեխնիկայի, այլեւ փրկվելու հնարավորություն ունեցող մարդկանց կյանքի ճանապարհը: Թվում է, թե նման բառեր երբեք չպիտի գրվեին, որովհետեւ անվտանգության հարցը բոլորինը պիտի լիներ: Ավելին, արդեն քսան տարի որոշ «պրոֆեսորներ» մարդկանց ապակողմնորոշում են՝ առաջարկելով շինարարության «նոր» տեխնոլոգիաներ: Մինչդեռ խիտ կառուցումների դեմ նրանք պետք է պայքարեին, ոչ թե առաջ մղեին իրենց կասկածելի տեխնոլոգիաները: Դպրոցների շենքերն ամրացնելու թանկարժեք գործը «կպցնելու» փոխարեն ավելի ազնիվ չէ՞ր լինի, որ պարոնայք իրենց հեղինակավոր դիրքն օգտագործելով թույլ չտային դպրոցներին հարող բարձրահարկերի կառուցումը:
Զգոնությունը վախից է սնվում: Երկար տարիներ տան մի ճամպրուկում մշտապես պահում էի տարվա համապատասխան եղանակի բոլորիս հագուստներից ու որոշ առաջին անհրաժեշտության իրեր: Ճամպրուկի համար հաճախ էի մտերիմներիս կատակների թիրախում հայտնվում: Մի քանի տարին մեկ էլ փոխում էի ավելի նորով: Հիմա հասկացել եմ, որ արհավիրքից չի «փրկի» ոչ մի Ճամպրուկ, նույնիսկ եթե նրա անունը երկրաշարժի ճամպրուկ է: Անգամ փոքր ցնցման դեպքում արագ պետք է վերցնել ճամպրուկն ու դուրս գալ: Ու շվարած կանգնել, եթե հասցնես կանգնելը: Ուր գնալ, եթե շուրջբոլորդ՝ աջից, ձախից, դիմացից ազատ տարածք չկա: Բայց ինչո՞ւ անհանգստանալ, ինչո՞ւ խոսել դրա մասին: Չէ որ մեզ հետ դա չի պատահի, իսկ ավելի «կարեւորն» այն է, որ, եթե չխոսենք, հաստատ չի պատահի: Ի՜նչ լավ ենք ինքներս մեզ խաբում: Իսկ ինչ է, գյումրեցիները մե՞նք չէինք, Սպիտակն ու Վանաձորը մե՞նք չէինք, մե՞զ հետ չկատարվեց: 1988 թվականի դեկտեմբերից հետո, 28 տարի անց երկրաշարժի դատարկ ճամպրուկը պատուհանից ցած նետեցի: Շատ թեթեւացա, վախերս ցնդեցին, երեխաներս էլ զվարճացան, ծափահարեցին:
Այսուհետ թող բոլորիս հույսը միայն տեր Աստված լինի: Թող միշտ պահապան լինի մեր ազգին: Աստված ինքն էլ է տեսնում, որ պատմությունից, ինչ էլ որ լինի, միեւնույն է, դաս չենք առնում: Ազգովի հուսանք, որ Բարձրյալը նկատելու չի տա մեր ախմախությունն ու կգնահատի առ ինքն ունեցած մեր խորը հավատը:
ԹԱՄԱՐ ՍԱՐՅԱՆ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



