- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Իրան-Հայաստան երկաթուղին չի կառուցվի. նման եզրակացության կարելի է գալ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարություններից: «Երկաթգիծը ծախսատար է, որոշակի առումով ունենք պայմանավորվածություններ, որոնք բավարար չեն այդ ծրագիրն իրականացնելու համար։
Ակնկալիք, որ Իրանը կարող է այդտեղ ներդրում անել, սխալ է, որովհետև Իրանը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ դուրս է եկել պատժամիջոցներից և իրեն անհրաժեշտ են միջոցներ, նախ՝ իր տնտեսությունը լրիվ վերակառուցելու համար»,- 2017 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել է Քոչարյանը՝ հավելելով, որ Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանին, սակայն բավարար միջոցներ չունի։
Հիշեցնենք, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը Սերժ Սարգսյանի առանցքային խոստումներից մեկն է եղել, որը նա տվել էր դեռ իր պաշտոնավարման առաջին իսկ տարում: 2008 թ. հոկտեմբերի 3-ին ԱԺ-ում նա հանդես էր եկել ուղերձով և խոսելով ապագայի ծրագրերի մասին, երեք կետ էր մատնանշել: Դրանցից մեկն էլ հենց երկաթուղու կառուցումն էր. «Առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան- Հայաստան երկաթուղի կառուցվել»,- հայտարարել էր նա՝ հավելելով,- «Հարցնում եք` կկարողանա՞նք, պատասխանում եմ` կկարողանանք: Հեշտությամբ կկարողանանք, եթե միասին գործենք»:
Արդեն 2009թ. ՀՀ-ի և ԻԻՀ կառավարությունների միջև ստորագրվել էր երկաթուղու կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:
Այս երկաթուղու կառուցման ծրագիրը մշտապես ամրագրված է եղել կառավարության և 2012, և 2013, և 2014 թ. ծրագրերում:
Սերժ Սարգսյանն էլ իր հերթին է բազմիցս խոսել է այդ երկաթուղու կառուցման մասին:
Մի քանի մեջբերում Ս.Սարգսյանի հայտարարություններից: 2010 թ. օգոստոսի 31-ին նա ասել էր. «Հայաստանը ցանկանում է երկաթուղային հաղորդակցություն ունենալ Իրանի հետ, այստեղ բավականին աշխատանք կատարված է, և մեր երկրի համար այս չափազանց կարևոր ծրագիրն իրականացնելու ենք»:
2015 թ. հուլիսին Ուֆայում ԲՐԻԿՍ, ԵԱՏՄ և Շանհայան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանը կրկին խոսել էր այդ ծրագրից: Նա կարևորել էր այդ ձևաչափով համագործակցող երկրների միջև խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումն ու ասել. «Հայաստանի դեպքում այդպիսի ծրագիր կարող է դառնալ Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցումը, որը Պարսից ծոցի միջոցով կապահովի ԵԱՏՄ երկրների ելքը դեպի Հնդկական օվկիանոս: Արդեն պատրաստ է տեխնիկական-տնտեսական հիմնավորումը, և ծրագիրը բաց է պետական-մասնավոր գործընկերության համար: Հուսով ենք, որ այստեղ ներկա երկրներից ընկերությունները հետաքրքրություն կդրսևորեն»:
Էլ չենք ասում այն մասին, որ այդ ծրագրի մասին պարբերաբար խոսել են այդ ոլորտի պատասխանատու պաշտոնյաները, մասնավորապես, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, որ տարեսկզբին այցելել էր Իրան, և այս հարցը քննարկել հարևան երկրի պաշտոնյաների հետ:
Հիմա 8 տարի անց պարզվում է, որ այս ծրագրի համար պարզապես «փող չկա», և կարծես՝ ի սկզբանե չի էլ եղել: Պարզապես սա մեծ բլեֆ էր, որի վրա Սերժ Սարգսյանը տևական ժամանակ խաղում էր ու հույսեր էր տալիս: Ուրիշ ոչինչ:
Արման ԳԱԼՈՅԱՆ
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ



