- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Հարց. Սփյուռքահայ դերասան և պրոդյուսեր Արսինե Խանջյանը երեկ Երևանում հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ սփյուռքահայ մի շարք հայտնի գործիչների կողմից սեպտեմբերի 21-ին ստեղծված Արդարություն Հայաստանում նախաձեռնությանը միացել են հազարավոր սփյուռքահայեր, և իրենց նպատակն է 2017թ. ապրիլին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնել: Ասուլիսին տեսազանգի միջոցով միացել են նաև նախաձեռնության անդամներ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը և ռոք երաժիշտ ու երգահան Սերժ Թանգյանը,վերահաստատել են իրենց այն մոտեցումը, որ սփյուռքը պետք է ավելի մեծ ներգրավածություն ունենա Հայաստանի ներքաղաքական խնդիրներին: Ինչով է բացատրվում սփյուռքի նման ակտիվությունը և արդյոք այս նախաձեռնությունները կարող են ինչ որ կերպ ազդել ավելի արդար ընտրություններ կազմակերպելու վրա:
Պատասխան. Աշխարհասփյուռ հայության փոխգործակցությունը հայկական պետության հետ միշտ ամենաբարդ հարցերից մեկն է եղել։ Իմ կարծիքով, անցած 25 տարիներին այդպես էլ չի հաջողվել մշակել գործուն և արդյունավետ մոդել, որի շրջանակներում էլ պետք է կառուցվեին հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և համաշխարհային հայության հետ։
Ակնհայտ է, որ երկու կողմերի՝ տրամագծորեն տարբերվող մոտեցումներն անցած տարիներին ապացուցել են իրենց չկայացածությունը. Հայաստանի իշխանություններին հարկավոր է սփյուռքի աջակցությունը սոցիալ-տնտեսական և մասամբ պաշտպանական հարցերում, առանց իրականացվող քաղաքականության վրա որևէ ազդեցության, իսկ սփյուռքը, տարիներ շարունակ ներդրումներ անելով պատմական հայրենիքում և շոշափելի արդյունքներ չտեսնելով, սկսել է գիտակցել, որ առանց քաղաքականությունում «իր ձայնն ունենալու»՝ իր ազդեցությունը զրոյական է, իսկ կարգավիճակը՝ լինել ուրիշների հաճախ կասկածելի ծրագրերի հովանավորը։ Մյուս կողմից՝ նշված մոդելը չէր էլ կարող ստեղծվել այն պատճառով, որ Հայաստանն ինքը դեռ չունի պետության զարգացման սեփական ռազմավարությունը, մշակված չէ մարտավարությունը։ Տասնամյակներ շարունակ իրականացվում է իրավիճակային քաղաքականություն, և անգամ սրանում միշտ չէ, որ ձեռք է բերվում հնարավորը, հակառակ «քաղաքականությունը տարբերությունն է ցանկությունների և հնարավորությունների միջև» ձևակերպման։
Ճիշտ նույնպիսի իրավիճակ է նաև սփյուռքի հետ աշխատանքում։
Նրա հանդեպ, անկեղծ ասած, ստեղծվել է սպառողական վերաբերմունք պետական մակարդակով։ Իհարկե, նման իրադրությունը չի կարող բավարարել սփյուռքին։ Հավանաբար, այդ պատճառով էլ հաճախակիացել են նրա կողմից տարբեր նախաձեռնությունների դրսևորման դեպքերը։ Չէ՞ որ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը միակը չէ։
Հանրությունն արդեն տեղյակ է նաև մեկ այլ նախաձեռնության մասին. դա իշխանության մշտապես գործող մարմնի ստեղծումն է Հայաստանում՝ նրա աշխատանքին սփյուռքի ներկայացուցիչների լայն ներգրավմամբ։ Ե՛վ մեկը, և՛ մյուսը, և էլի շատ նախաձեռնություններ ու առաջարկություններ, անշուշտ, արժանի են ուշադրության։ Փաստ չէ, որ դրանք այն լավագույնն են, որ կարելի էր մտածել, բայց ցանկությունը և ցուցաբերվող ակտիվությունն ինքնին լավ հարթակ են ստեղծում համազգային երկխոսության մեկնարկի համար։
Բնականաբար, հեշտ ու արագ շոշափելի արդյունքների հասնել չի հաջողվի, և սա նույնպես պետք է հասկանալ։ Ե՛վ սփյուռքն է միանգամայն տարբեր հոգեկերտվածքի առումով ու բազմաշերտ՝ իր մոտեցումներով, և՛ պետք է զգուշորեն վերաբերվել այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսին են երկրի շահերը, պետական գաղտնիքը և այլն։
Այլ պետությունների շահերը և նրանց հատուկ ծառայությունների աշխատանքը ոչ ոք չի չեղարկել և, դատելով ըստ ամենայնի, անգամ չեն էլ պատրաստվում։ Ես կարծում եմ, որ փոխհարաբերությունների հաստատումը և ջանքերի միավորման մեխանիզմների հղկումն ավելի հեշտ ու արդյունավետ կլիներ սկսել համեմատաբար չեզոք նախաձեռնություններից, որոնք կապված չեն լինի սփյուռքի տարբեր հատվածների աշխարհաքաղաքական հայացքների հետ։
Որպես այդպիսին կարող էր ծառայել թեմաների առաջին եռյակը՝ հայկական մշակութն աշխարհին, հայ ատլետների նվաճումները սպորտում և հայերի շահերի պաշտպանությունն ու հումանիտար աջակցությունն աշխարհի ցանկացած, մանավանդ՝ թեժ կետերում։ Այս հարցերի վերաբերյալ մոտեցումները, որպես կանոն, հենվում են միջազգային իրավունքի վրա, ինչը զգալիորեն ամրապնդում է դիրքերը և հեշտացնում խնդիրը։
Այսպիսով, քայլ առ քայլ, մոտենալ գաղափարախոսական առումով ավելի բարդ խնդիրների յուրացմանը: Ամպագորգոռ հայտարարությունը` «կամուրջ դառնալ Արևմուտքի և Արևելքի, Հյուսիսի և Հարավի միջև» սերիայից՝ սոսկ դատարկախոսություն է, եթե չկա հետևողական շարժում առաջադրված ուղղությամբ։
Այսպես, եթե զուտ իբրև հնարամտություն, ապա կարելի է դիտարկել նաև տարբերակներ ըստ անկյունագծի՝ հյուսիս-արևմուտքը հարավ-արևելքի հետ և այսպես շարունակ։
Սփյուռքի ներկայացուցիչների նախաձեռնությունը՝ մշտադիտարկել խորհրդարանական ընտրությունները Հայաստանում, կարելի է ողջունել, թեև այն նույնպես տեղային բնույթ է կրում։ Եթե ելնենք զուտ նրանից, թե որքան ավելի շատ աչք, այնքան ավելի լավ, ապա, իհարկե, սա կարող է օգտակար լինել։ Այլ բան է, որ ստիպված են լինելու լուծել սփյուռքից դիտորդների մանդատի և լիազորությունների հետ կապված հարցերը։ Հեշտ չի լինի, բայց ըստ էության իրականանալի է։
Այստեղ գլխավորն այն է, որ Հայաստանում արդարության համար հանդես եկողները սկզբից ևեթ ազնվորեն հայտնեն իրենց դիրքորոշումը. պատրաստվում են մշտադիտարկել ընտրությունները որպես առանձին քաղաքական ուժերի աչառու ներկայացուցիչներ, թե որպես անկողմնակալ դիտորդներ։
Երկու տարբերակն էլ, ըստ էության, ընդունելի է, գլխավորը ոչ երկիմաստորեն մտադրությունների մասին հայտարարելն է։ Կամ առանձին կուսակցությունների մանդատով, կամ միջազգային դիտորդների կարգավիճակով։ Պայքարն արդարության համար արժանի է, որպեսզի այն սկսվի ազնիվ դիրքերից։
Թեև ընդունված է համարել, թե ազնվությունը քաղաքական կատեգորիա չէ։
Աշոտ Անտինյան
Պարգև սրբազանն EB-1 ներգաղթային վիզա է ստացել
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
· Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
Պատմական հանդիպում Սպիտակ տանը
Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի ունեցել
Աննա Հակոբյանը՝ բռնության, ընտանեկան արժեքների, ընդդիմության մասին.Tete A Tete
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Վարչապետն այցելել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոց
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
193 անշարժ գույք, միլիոնավոր դրամներ. ինչ է պահանջվում Գագիկ Խաչատրյանից.Haykakan zhamanak
Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ
Մանկավարժի մի համառոտ կյանք...
ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱՀՈՒՍԱԼԻ ԿՈՆՍԵՍՈՒՍԸ .Արիս Քարամյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ
ՀՀ ԱԺ ՆԻՍՏԵՐ. տարիներ շարունակ նույն սերիալն է.Արիս Քարամյան
ԱՄՆ դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ
Ալեն Սիմոնյանը անվտանգության խորհրդի նոր քարտուղար. նա փոխարինեց Արմեն Գրիգորյանին
ԱՄՆ Արևմտյան թեմի հայերենի ուսուցիչների համահայկական ամենամյա հավաքը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին



